Բանակցությունները դադարեցնելու մասին իրանական պատվիրակության խոսքերն ավելի նման էին դերասանության
ՄիջազգայինՏարածվել են լուրեր, թե ինչպես է իրանական պատվիրակությունը զայրացած լքել ԱՄՆ-ի հետ բանակցությունները` սպառնալով, թե այլեւս չի բանակցի, քանի դեռ Թրամփը ներողություն չի խնդրել: Բայց ահա այդ ֆոնին առնվազն տարօրինակ է թվում Իրանի արտաքին գործերի նախարարությության հաղորդումը, թե` Իրանի պատվիրակության աշխատանքը Շվեյցարիայում բանակցություններում ավարտվել է, եւ տեխնիկական խմբերը կշարունակեն իրենց աշխատանքը հունիսի 22-ին:
Սա մեկ բան է նշանակում. բանակցային միանգամայն հստակ պայմանավորվածությունենր կան:
Առավել եւս, որ բանակցային միջնորդները` Պակիստանը և Քաթարը համատեղ հայտարարություն են տարածել այդ «կիսատ թողնված» բանակցությունների առաջին փուլի ավարտի եւ հստակ պայմանավորվածությունենրի հետ կապված:
Ըստ այդմ, որոշում է կայացվել ստեղծել բարձր մակարդակի կոմիտե, որին կհաշվետու լինեն բանակցող պատվիրակությունների ղեկավարները։
Համաձայնեցվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական համաձայնագրի մշակման ճանապարհային քարտեզը, և կողմերի միջև հաստատվել է հաղորդակցության գիծ։
Մինչև շաբաթվա վերջ տեխնիկական խմբերը կշարունակեն խորհրդակցությունները մի շարք հարցերի շուրջ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում։
Բանակցողները համաձայնության են եկել ստեղծել խումբ՝ հակամարտությունները լուծելու, այդ թվում՝ Լիբանանում հրադադարի ապահովման համար։
Այսպիսով, իրանական պատվիրակության` բանակցությունները զայրացած լքելու տեսարանը կարելի է համարել սովորական դերասանություն: Թերեւս, նախատեսված Իրանի ժողովրդի համար:
Տես նաեւ https://t.me/iravunk/68784

