ՍԴ-ն պահանջել է ԱԱԾ-ից ներկայացնել ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ

Իրավական

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը՝ տեղեկություններ և նյութեր պահանջելու վերաբերյալ։ ՍԴ աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել է մինչև հունիսի 24-ը՝ ժամը 18։00-ն, ներկայացնել՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած այն անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները, որոնց տվյալները և քվեարկության վայրը պահվել են գաղտնի, և որոնց թվաքանակը կազմել է 16.738 անձ, ինչպես նաև, թե համապատասխան ընտրական ցուցակներում բնակության վայրի հաշվառումից ժամանակավորապես քանի՞ անձ է հանվել, նշված անձանցից քանիսի՞ տարիքային խումբն է համապատասխանել 18-23 տարեկանին, ի՞նչ իրավական, տեխնիկական և կազմակերպական վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար նշված անձանց կողմից երկու կամ ավելի անգամ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

ՍԴ-ն նաև պահանջել է պարզաբանումներ այն հանգամանքի վերաբերյալ, որ անձը հաստատող փաստաթղթի տվյալները մասնագետի կողմից ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների թիվը, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, կազմել է 79.125, ներառյալ` ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված նման թվով դեպքերում տվյալների ձեռքով ներմուծումը, ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է այն իրականացվել, արդյոք այդ դեպքերով ապահովվե՞լ է ընտրողի նույնականացման պատշաճությունը, և ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործել կրկնակի կամ ոչ իրավաչափ քվեարկության ռիսկը բացառելու համար:

Մեկ այլ աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ ԱԱԾ-ից պահանջել է տվյալներ՝ ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ մուտք գործած և 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներ՝ մայիսի 25-ից 31-ը, հունիսի 1-ից հունիսի 7-ը և հունիսի 8-ից մինչև հունիսի 14-ը ներառյալ,ինչպես նաև՝ ՀՀ-ից դուրս եկած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը, հունիսի 7-ից հունիսի 13-ը և հունիսի 14-ից հունիսի 20-ը ներառյալ։ Միևնույն ժամանակ ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ներկայացնել 2025 թվականի մայիսի 25-ից հունիսի 14-ը ներառյալ ժամանակահատվածում ՀՀ մուտք գործած և 2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 20-ը (ներառյալ) ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս եկած՝ ՀՀ քաղաքացու անձնագիր և/կամ նույնականացման քարտ ունեցող 18 տարին լրացած անձանց թվերը (առանձին)՝ 2026 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մուտք գործած և ՀՀ-ից դուրս եկած անձանց թվերի հետ համադրելու նպատակով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում