ՍԴ-ի վրա հույս դնելն առնվազն նման է սադոմազոխիզմի. էմիլ Մարկոսյան

Հանդիպում

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բացարկ հայտնեց եւ դուրս եկավ ընտրապայքարից։ Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նշել էր, որ իրենք «ձայն փոշիացնող չեն» եւ զգուշացրել, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք չունեն նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն եւ շարունակելու են մասնակցել ընտրություններին, ապահովում են Նիկոլ Փաշինյանի ու նրա դավաճանական խմբակի հաղթանակի համար անհրաժեշտ փոշիացված բոնուսային ձայները։ Ժամանակը ցույց տվեց, որ Ուրիխանյանը ճիշտ էր, ընտրություններին մասնակցած ու նախընտրական շեմը չհաղթահարած 15 կուսակցություն՝ սխալ։ Ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Ալյանս» կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, փաստաբան ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ հետ։

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից յոթը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով, որ ընտրություններին եղել են զանգվածային խախտումներ եւ ձեւավորվել է ոչ լիարժեք լեգիտիմ խորհրդարան։ Եթե այդպես է, ապա ինչպե՞ս եք գնահատում նույն ընդդիմադիր ուժերից այն գործիչների վարքագիծը, որոնք պնդում են, թե, ամեն դեպքում, մանդատները վերցնելը ճիշտ է։

Հարկ եմ համարում նշել, որ բոլոր այն ընդիմադիր ուժերը, որոնք իրավացիորեն պնդում են, որ ընտրությունները կեղծված են եղել, եթե դրանից հետո վերցնեն մանդատները, ապա նրանք եւս հանդիսանալու են դե ֆակտո կեղծ պատգամավորներ եւ կեղծ ընդդիմադիրներ։ Եթե բարոյական եւ սկզբունքային մարդը մաս է կազմում որեւէ ցանկացած կեղծիքի ապա նա եւս էությամբ կեղծ է եւ կեղծիքի հովանավոր։

Այսօր ինչպես Սամվել Կարապետյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը խոսում են ընդդիմադիր միասնական ճակատի անհրաժեշտության մասին, սակայն ընտրություններից առաջ հենց իրենք չկարողացան կամ չցանկացան միավորել քաղաքական ուժերին։ Ո՞վ պետք է քաղաքական պատասխանատվություն կրի այդ ձախողման համար, եւ ինչո՞ւ հասարակությունը պետք է հավատա նույն մարդկանց նոր կոչերին։

«Ալյանս» կուսակցությունը՝ ի դեմս Տիգրան Ուրիխանյանի, բազմիցս նախընտրական շրջանում հանդես է եկել ընդիմության միասնության անհրաժեշտության գաղափարի շուրջ, վայր դնելով իր բոլոր նախապատվությունները եւ ամբիցիաները, սակայն, ցավոք սրտի, Ձեր նշած ընդիմադիրները ճիշտ ժամանակին ականջալուր չեղան։ Անգամ այն դեպքում, երբ «Ալյանս» կուսակցությունն ինքնաբացարկ տվեց, որպեսզի Նիկոլի օգտին ձայներ փոշիացնելու համար խթան չհանդիսանա։ Ինքնազոհողության գնացինք հանուն համընդհանուր վեհ գաղափարի ու հաղթանակի եւ հայրենիքի, պետության եւ միասնական ճակատով հանդես գալու համար, սակայն գլխավոր դերակատարների ինքնավստահությունը եւ անպատասխանատու մոտեցումները հանգեցրին այս իրավիճակին։

Այս ամենի մեղավորությունը եւ պատասխանատվությունն ընկած է նրանց վրա, եւ իրենք պարտավոր են առնվազն իրենց ընտրողներին բացատրություն տալ, թե ինչպե՞ս են պատրաստվում մաս կազմել կեղծված ընտրությունների արդյունքներին եւ ինչո՞ւ համար ճիշտ ժամանակին դուրս չեն եկել փողոցային պայքարի, իմիջիայլոց «Ալյանս» կուսակցությունն ամենաառաջին կուսակցությունն է, ով հանդես է եկել դրա անհրաժեշտության եւ բոլոր հնարավոր միջոցներով միանալու պատրաստակամության հայտարարությամբ։

Իշխանությունը պնդում է, որ ընտրություններն արտացոլել են ժողովրդի կամքը, իսկ ընդդիմությունը՝ որ դրանք կեղծվել են։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ այս երկու բեւեռների միջեւ հասարակությունը չի տեսնում իրական քաղաքական այլընտրանք եւ ավելի ու ավելի հաճախ ընկալում է գործընթացը որպես կանխատեսելի քաղաքական ներկայացում։

Ձեր ողջամիտ հարցին ի պատասխան ասեմ, որ սթափ եւ գիտակից հասարակությունը հոգնել է խաբվելուց, իսկ ներկայիս տիրող իրավիճակը քաղաքականության մոտ մարդկանց համար ոչնչով չի տարբերվում թատերական բեմականացումից։ Անձամբ ես դեռ փետրվար ամսին եմ ասել, որ Նիկոլից ազատվել ցանկացողների մի մասը ակամայից մասնակից են լինելու Նիկոլի վերարտադրությանը, եւ դա բոլորովին կախված չէր քաղաքացիական հասարակության ենթագիտակցության հետ։

Երկու հակասական մոտեցում կա, եթե ընտրությունները կեղծված են, ապա ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով ընդդիմությունը դուրս չեկավ փողոցային պայքարի, իսկ եթե կեղծված չեն եղել, ապա ինչո՞ւ է նույն այդ ընդդիմությունը պատրաստվում մաս կազմել իրենց խոսքերով՝ այս ազգակործան իշխանությունների հետ, ինչո՞ւ են ուզում վերցնել մանդատները եւ լիարժեք լեգիտիմություն ապահովել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որն անկանխատեսելի վնասակար է Հայաստանի Հանրապետության համար։

Եթե Սահմանադրական դատարանը մերժի ընդդիմության պահանջները, ապա ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։ Մտնե՞լ խորհրդարան եւ շարունակել պայքարը ներսից, թե՞ ուշացած փողոց դուրս գալ։ Իսկ գուցե արդեն գնացքն արդեն գնացա՞ծ լինի

Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, որպեսզի հասկանալ, որ ՍԴ-ն մերժելու է ընդդիմության պահանջը, ինչպես դա տեղի ունեցավ ԿԸՀ-ում։ Նիկոլ Փաշինյանի անմիջական վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանի վրա հույս դնելն առնվազն նման է սադոմազոխիզմի, կամ էլ այս ամենը նախապես համաձայնեցված ծրագիր է ժողովրդի ցասումը հանգստացնելու եւ փողոցային պայքարի պահանջից շեղելու համար։ Ինչեւէ, ամեն դեպքում, այս ամենից տուժելու են միայն հասարակ շարքային քաղաքացիները։

Վերջին հինգ տարիներին իշխանությունը պահպանել է իր դիրքերը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը՝ իր մանդատները։ Չե՞ք կարծում, որ Հայաստանում ձեւավորվել է մի համակարգ, որտեղ իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը, անկախ հրապարակային հակասություններից, փաստացի հարմարվել են միմյանց գոյությանը, իսկ իրական ընդդիմադիր պայքարը դուրս է մնացել քաղաքական օրակարգից։

Բերեմ մի պարզ եւ անհերքելի օրինակ, 2018 թվականին ժողովրդի մի մասը մերժում էր նախկիններին, իսկ մյուս մասը մերժում էր Նիկոլի Փաշինյանին, բայց, չգիտես թե ինչպես, իշխանության եկան իրենք բոլորով, խորհրդարան մտան իրենք բոլորով, այստեղից մի պարզ հետեւություն, որ իրական մերժվածը ժողովուրդն է, մենք ենք՝ մարդիկ, որոնք հույսով եւ հավատով սպասում ենք որեւէ դրական փոփոխությունների՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ մեր պետականության։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում