Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժերի զոհերի թիվը կարող է հասնել 10,000 - 100,000 մարդու (Տեսանյութ)
ՀասարակությունՎենեսուելան արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից հետո։
Տեղի են ունեցել իրար հաջորդող երկու երկրաշարժեր։ Առաջինը 7.2 մագնիտուդով էր, իսկ երկրորդը՝ 7.5 մագնիտուդով։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գնահատել է 44% հավանականություն, որ հունիսի 25-ի գիշերը Վենեսուելայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը կկազմի 10,000-ից 100,000։
Ծառայությունը Վենեսուելայում իրավիճակի համար հայտարարել է կարմիր վտանգի մակարդակ։ Տնտեսական կորուստները կարող են կազմել Վենեսուելայի ՀՆԱ-ի 2-ից 20%-ը։

