«Ժողովուրդ». Տեսնես ինչի վրա է հրճվում 500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի ունեցող նախարարը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն՝ փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի հերթական դրսևորումը դարձավ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը։
Սակայն այս պատմության մեջ ուշագրավ էր ոչ միայն որոշումը, այլ այն, թե ով առաջինը շտապեց հանրությանը հայտնել այդ մասին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրեթե հաղթական տոնով հայտարարեց, որ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։
Ստացվում է՝ տնտեսության համար պատասխանատու պաշտոնյան ոչ թե մտահոգված է աշխատատեղերի պահպանմամբ, ներդրումային միջավայրի կայունությամբ և հարկային մուտքերի ապահովմամբ, այլ քաղաքական ենթատեքստ ունեցող որոշման հրապարակային գովազդով...
Ամենամեծ հարցը մնում է անպատասխան՝ ի՞նչ է շահում Հայաստանի տնտեսությունը, երբ մեկ քաղաքական որոշմամբ 500-ից ավելի մարդ կորցնում է աշխատանքը, իսկ պետությունը՝ տարեկան շուրջ 6 միլիարդ դրամի հարկային եկամուտ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

