Հայկական ծիրանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները

Վերլուծություն

­Կա­ռա­վա­րութ­յան ե­րեկ­վա նիս­տի մի մեծ հատ­ված նվիր­ված էր, պատ­կե­րա­վոր ա­սենք, ե­լակ–­ծի­րա­նա­յին թե­մա­յին: Բա­վա­կա­նին լա­վա­տե­սո­րեն ներ­կա­յաց­վում էին, որ էա­կան խնդիր­ներ եր­կի­րը չու­նի, կա­ռա­վա­րութ­յունն այս­–այս ծրագ­րերն է ներդ­նում` ար­տադ­րող­նե­րին օգ­նե­լու հա­մար: Երկ­րի ներ­սում էլ գնե­րը չեն իջ­նում, ին­չը, Փա­շին­յա­նի ակ­նար­կով, հիմ­նա­կան ազ­դակն է, որ խնդիր ի­րոք չու­նենք: Իսկ ա­պա­գա­յին նա­յում էին հույ­սե­րով, թե նույ­նիսկ լավ է, որ ռուս­նե­րը ար­գելք­ներ սահ­մա­նե­ցին, հի­մա մեր տնտես­վա­րող­նե­րը ստիպ­ված են լի­նե­լու ու­շադ­րութ­յուն դարձ­նել դի­վեր­սի­ֆի­կաց­ման հար­ցե­րին:

ՆԻԿՈԼԸ «ՆԵՂԱՑԱԾ» Է ԵԱՏՄ–ԻՑ

­Չէ, լավ է, որ կա­ռա­վա­րութ­յու­նը նման հար­ցե­րին այդ­քան ու­շադ­րութ­յուն է դարձ­նում, ա­վե­լին, շատ վատ է, որ միայն հի­մա է նման ակ­տի­վութ­յուն նկատ­վում, շատ ա­վե­լի վաղ չեն ա­մեն քայ­լի դի­մել ար­տա­հան­ման դի­վեր­սի­ֆի­կաց­ման հա­մար: Ա­սենք, նաեւ պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րութ­յունն է դա հու­շում, թե վեր­ջին տա­րի­նե­րին ար­տա­հան­ման աշ­խար­հագ­րա­կան ընդ­լայն­ման փո­խա­րեն որ­քան է ա­ճել ռու­սա­կան շու­կա­յից կախ­վա­ծութ­յու­նը եւ որ­քան է նվա­զել, ա­սենք, եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յու­նը:

­Բայց ա­հա, այդ քննար­կում­նե­րի հա­մա­տեքս­տում Փա­շին­յա­նից նաեւ հե­տաքր­քիր նման խոս­քեր լսվե­ցին: Այ­սինքն, որ այն, ինչ այ­սօր տե­ղի է ու­նե­նում Հա­յաս­տա­նի հետ կապ­ված, ԵԱՏՄ ա­մեն մի եր­կիր կա­րող է իր հա­մար սպառ­նա­լիք հա­մա­րել, ո­րը կա­րող է ու­նե­նալ նաեւ այն ծայ­րա­հեղ հե­տե­ւան­քը, ինչ­պի­սին է ԵԱՏՄ­–ի լու­ծա­րու­մը: Կարճ ա­սած, որ ԵԱՏՄ ո­րե­ւէ եր­կիր չպետք է ա­ռա­վոտ­յան արթ­նա­նա եւ ո­րո­շի, որ ար­գե­լում եմ այս մյուս երկ­րից ապ­րանք­նե­րի ներկ­րու­մը:

