ԱՄՆ-ն չի կատարել Ալյասկայի համաձայնագրերը, պատերազմի ելքը կորոշվի մարտադաշտում. Ուշակով
ՄիջազգայինԱրևմտյան երկրները պետք է ուշադիր վերլուծեն մարտադաշտում ստեղծված իրավիճակը, որտեղ ռուսական ուժերը անընդհատ առաջխաղացում են ցուցաբերում, հայտարարել է Ուշակովը.
— Արևմուտքը սխալվում է՝ ակնկալելով հաղթել Ռուսաստանին։
— Ռուսաստանը չի սպասում Անքորիջի համաձայնագրերի կատարմանը, այլ հաղթանակի։
— Կողմերից մեկը չի կարողացել կատարել Անքորիջում ձեռք բերված համաձայնագրերը։
Սա այն է, ինչն ակնհայտ էր վաղուց: Այսինքն, ԱՄՆ-ն չի կարող կամ չի ցանկանում կատարել Ալյասկայի համաձայնագրերը: Հնարավոր է, դա ի սկզբանե էլ խաղ էր: Ու հիմա, ինչպես ակնարկում է Պուտինի խորհրդականը, Մոսկվան այդ պայմանավորվածությունենրի հետ կապված այլեւս պատրանքներ չունի, եւ ուկրաինական խնդիրը կլուծվի մարտադաշտում:
Սա նաեւ մեկ բան է նշանակում. Ռուսաստանը փաստորեն մեկ տարի անիմաստ կորցրեց` հավատալով Թրամփի խոստումներին: Իսկ ուկրաինական կողմն այդ ընթացքում նկատելիորեն ամրացրեց իր դիրքերը` Եվրոպայում անօդաչուների զանգվածային արտադրության հաշվին: Ու հիմա կարողանում է փակել Ղրիմի մուտքը, զանգվածային հարվածներ հասցնել Մոսկվային, Պետերբուրգին եւ այլն:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68767

