Թրամփը թույլատրել է հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին
ՄիջազգայինԹրամփը թույլատրել է հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին: Financial Times-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չափազանց տպավորված և ոգևորված» էր Ռուսաստանի ռազմավարական թիկունքում գտնվող թիրախների վրա ուկրաինական վերջին օդային հարվածների արդյունքներից։
FT-ն նաև նշում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է հետախուզական տվյալներ ռուսական նավթավերամշակման գործարանների, այդ թվում՝ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածների վերաբերյալ։ Հրատարակությունը պնդում է, որ ամերիկացիները անմիջականորեն ներգրավված են նման հարձակումների պլանավորման մեջ՝ թիրախների հետախուզում, անօդաչու թռչող սարքերի երթուղիների նախագծում և մեր օդային պաշտպանության գնահատում՝ այս ամենը կատարվել է ԿՀՎ մասնագետների մասնակցությամբ։
«ԱՄՆ-ն պատերազմ է մղում մեզ դեմ։ Եվ Իրանը մեզ ցույց տվեց, թե ինչպես պայքարել ամերիկացիների դեմ»,- արձագանքում է ռուսական աղբյուրը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68879