­Մի­գու­ցե ո­րո­շա­կի ի­մաս­տով Նի­կոլն այս հար­ցում ճիշտ է. ե­թե ԵԱՏՄ–ն ե­րաշ­խա­վո­րում է ապ­րանք–­ծա­ռա­յութ­յուն­նե­րի ա­զատ շարժ, ա­պա դա չի կա­րող կա­մա­յա­կա­նո­րեն ար­գել­վել: Բայց նաեւ կա մե­դա­լի մյուս ե­րե­սը. նաեւ ԵԱՏՄ եր­կի­րը պետք է կողմ­նո­րոշ­վի` ինքն այդ կա­ռույ­ցի մաս­նի՞կ է, թե` ոչ: Այ­սինքն, որ­քա­նո՞վ է բա­րո­յա­կան մի կա­ռույ­ցում լի­նե­լով, հայ­տա­րա­րել, թե կմնամ այդ­տեղ եւ բո­լոր ա­ռա­վե­լութ­յուն­նե­րից կօգտ­վեմ այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ այն մյուս կա­ռույց չեմ գնա­ցել: Հենց կա­րո­ղա­ցա գնալ, քո հետ այ­լեւս գործ չու­նեմ: Խո­շոր հաշ­վով, չէ՞ որ կա­ռույ­ցի մյուս ան­դամ­ներն էլ ի­րենց ծրագ­րե­րը, այդ թվում` եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րե­րը կա­ռու­ցում են, հաշ­վի առ­նե­լով, որ դու ի­րենց հետ ես: Եվ երբ օ­րա­կարգ է գա­լիս հար­ցը, թե կա­րող ես գնալ, էլ ինչ­պե՞ս է հնա­րա­վոր քո հետ կա­յուն գոր­ծակ­ցել, ծրագ­րեր կազ­մել եւ այլն: Եվ ե­թե ի­րոք գնա­լու ծրագ­րեր ու­նես, ա­պա այս­տեղ բա­րո­յա­կան տար­բե­րակն այն է, որ ինքդ սա­ռեց­նես հա­րա­բե­րութ­յուն­ներդ, այդ թվում` այն օ­գուտ­նե­րը, ո­րոնք ստա­նում ես, մին­չեւ վերջ­նա­կա­նա­պես կկողմ­նո­րոշ­վես, թե ինչ ես ա­նե­լու: Ա­ռա­վել եւս, որ Փա­շին­յանն այդ փորձն ու­նի. ՀԱՊԿ­–ի հետ կապ­ված հայ­տա­րա­րել է ան­դա­մութ­յան սա­ռեց­ման մա­սին, մին­չեւ վերջ­նա­կան ո­րո­շում կկա­յաց­նի: Ու ե­թե նման քայլ նաեւ ԵԱՏՄ­–ի հար­ցով չի ա­նում, ա­պա մյուս­ներն ի­րա­վունք ու­նեն պա­հան­ջել` կողմ­նո­րոշ­վիր: Ու հենց այդ ի­մաստն ու­ներ ԵԱՏՄ մյուս երկր­նե­րի կո­չը, թե այդ կողմ­նո­րոշ­ման լա­վա­գույն մե­խա­նիզ­մը հան­րաք­վեն է. թող քո ժո­ղո­վուր­դը ո­րո­շի, թե ինչ է ու­զում: Ե­թե ԵՄ, ա­պա ի՞նչ կա, կկազ­մա­կեր­պենք «քա­ղա­քա­կիրթ ա­մուս­նա­լու­ծութ­յուն»:

­Կարճ ա­սած, Նի­կո­լը փոր­ձում է այս ի­րո­ղութ­յու­նը, ինչ­պես միշտ, գլխի­վայր շրջել` մե­ղադ­րանք­ներ ուղ­ղե­լով ԵԱՏՄ­–ին: Այդ թվում` այն հայ­տա­րա­րութ­յան մա­սով, ո­րը, ըստ Նի­կո­լի` «Իմ բա­ցա­կա­յութ­յամբ ըն­դու­նել են»: Սա ար­դեն կո­պիտ սխալ էր. Հա­յաս­տանն այդ նիս­տից չի բա­ցա­կա­յել, ներ­կա­յաց­ված էր` ի դեմս այդ պա­հին վար­չա­պե­տի պար­տա­վո­րութ­յուն­նե­րը կա­տա­րող փոխ­վար­չա­պե­տի: Այ­սինքն, ե­թե Նի­կո­լի այս մե­ղադ­րանք­նե­րում կա տրա­մա­բա­նութ­յու­նը, դա պետք է հենց այդ նիս­տում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նո­ղը դներ բո­լո­րի ա­ռաջ:

Ու նաեւ. ե­թե հի­մա Փա­շին­յա­նը փոր­ձում է անց­նել այս նոր, չնա­յած իր հա­մար ստան­դարտ տակ­տի­կա­յին, թե` մե­ղա­վոր են բո­լո­րը, բա­ցի ին­ձա­նից, ա­պա դա նաեւ հու­շում է, որ ան­կախ այն բա­նից, թե որ­քա­նով է այս ըն­թաց­քում Հա­յաս­տա­նից ար­տա­հա­նու­մը դի­վեր­սի­ֆի­կաց­վել կամ դեռ կդի­վեր­սի­ֆի­կաց­վի, ռու­սա­կան շու­կա­յի փակ լի­նե­լը նրա հա­մար ի­րոք լրջա­գույն խնդիր է: Ա­ռա­վել եւս, որ այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում հաս­նել այն բա­նին, ո­րի մա­սին մի գլուխ խո­սում էր նա­խընտ­րա­կան փու­լում` ընտ­րութ­յուն­նե­րը կա­վարտ­վեն, կգնամ, կխո­սեմ: Ընտ­րութ­յուն­ներն ա­վարտ­վե­ցին, բայց ոչ միայն խնդի­րը կա, այլ նաեւ այդ­պես էլ Մոսկ­վա­յից պաշ­տո­նա­կան ռեակ­ցիա չկա իր «ընտր­վե­լու» մա­սով:

Ընդ ո­րում, այս ի­րա­վի­ճա­կում Փա­շին­յա­նը մեկ էա­կան նյո­ւանս եւս չի կա­րող հաշ­վի չառ­նել: Ան­կախ այն բա­նից, թե ԿԸՀ–ն ՔՊ­–ի դի­մաց ինչ ընտ­րա­կան տո­կոս­ներ գրեց, ԱԺ­–ում ինչ կար­գի մե­ծա­մաս­նութ­յուն է դա տա­լիս, ի­րո­ղութ­յունն այն է, որ նա ստա­ցել է ընտ­րա­ցու­ցակ­նե­րում ներգ­րավ­ված մոտ 2.5 մի­լիոն մարդ­կան­ցից մոտ 727 հա­զա­րի ձայ­նե­րը: Ե­թե ան­գամ մի կողմ ենք թող­նում, թե ինչ­պես, ինչ մե­թոդ­նե­րով, մեկ է` ի­րո­ղութ­յունն այն է, որ Փա­շին­յա­նի ա­ռա­ջադ­րած կուր­սին, այդ թվում` դե­պի ԵՄ գա­ղա­փա­րա­խո­սութ­յա­նը դրա­կան են վե­րա­բեր­վել Հա­յաս­տա­նի չա­փա­հաս բնակ­չութ­յան 30 տո­կո­սից էլ քիչ մա­սը: Լե­գի­տի­մութ­յան նման «բա­գա­ժով», երբ ան­գամ քվեար­կութ­յա­նը մաս­նակ­ցող­նե­րի «մա­քուր» 50 տո­կո­սը չու­նես, ի­հար­կե, է­լի կա­րող ես եվ­րա–­թուր­քա­մե­տա­կան կուրս խա­ղար­կել: Բայց դրա հա­մար ան­հա­մե­մատ ա­վե­լի մեծ զոռ­բա­յութ­յուն է հար­կա­վոր, քան, ա­սենք, հնա­րա­վոր էր ա­նել նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րի բա­զա­յի հի­ման վրա: Ու ե­թե դրա­նից հա­նենք նաեւ տա­րաբ­նույթ մե­թոդ­նե­րով ստա­ցած ձայ­նե­րը, ե­րե­ւի ռեալ այդ 30 տո­կո­սի կեսն էլ չմնա:

­Կարճ ա­սած, Փա­շին­յա­նի հա­մար բարդ վի­ճակ է, ո­րը գնա­լով էլ ա­վե­լի է բար­դա­նա­լու: Բանն այն է, որ եվ­րո­պա­ցի­ներն ու թյուր­քա­կան ուղ­ղութ­յու­նը սպա­սե­լու է հա­նուն ա­ջակ­ցութ­յան տրված խոս­տում­նե­րի կա­տար­մա­նը, իսկ ա­հա ռուս­նե­րը նույ­նիսկ խո­սե­լու ցան­կութ­յուն չու­նեն:

ՏԻԿԻՆ ՈՒՐՍՈՒԼԱՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Այս ի­րա­վի­ճա­կում, թե­րեւս, Փա­շին­յա­նը շա­րու­նա­կում է ի ցույց դնել «դե­պի Եվ­րո­պա» գա­ղա­փա­րա­խո­սութ­յան տար­րեր: Օ­րի­նակ, ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նին գոր­ծու­ղեց լե­հա­կան Գ­դանսկ քա­ղաք` Ուկ­րաի­նա­յի վե­րա­կանգն­ման հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու: Գու­մա­րած, մի ամ­բողջ Ուր­սու­լա ֆոն դեր Լա­յենն է պատ­րաստ­վում հու­լի­սի 1-ին գալ Հա­յաս­տան, Փա­շին­յա­նին իր ա­ջակ­ցութ­յու­նը ի ցույց դնե­լու հա­մար: Մի քիչ էլ եվ­րո­պա­նե­րից փող տվե­ցին, որ, ե­րե­ւի, Փա­շին­յա­նը ներ­կա բար­դութ­յուն­նե­րը շատ ծանր չտա­նի:

­Միայն թե այս քայ­լե­րը դժվար է ա­սել, թե ինչ են տա­լու: Օ­րի­նակ, Գ­րի­գոր­յա­նի Գ­դանսկ գնա­լը կօգ­նի՞ ծի­րան վա­ճա­ռե­լուն. քիչ սպա­սե­լի է: Կամ Հա­յաս­տա­նում գրե­թե վար­կա­նիշ չու­նե­ցող տի­կին Ուր­սու­լան կա­րո՞ղ է հա­մո­զել, ա­սենք, ջեր­մո­ցա­տե­րե­րին, թե համ­բե­րեք, լավ է լի­նե­լու: Դ­րա հա­մար այ­ցեր պետք չեն, այլ շատ ա­վե­լի լուրջ քայ­լեր: Այդ թվում` խո­շոր ֆի­նան­սա­կան հոս­քեր եւ հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի ա­ռաջ եվ­րո­պա­կան շու­կա­նե­րի բա­ցում, բայց նաեւ ո­րա­կա­կան խնդիր­նե­րի ա­ռաջ գո­նե ժա­մա­նա­կա­վոր աչք փա­կե­լու պայ­մա­նով: Ի­հար­կե, ցան­կութ­յան դեպ­քում Եվ­րո­պան կա­րող է դա ա­նել, ո­րի դեպ­քում Մոսկ­վա­յի կող­մից հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի ա­ռաջ շու­կա­ներ փա­կե­լը ան­լուրջ տեսք կստա­նա: Բայց ամ­բողջ հարցն այն է, թե Եվ­րո­պան դա կա­նի՞: Ճիշտ է, ծի­րան–­ծաղ­կի ո­րոշ խմբա­քա­նակ­ներ տա­րան: Բայց ան­գամ Փա­շին­յանն է խոս­տո­վա­նում, որ դա փորձ­նա­կան ծա­վալ­ներ են, եւ ե­թե եվ­րո­պա­կան ո­րակ չլի­նի, այլ զար­գա­ցում­նե­րի սպա­սել պետք չէ: Ու ինչ­քան էլ որ նա դրա­նից հե­տո պա­հան­ջի հա­յաս­տան­յան ար­տադ­րող­նե­րից, թե բա ինչ եք ու­զում, պետք է ո­րակ­յալ ար­տադ­րանք տալ, մեկ է, դրա­նից ո­րա­կը չի ա­վե­լա­նա: Ն­ման ո­րա­կի հա­մար պետք են մեծ ներդ­րում­ներ եւ եր­կար ժա­մա­նակ: Այս պա­հին դա է, որ հա­յաս­տան­յան գեր­մանր տնտե­սութ­յուն­նե­րը պար­զա­պես չու­նեն: Հենց դա է պատ­ճա­ռը, որ մեր ար­տադ­րան­քի հա­մար ռու­սա­կան շու­կան ե­ղել եւ մնում է այդ­քան կա­րե­ւոր: Եվ այդ կա­րե­ւո­րութ­յու­նը չի վե­րա­նում, ե­թե ան­գամ Նի­կո­լի նոր գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը, թե ԵԱՏՄ–ն կա­րող է եւ լու­ծար­վել, ի­րա­կա­նութ­յուն դառ­նա. նո­րից ընդգ­ծենք, Հա­յաս­տա­նի հա­մար էա­կա­նը ռու­սա­կան շու­կան է, ոչ թե ԵԱՏՄ մյուս երկր­նե­րի:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Արդ­յուն­քում, Փա­շին­յա­նի եւ կա­ռա­վա­րութ­յան ե­րեկ­վա այդ ամ­բողջ քա­րոզ­չա­կան զե­ղում­նե­րը սկսում են ա­վե­լի շատ մտա­հո­գութ­յան հեր­թա­կան դրսե­ւոր­ման տեսք ստա­նալ: Պարզ պատ­ճա­ռով. ռու­սա­կան այս սահ­մա­նա­փա­կում­նե­րի վեր­ջը ոչ միայն չի ե­րե­ւում, այլ մի բան էլ կա­րող է էլ ա­վե­լի սրվել: Իսկ եվ­րո­պա­կան շու­կա­նե­րը հաս­տատ դեռ հնա­րա­վոր չէ, որ դառ­նան որ­պես փո­խա­րի­նող, նաեւ մեծ փո­ղեր ԵՄ­–ից հա­զիվ թե գան: Էլ չա­սած, որ Ա­րեւ­մուտ­քից, թեեւ Փա­շին­յանն ակն­հայ­տո­րեն քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յուն ու­նի, սա­կայն դա, ինչ­պես հիմ­նա­վո­րե­ցին նրա 30 տո­կո­սից պա­կաս ձայ­նե­րը, այն ա­մուր հիմ­քը չէ, ո­րի վրա հնա­րա­վոր է մի ամ­բողջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­պա­գա կա­ռու­ցել: Այդ ի­րա­վի­ճա­կում, թե­րեւս, եվ­րո­պա­ցի­նե­րի մոտ կա­րող է նաեւ այն մտա­վա­խութ­յունն ա­ռա­ջա­նալ, թե Մոսկ­վա­յի այս ճնշու­մա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան արդ­յուն­քում Փա­շին­յա­նը ստիպ­ված չի՞ լի­նի հեր­թա­կան ան­գամ «հա­վա­տա­փոխ լի­նել»:

­Թե­րեւս, բա­ցի տրված խոս­տում­նե­րի «հե­տե­ւից գա­լուց», ֆոն դեր Լա­յե­նի այ­ցի հիմ­քում կա նաեւ այդ տես­լա­կա­նը` այս խա­ռը ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լին ա­վե­լորդ «թռիչք­նե­րից» զերծ պա­հե­լը: Հա­նուն դրա պատ­րա՞ստ են ա­մե­նա­տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի կեր­պով լու­ծել ար­տա­հան­ման խնդի­րը, բայց նաեւ պատ­րաստ լի­նե­լով, որ կա­ռա­ջա­նան նման այլ խնդիր­ներ:

Ա­մեն դեպ­քում, Փա­շին­յա­նի գլխին զգու­շութ­յան հա­մար ա­րեւմտ­յան «սուր է կախ­ված»: Փաս­տը, որ հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րի ա­պօ­րի­նի լի­նե­լու մա­սին բա­ցա­հայտ խո­սում են նաեւ մեր երկ­րում ա­րեւմտ­յան ան­թա­քույց վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող ռե­զի­դենտ­նե­րը, հենց դա է նշա­նա­կում` քայլ այս կամ այն կողմ, այդ ա­պօ­րի­նութ­յան թե­ման միան­գա­մից կպայ­թեց­վի:
Այ­սինքն, ի­րա­կա­նում Փա­շին­յանն այս պա­հին հենց այդ մի­ջա­կայ­քում է` ռու­սա­կան տնտե­սա­կան ճնշում­նե­րի եւ Ա­րեւ­մուտ­քից գլխին կախ­ված այդ «սրի»: Ու պատ­կերն ամ­բող­ջա­կան կդառ­նա, ե­թե ա­վե­լաց­նում ենք նաեւ Էր­դո­ղան–Ա­լիեւ բա­ղադ­րի­չը:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68951 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում