«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վստահ եմ` այստեղ մարզվելը կնպաստի եվրոպացի պատանի թենիսիստների առաջխաղացմանը.Պեդերսենը` Ծաղկաձորի մարզահամալիրի մասին

Սպորտ

 

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն այսուհետ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկերն է։ Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Եվրոպական ֆեդերացիայի ու գլխավոր մարզահամալիրի միջև։ Համաձայնագիրը ստորագրել են Եվրոպական թենիսի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենն ու Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը։


«Մեզ համար մեծ պատիվ է ստորագրել համագործակցության համաձայնագիր մարզահամալիրի հետ։ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում իդեալական պայմաններ են։ Կորտերը համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Այս մարզահամալիրը հարուստ պատմություն ունի։ Այստեղ մարզվել ու մինչև այսօր մարզվում են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, Օլիմպիական չեմպիոններ և մենք շատ ուրախ ենք այս համագործակցության համար։ Այսուհետ մարզահամալիրը մեր (խմբ․-Tennis Europe-ի) պաշտոնական գործընկերն է։ Առաջիկայում այստեղ կկազմակերպենք մարզումային հավաքներ և միջազգային մի շարք մրցաշարեր։ Վստահ եմ, որ միջին լեռնային պայմաններում մարզվելը կնպաստի եվրոպացի պատանի թենիսիստների առաջխաղացմանը»,-ասաց Եվրոպական թենիսի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենը։


Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի տնօրեն Դավիթ Չիբուխչյանը կարևորում է համագործակցությունը նաև եվրոպական երկրների ֆեդերացիաների հետ։

«Այսօր թենիսի զարգացման հետ կապված ևս մեկ կարևոր միջոցառում իրականացվեց։ Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Եվրոպական թենիսի ֆեդերացիայի հետ ու մարզահամալիրն այսուհետ համարվում է Tennis Europe-ի պաշտոնական գործընկերը։ Մեր գործընկերների շարքն ավելացավ ևս մեկով։ Մշտապես ունեցել ենք գործընկերներ ԱՊՀ երկրների տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ, իսկ այս համագործակցությունը նոր ճանապարհներ կբացի Եվրոպական երկրների թենիսի հավաքականների համար»,-ասաց Չիբուխչյանը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան