82-ամյա ֆրանսիացին կրակ է բացել ժանդարմների վրա՝ կարծելով, որ հեղափոխություն է սկսվել, և Մակրոնը տապալվել է. Le Parisien
Հասարակություն82-ամյա ֆրանսիացին կրակ է բացել ժանդարմների վրա՝ կարծելով, որ հեղափոխություն է սկսվել, և Մակրոնը տապալվել է, հայտնում է Le Parisien-ն։
Թոշակառուն ատրճանակով դուրս է եկել իր տնից և գոռացել. «Մակրոնը տապալվել է, սա հեղափոխություն է»։ Երբ ժանդարմները ժամանել են, նա երեք կրակոց է արձակել նրանց ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից երկուսին ոտքերից։
Հակադարձ կրակոցից հետո տղամարդը ապաստան է գտել տան նկուղում, ենթադրաբար՝ ձեռքին վերք ստանալուց հետո։ Ավելի ուշ նրան ձերբակալել են։

