Կիրառվել է և՛ վարչական ռեսուրս, և՛ համատարած ընտրակաշառք. Նախադեպային վճիռների հասած իրավապաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել

Ներքաղաքական

Աղմկահարույց գործերով նախադեպային վճիռների հասած իրավապաշտպան, Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել.

Այս Ազգային ժողովի ընտրություններն առանձնահատուկ են մեկ աննախադեպ հանգամանքով․ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը հրապարակայնորեն արձանագրում են, որ ընտրություններն անցել են լուրջ խախտումներով, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

Իշխանական քաղաքական ուժը, գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, հայտարարում է, որ տեղի է ունեցել համատարած ընտրակաշառք, որը խեղաթյուրել է ժողովրդի ազատ կամարտահայտությունը։ Մյուս կողմից՝ «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» հայտարարում են, որ լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս, ինչը նույնպես էական ազդեցություն է թողել ընտրությունների արդյունքների վրա։

Արձանագրում եմ՝ երկու կողմն էլ ընդունում են, որ ընտրական գործընթացը կրել է այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վերջնական արդյունքների վրա։

Իրականությունն այն է, որ կիրառվել են և՛ վարչական ռեսուրս, և՛ համատարած ընտրակաշառք։ Այդ պայմաններում խեղաթյուրվել է ժողովրդի կամքը, իսկ այդ գործընթացի հետևանքով գողացվել են նաև ԴՕԿ կուսակցության հազարավոր ձայներ։

Այսպիսով, երկու կողմերն էլ փաստացի արձանագրում են ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն ունեցած խախտումների առկայությունը։ Տարբերությունն այն է, որ յուրաքանչյուրն այդ պատասխանատվությունը վերագրում է մյուսին, մինչդեռ ստեղծված իրավիճակը վկայում է, որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների ազատ կամարտահայտությունը։

Այս պայմաններում Սահմանադրական դատարանի առջև դրված է կարևոր իրավական խնդիր՝ գնահատել ներկայացված բոլոր փաստերն ու ապացույցները և կայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան որոշում։

ԴՕԿ կուսակցության և անձամբ Վարդան Ղուկասյանի անունից հայտարարում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք մեր իրավական պայքարը՝ պաշտպանելու յուրաքանչյուր ընտրողի ձայնը, հասնելու մեզանից խլված ձայների լիարժեք իրավական գնահատականին և պահանջելու օրենքով նախատեսված պատասխանատվություն բոլոր այն անձանց համար, որոնց գործողությունների հետևանքով խեղաթյուրվել է ընտրական գործընթացը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում