Դավիթ Մշեցին ամուսնացել է
ՄշակութայինՔառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից, բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻԻ կյանքում կարեւոր եւ լուսավոր իրադարձություն է տեղի ունեցել. նա ամուսնացել է։
Մարդ, ով անցել է պատերազմի ամենածանր ճանապարհներով, տեսել կյանքի ու մահվան սահմանագիծը, իր ստեղծագործություններում խոսել հայրենիքի եւ մարդկային տոկունության մասին, այսօր կյանքի նոր էջ է բացել՝ ընտանիք կազմելով։
Շնորհավորում ենք նորապսակներին՝ մաղթելով ամուր ընտանիք, փոխադարձ հարգանք, երջանկություն եւ խաղաղ օրեր։ Թող նրանց համատեղ կյանքը լի լինի ջերմությամբ, ներդաշնակությամբ եւ այն գեղեցիկ պահերով, որոնք կյանքի ամենաթանկ հիշողություններն են դառնում։
Մաղթում ենք, որ նորաստեղծ ընտանիքում միշտ թեւածեն սերն ու համերաշխությունը, իսկ նրանց կյանքի պատմությունը դառնա գեղեցիկ ու երջանիկ շարունակություն՝ լի նոր ձեռքբերումներով, հաջողություններով եւ ուրախությամբ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

