«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուս-Հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Ռուս-Հայկական համալսարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է կրթական կազմակերպության պաշտոնական անվանման փոփոխության մասին՝ կապված «Ռուս-Հայկական համալսարան» բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպության կանոնադրության ստորագրման հետ։

Համալսարանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Նոր կանոնադրության ստորագրումը կարևոր փուլ է համալսարանի զարգացման և նրա գործունեությունը կարգավորող արդիական նորմատիվ-իրավական բազայի ձևավորման գործընթացում։ Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Կանոնադրությամբ սահմանվում են Ռուս-Հայկական համալսարանի՝ որպես միջպետական կրթական հաստատության 

իրավական կարգավիճակը, կառավարման համակարգը և գործունեության հիմնական սկզբունքները: Կանոնադրության հաստատման շրջանակում ճշգրտվել է նաև համալսարանի պաշտոնական անվանումը։

Կրթական կազմակերպության նոր պաշտոնական անվանումն է.

ռուսերեն՝Межгосударственная образовательная организация высшего образования «Российско-Армянский университет»

հայերեն՝«Ռուս-Հայկական համալսարան» բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպություն

անգլերեն`Interstate Educational Organization of Higher Education “Russian-Armenian University”

Անվանման փոփոխությունն արտացոլում է համալսարանի առանձնահատուկ միջպետական կարգավիճակը, որը ստեղծվել և գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակում։ Նոր անվանումն առավել ամբողջական կերպով ընդգծում է համալսարանի իրավական բնույթը, առաքելությունը և երկու պետությունների միասնական կրթական ու գիտական տարածքի զարգացման գործում նրա դերը։

Նոր կանոնադրությունը հնարավորություն կտա ավարտին հասցնել համալսարանի նորմատիվային բազայի արդիականացման գործընթացը և լրացուցիչ հնարավորություններ կստեղծի համալսարանի հետագա զարգացման համար, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև գիտակրթական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ համալսարանը պահպանում է իր պատմական ժառանգականությունը, ակադեմիական ավանդույթները, կրթական ծրագրերը, միջազգային գործընկերությունները և գործունեության ռազմավարական ուղղությունները։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան