Միայն լսեիք Ավինյանի խոսքը, ոնց որ պուճուր Նիկոլը լինի․ Սուսաննա Մելիքյան

Հասարակություն

Երեւանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը երեկ վերածվեց բառի ամենաուղիղ իմաստով ծեծ ու ջարդի՝ կանայք իրար էին ծեծում, տղամարդիկ՝ իրար: Թե ինչ կատարվեց նիստի ընթացքում, ինչո՞ւ կրքերը այդ աստիճան բորբոքվեցին, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ, պատմաբան, ազգագրագետ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ:

— Մենք ներսում էլ այդքան պարզ չհասկացանք, թե ինչն էր պատճառը: Կարծես թե, ինչ-որ մի հատուկ սադրանք սարքեցին, որպեսզի գուցե ընդդիմությունը չկարողանա մասնակցի հարցուպատասխանին եւ արձագանքի իրենց նախատեսած ելույթներին։ Նիստը նվիրված էր 46 օրակարգով հարցերի, որից մեկն էր ընդամենը զեկուցվող, եւ այդ մեկ հարցը վերաբերում էր տրանսպորտի գույքին, բարելավմանը, երթեւեկությանը: Ելույթները պետք է դրա վերաբերյալ լինեին: Բայց իրենք այդ զեկույցը ներկայացրին ու ելույթների մասով շատ արագ հերթագրվեցին եւ սկսեցին քաղաքական ելույթներ՝ ո՛չ ավագանու կարգավիճակին համապատասխան, ո՛չ քաղաքային համայնքի հետ կապված: Բնականաբար, իրենց որոշ ծայրահեղ լեքսիկոնին մենք մեկումեջ արձագանքում էինք: Հետո, իրենցից մեկը շիշ շպրտեց: Լավ էր` կանանց չկպավ, բայց շշի ուղղությունը ընդդիմադիր ավագանիների կողմն էր:

Մեկն էլ դրսից մտավ ու փորձեց ավագանու անդամներից մեկին, իբրեւ կա՛մ կարգի հրավիրել, կա՛մ դուրս բերել: Այդպես սկսվեց ամբողջ քաշքշուկը: Այսինքն, ինչ-որ բան սարքեցին, թե ինքնըստինքյան ստացվեց, ես էլ չհասկացա: Բոլոր դեպքերում ես տպավորություն ունեմ, որ ՔՊ-ն որոշ փողոցային վարքագծերով մարդկանց է բերել հասցրել քաղաքային ավագանի: Որովհետեւ իրենք, չունենալով որեւէ լիազորություն, իրենց թույլ են տալիս նման բան:

Քաղաքացին իրենց ձայն չի տվել, բայց իրենք կրկնօրինակում են կենտրոնական իշխանության վարքագիծը։ Անգամ եթե լսեիք քաղաքապետի՝ Տիգրան Ավինյանի խոսքը, կիմանայիք, ոնց որ պուճուր Նիկոլը լինի։ Այսինքն՝ խոսում է նույն լեքսիկոնով:
Իրենք պարտված ու կատաղած են: Հավանաբար, որոշել էին այնպես անել, որ իրենք ելույթներ ունենան, ու դրանց պատասխան չլիներ։ Համենայնդեպս, ես այդպիսի տպավորություն ստացա, քանի որ նախորդ նիստի երկրորդ հատվածն իրենք նվիրել էին այդ ընտրություններին եւ անգամ այդ ժամանակ քարոզչական ելույթներ ունեցան՝ խախտելով հազար ու մեկ օրենք:  Իսկ օրենքով վերջն նիստին պետք է լինեին ելույթներ, ընդ որում նիստի երկրորդ մասում, որպեսզի մենք էլ մեր ելույթներն ունենայինք համապատասխանաբար։ Դուք որ այդ ելույթները լսեիք, կմտածեիք կոմսոմոլի ելույթ է՝ 1937 թվին մակարդակի:

Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պետական դավաճան անվանեց Թեւանյան Անդրանիկին՝ «Մայր Հայաստան» խմբակցության լիդերին՝ չպահելով անմեղության կանխավարկածը։ Եվ դա հատուկ է արվում՝ եւ այդ կաշառքի մեղադրանքները, ե՛ւ դավաճանության: Իրենք մոռանում են, որ վեց տարի է` ժողովուրդը «Նիկոլ դավաճան» է ասում: Այսինքն՝ ՔՊ-ն է դավաճան կուսակցությունը, եւ երկիրը ծախած կուսակցությունը, Արցախը հանձնածը, պատերազմ բերածը, որը կոտորած էր, ոչ թե պատերազմ էր, որին հաջորդեց Արցախի էթնիկ զտումը: Այս բոլորն իրենք են արել: Այսինքն, պետական դավաճանն իրենք են: Որ ասում են՝  շուտ արա գողին բռնի, քանի գողը քեզ չի բռնել՝ հիմա իրենցն է, առաջինն են բղավում «դավաճան», որպեսզի իրենց դավաճանությունը չերեւա: Այդ ինչպե՞ս եղավ հանկարծ, որ 6-րդ տարում Անդրանիկ Թեւանյանը դարձավ դավաճան: Սա խայտառակ բան է: Նույնն է, ինչ արվում էր 1937 թվին: Հրաչյա Աճառյանի պես մարդուն Թուրքիայի լրտես էին անվանում: Քանի լեզու գիտեր Աճառյանը, այդքան երկրի լրտես էին ճանաչում այդ խեղճ մարդուն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում