Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում

Մշակութային

Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարակում: Հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի զարմուհին՝ Ռուզաննա Ադամյանը, պաշտոնատար այլ անձինք: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հուշարձանի՝ քաղաքի կենտրոն վերադարձը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է՝ իրականացված ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ:

«Վահագն Վիշապաքաղի հուշարձանը դրվում է իր հաստատուն մշտական տեղում․ մեր ժողովրդի և հասարակության համար խորհրդանշական ուղերձ և իմաստ պարունակող կերպարը մարմնավորող քանդակը չի կարող «թափառել» մի տեղից մյուսը: Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը փաստում է, որ մեր արժեքները մնայուն են և շարունակում են ուղղորդել մեզ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ հուշարձանները հանրային կյանքի կարևոր բաղադրիչ են, և այս համատեքստում նախորդ ուսումնական տարվանից մեկնարկել է նախաձեռնություն, ըստ որի՝ հուշարձանները դպրոցականների հատուկ ուշադրության և հոգածության ներքո են: Յուրաքանչյուր դպրոց ունի իրեն կցված հուշարձան, որի խնամքն ու մաքրությունը իրականացնում է ուսումնական տարվա ընթացքում՝ որպես արտադասարանական կրթության բաղադրիչ։

 

Իրադարձությանն առանձնակի հուզմունքով է անդրադարձել Կառլեն Նուրիջանյանի զարմուհին՝ Ռուզաննա Ադամյանը՝ ընդգծելով, որ արձանի վերատեղադրումն արժանի գնահատական է քանդակագործին: «Իմ ցանկությունն է, որ Վահագնի ուժը, քաջությունը, հպարտությունը, հաղթանակը և արևը սփռվեն հայ ժողովրդի վրա։ Նուրիջանյանների գերդաստանի անունից շնորհակալություն եմ հայտնում այս որոշման համար, որը նոր շունչ է տալիս հուշարձանին»:

Կառլեն Նուրիջանյանի Վահագն Վիշապաքաղ հուշարձանը ստեղծվել է 1968 թվականին և 1969 թվականին տեղադրվել Մաշտոցի պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է Հայաստանի նկարիչների միության հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվել էր Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ: Այժմ նա կրկին վերադարձել է մայրաքաղաքի կենտրոն։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում