«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իշխանությունն այսօր ունի մի կարգախոս՝ բացի մեզանից, բոլորը սխալ են. Ավագանու անդամը՝ Երեւանը «ապամոնտաժելու» մասին

Ներքաղաքական

Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվել է Պապ թագավորի անունով, որոշումը կայացվել է Երևանի ավագանու նիստում: Արդյո՞ք նույն Ամիրյան փողոցում էլ ոչ մի խնդիր չկար, մնացել էր մի անունը փոխելը հարցին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը արդարացիորեն փաստում է. 

- Այո, այդ նույն Ամիրյան փողոցում մենք ունենք հազարավոր խնդիրներ, որոնք ավելի ծանրացան այն բոլոր միջամտություններից, որոնք արվեցին: Երևանի թիվ մեկ խնդիրներն այսօր բոլորովին այլ են. երևանցուն ամենաշատ անհանգստացնում է տրանսպորտի այս սոսկալի վիճակը, դա էլ քիչ էր՝ երկու ամսով փակել են Կիևյան փողոցը, կիրակի օրն էլ չեն աշխատում, հանգստանում են: 

Չինաստանում մեկ շաբաթում կամ երեք օրում կամուրջներ են վերանորոգում՝ զրոյից բարձրացնելով: Երկու ամսով կամուրջը փակել են, կոլատերալ՝ շրջանցող փողոցներում խնդիր ենք ստեղծել, ու երևանցիները Ա կետից Բ կետը տասը րոպե անցնելու փոխարեն ծախսում են 2,5 ժամ: 

Այս շոգին, կիզիչ արևի տակ մարդիկ անցկացնում են իրենց օրը խցանումների մեջ: Ավագանին պետք է առաջնային խնդիրներին լուծում տա, ես այդքան խոսում եմ կանաչապատման խնդրի մասին, զանգվածաբար մեր ծառերը տասնյակ վնասատուներով են վարակված, չէ՞ որ սա ուղղակիորեն կապ ունի բնակչության առողջության հետ: 

Նույնը վերաբերում է մեքենաներին, որոնք խցանումների մեջ են, ու այս ամենով պայմանավորված ավելի շատ են արտանետումները, այս սոսկալի շինարարությունը, մի խոսքով՝ հազարավոր են այն խնդիրները, որոնցով քաղաքը ողողված է, իսկ մենք անհասկանալի բաներով ենք զբաղված: Փողոցի անվանափոխությունը արդիական հարց չէր, որ պետք է հրատապ արվեր: Իշխանությունն այսօր ունի մի կարգախոս՝ բացի մեզանից, բոլորը սխալ են: Իրենք ունեն իրենց գիծը, որից չեն շեղվում: 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան