Լավ, բա ի՞նչ անենք՝ չսարքե՞նք…Աշոտ Սարգսյան

Հասարակություն

Քաղաքի խցանումները շարունակում են անհանգստացնել թե՛ վարորդներին, թե՛ երթեւեկողներին՝ լինի ավտոբուսով, տաքսիով կամ սեփական մեքենայով: Օրերս Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի տեսաուղերձ է հրապարակել, որտեղ խոսվում է խցանումներից, եւ այն արհեստականորեն ավելի լայնածավալ դարձնող ավտովթարներից: «Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է Երեւանի ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է կարեւոր փոփոխություն. ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթեւեկելի հատվածից եւ ամբողջությամբ ազատել ճանապարհը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վթարի հետեւանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ կամ մեքենան վնասված է այն աստիճանի, որ հնարավոր չէ տարհանել առանց քարշակի: 15 րոպեի ընթացքում ճանապարհի երթեւեկելի հատվածը չազատելու պարագայում նախատեսվում է 30 հազար դրամ տուգանք՝ վթարի յուրաքանչյուր մասնակցի համար»,- ասվում է ուղերձում։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

— Վերջերս քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ խցանումների պատճառներից մեկը նաեւ վթարներն են, որոնց հետեւանքով մեքենաները ժամերով կանգնում են: Շատերին դուր եկավ գաղափարը, որ այլեւս 15 րոպեի ընթացքում պետք է լուծվի հարցը: Բայց մյուս կողմից նաեւ պետք է հասկանալ, որ դա կախված է ոստիկանության աշխատանքի հետ։ Ինչպե՞ս եք պատկերացնում, 15 րոպեում հնարավոր կլինի՞ ոստիկանության կողմից արձանագրում կազմել, ԱՊՊԱ կանչել:

Դե, քաղաքապետի ասածը, հենց դա է: Դա միայն օրենքի փոփոխություն չէ, նաեւ գործիքակազմի փոփոխություն պետք է լինի: Այսինքն, այսօր նույնիսկ ամենաթեթեւ վթարի դեպքում, մարդիկ կան, որ կարող են ժամերով կանգնել եւ արհեստական խցանումների պատճառ դառնալ: Օրինակ, մի մեքենան առաջին գծից փորձում է մտնի երկրորդ գիծ եւ երկրորդ գծի մեքենան խփում է։ Ստացվում է, որ առաջին եւ երկրորդ գծերը միանգամից պարալիզացվում են: Ու եթե խոսենք լայն փողոցների մասին, ապա ստացվում է, որ միայն մնում է երրորդ գիծը, որը ծանրաբեռնվում է: Մեծ տրաֆիկի դեպքում, պատկերացրեք, եթե երթեւեկությունը սկսում է դանդաղել, ինչ մասշտաբային խցանումների մասին կարող է խոսք լինել: Հատկապես հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ մենք հետաքրքրասեր ազգ ենք ու երբ վթար ենք տեսնում, մեքենան հատուկ դանդաղեցնում ենք, որ տեսնենք՝ ինչ է եղել, հո ծանոթ չկա եւ այլն: Դա ինչ-որ ընդհանուր պրոցես է, որը ժամային գրաֆիկով, ձևաչափով ուղղելն ամենաճիշտն է։ Կարծում եմ` օրենքի փոփոխությունը նաեւ ոստիկանության աշխատանքն է:

Պարոն Սարգսյան, Ձեր ասած տարբերակը կարող է աշխատել թեթեւ վթարների դեպքում, իսկ ծանր ավտովթարնե՞րը...

