Իրանի պատվիրակությունը դուրս է եկել ԱՄՆ-ի հետ բանակցություններից. Թրամփը օրերս ստերագրված հուշագրի հերթական խախտումն է իրականացրել
ՄիջազգայինԻրանի պատվիրակությունը դուրս է եկել ԱՄՆ-ի հետ բանակցություններից՝ Թեհրանի հասցեին Թրամփի սպառնալիքների պատճառով։ Դա Իրան-ԱՄՆ հուշագրի հերթական կոպիտ խախտումն է: Այն է` հուշագիրը պարտադրում է կողմերին` «ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուժի կիրառման սպառնալիքից»: Թրամփի` Իրանը ոչնչացնելու մասին այսօրվա հայտարարությունը այդ դրույթի, որը, ի դեպ, հենց առաջին կետում է, ուղղիղ խախտում է: Ինչպես նաեւ, որ Լիբանանում պատերազմն այդպես էլ դադարեցված չէ:
«ԱՄՆ-ն ավելի լավ է հետևի իր լեզվին, հակառակ դեպքում մեր բանակը այլ կերպ կարձագանքի»,- իրանական բանակցային խմբի ղեկավար Ղալիբաֆը մեկնաբանել է բանակցությունների ձախողումը: «Չե՞ն կարծում, որ եթե իրենց սպառնալիքները արդյունք տային, չէին հայտնվի իրենց ներկայիս հուսահատ վիճակում։ Մենք լուրջ չենք ընդունում ամերիկյան սպառնալիքները»,- ասաց նա։