Ծանր վթարներ շատ քիչ է լինում քաղաքի դանդաղ երթեւեկության մեջ։ Խոսքը սովորական վթարների մասին է: Իրար չեն զիջում պահի տակ, թեթեւ կպնում են մեկը մյուսին ու ժամերով կանգնում ու սպասում են, թե ԱՊՊԱ-ն երբ կգա կհասնի: Ի դեպ, ԱՊՊԱ-ներն էլ պետք է մի քիչ ծավալուն իրենց գործունեությունը իրականացնեն: Չգիտեմ, գուցե կարող են, օրինակ, ամեն վարչական շրջանում մի գրասենյակ իր հերթապահով ունենան կամ մի քանի հերթապահներ ավելացնեն, որ դեպքի վայր մոտենալն ավելի արագ լինի։ Այսինքն, ուզում եմ ասել, որ դա ընդհանուր պրոցես է, որը պետք է բոլորի կողմից ճիշտ համակարգվի։

Հիմա էլ Կիեւյան կամուրջն են վերանորոգում, որի հետեւանքով աննկարագրելի խցանումներ են առաջացել։ Ե՞րբ կավարտվեն շինարարական աշխատանքները:

Պետք է ասեմ, որ ընտրվել է ամենահարմար ժամանակը, որովհետեւ այս շրջանում արձակուրդներ են։ Մարդիկ հանգստի մեջ են, եւ շատերը գնում են քաղաքից դուրս հանգստի: Այսինքն, դուք պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե այդ նույն գործընթացը լիներ սեպտեմբերին, երբ շարժը շատ ավելի մեծ է լինում։

Գիտեք, ինչն է հետաքրքիր, որ այսօր դժգոհողների մեծ մասին, երբ հարցնում ես՝ լավ, բա ի՞նչ անենք, չսարքե՞նք, չեն կարողանում պատասխանել: Աստված մի արասցե, կամուրջը վաղը խնդիր ունենա, մի դեպք պատահի, մարդ մահանա, վաղը այդ նույն քննադատությունը լինելու է չէ՞: Այսինքն, մենք այսօր հարմարավետության եւ արդյունավետության հարցից բացի՝ նաեւ անվտանգային խնդիր ենք լուծում:

Շատ քաղաքացիներ էլ բողոքում են, որ ավտոբուսների երթուղագծերն ավելի են բարդացել՝ A կետից B կետ հասնելը շատ ավելի դժվար եւ ժամանակատար է դարձել: Սրան ի՞նչ կասեք։

Այսպես ասեմ, եթե վերցնենք նույն տրամաբանությամբ, այսօր Երեւան քաղաքին սպասարկում է 800-850 ավտոբուս, որը լրիվ բավարար է։ Յուրաքանչյուր մարդ ուզում է, որ իրեն լինի մաքսիմալ հասանելի ու հարմարավետ, եւ եթե այդ տրամաբանության մեջ գնանք, ապա կվերադառնանք խցանումներին: Ինչո՞ւ, որովհետեւ այդ դեպքում տրանսպորտի քանակը սարսափելի շատ պետք է լինի, եւ շատ կարճ դիստանցիաների վրա պետք է աշխատի։ Այսինքն՝ այսպես տրանսպորտը շատ ավելի արդյունավետ է աշխատում, երբ իր գիծը երկար է: Կարեւորը, որ լինի շատ քանակով տրանսպորտ, որպեսզի մարդիկ երկար չսպասեն: Հուրախություն բոլորիս ասեմ՝ վերջերս 45 նոր տրոլեյբուս ավելացավ, եւ նաեւ մոտավորապես 170 ավտոբուսի ներմուծման գործընթացի մասին է հիմա բանակցություններ գնում:

Անդրադարձ կատարենք շտապօգնության մոպեդներին։ Որքանո՞վ են դրանք արդյունավետ եւ քանի՞ հատ են ներմուծվել Երեւան:

Մոպեդները որպես նորամուծություն են լինելու Երեւանում: Դրանք շատ հարմար են ոչ շտապ, բայց խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար: Այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն տարբեր տեսակի խրոնիկ հիվանդություններ, եւ երբեն իրենց պետք է լինում շտապօգնություն ու տեղափոխման կարիք չի լինում, կարող է նաեւ մոպեդով այդ բուժօգնությունը ցուցաբերել: Այսինքն, մոպեդով շատ ավելի արագ է ստացվում հիվանդին հասնելը, հատկապես, երբ մենք նոր խոսում էինք խցանումներից եւ տարատեսակ խնդիրներից։ Այդ տրամաբանության մեջ շտապօգնությունը դառնում է շատ ավելի հասանելի, եւ այս պրոցեսը, կարծում եմ, պետք է շարունակական լինի։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում