Պետք է սովորենք տարբերել իրական արժեք կրող մարդկանց՝ կեղծ արժեքներ կրող քարոզատուներից

Թեմա

Մեր գործընկեր, հանրությանը հայտնի հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանը գրում է.

Եւ այս ցեցը հասարակության մեջ  մտավ հատկապես 2018-ից....
Որքան ծանր ու անջնջելի  է  չլուծված անցյալը, այնքան ավելի հաճախ են  այդօրինակ  «իզգոյ»-ները  խոսում «մեղքերից»… Մեղայասու… 
Երբ  անպարկեշտ, վուլգար՝բառիս ամենաբոլոր իմաստներով….  մարդը խոսում է բարոյականությունից.չափից, ձեւից, ռանգից ու ֆասոնից…Տգետը խոսում է  գիտությունից, իսկ փնթին՝ ու (էլի  բառիս ամենատարբեր իմաստներով ) մաքրությունից, խնդիրը նրանց խոսելու մեջ  չէ…այլ նրա  որ նրանք փորձում են զբաղեցնել այն տեղը, որը երբեք չեն վաստակել, ու չեն էլ կարողանալու վաստակել երբեւէ…
Որովհետեւ սովոր են ապրել իրենց սեփական  գաղջի ու էլի գաղջի մեջ: 
Ու ամենահետաքրքիր հակասություններից մեկն այն է, որ հաճախ առաքինության, բարոյականության  հետ զրո աղերս ունեցող  շոշափուկները  ամենաշատն են  խոսում առաքինությունից,  վեհ արժեքներից, ու արժեհամակարգից:   Ամենաքիչ գիտելիք ունեցողները՝ խոսում են գիտությունից, իսկ սեփական կյանքը կարգի չբերած մարդիկ՝ հասարակությանը  կարգի բերելուց։ Նոնսես… 
Անպարկեշտի համար «բարոյականությունը»  հաճախ ստվարաթղթից կարկատած դիմակն է, որը դառնում է նրա միակ ապաստանը՝  սեփական կենսագրությունից փախչելու, սեփական դառը կենսագրությունը ստվերելու, ինչ-որ տեղ նաեւ  «ջրելու» համար: 
Որովհետև կա մի անցյալ. որը չի լռում, կան  ծանր, հետապնդող  էջեր  որոնք չեն մոռացվում, կան արարքներ, որոնց ստվերը տարիների ընթացքում ոչ թե փոքրանում, այլ ավելի է   հետապնդում  կյանքի էջերը կեղծիքի մեջ շուլալած նմանօրինակ «սրբերին»….

Երբ մարդը հաշտ չէ իր անցյալի հետ, նա հաճախ սկսում է պատերազմել ուրիշների ներկայի դեմ։ 
Երբ չի կարողանում արդարացնել իր կյանքի հակասությունները, սեւագրությունները սկսում է «դատել»  ուրիշների կյանքը։ 
Ամենազազրելի մարդիկ նրանք չեն, ովքեր սխալներ են գործել։ Սխալվում են բոլորը։ Ամենազազրելին  նրանք են, ովքեր իրենց սխալներից դասեր քաղելու փոխարեն՝  դրանք թաքցնում են էժանագին  թեթեւսոլիկախառը բարոյախրատական «պոնտերի» հետևում և թույլ տանք ասել «միամիտներին» ներկայանում որպես առաքինության մունետիկներ: 
Որքան մեծ է ներքին դատարկությունը,որքան մեծ է սեփական կռիվը՝ սեփական բարոյականության դեմ,  այնքան «բարձր»  են դառնում ծիծաղելու աստիճանի հնչող  բարոյախոսությունները: 
 Որքան ծանր ու անջնջելի  է  չլուծված անցյալը, այնքան ավելի հաճախ են  այդօրինակ  «իզգոյ»-ները  խոսում «մեղքերից»… Մեղայասու… 
Որքան քիչ է սեփական կյանքում լույսը, այնքան ավելի մեծ ցանկություն է առաջանում ուրիշների վրա   լապտերներ   վա#ելու….

Բայց կյանքն ունի մի անողոք հատկություն․ դրա անունն է  հիշողություն: …Հասարակությունը կարող է ժամանակավորապես գուցե չիմանալ, գուցե մոռանալ… մարդիկ կարող են խաբվել «կեղծ պաթոսին», բայց փաստերը, փաստերը…միշտ խոսելու են հակառակի մասին: 
Անցյալի «բարոյականության դիմակը» երբեք   չի ջնջվում ՝սուտ ու փուչ  «իդեա ֆիքսերով», առավել եւս ինքնագովազդով…
Իրական բարոյականությունը երբեք չի աղաղակում իր գոյության մասին։ 
Իրական արժանապատվությունը չի կառուցվում ուրիշների հեղինակությունը կասկածի տակ առնելու հաշվին: 
Դրանք լուռ արժեքներ են, որոնք ապացուցվում են ոչ թե խոսքով, այլ ապրած կյանքով։
Այսօր առավել քան երբևէ պետք է սովորենք տարբերել իրական արժեք կրող մարդկանց՝  կեղծ  արժեքներ կրող քարոզատուներից….
Որովհետև հասարակությունները չեն կործանվում միայն տնտեսական կամ քաղաքական ճգնաժամերից։ Նրանք կործանվում են այն ժամանակ, երբ սկսում են ծափահարել  հենց այդ «շոումեն» քարոզատուներին: 
Եվ վերջում՝ մի ճշմարտություն, որն արժե հիշել բոլոր ժամանակներում.
Մարդուն չեն ճանաչում այն բանով, թե ինչ է նա քարոզում։ Մարդուն ճանաչում են նրանով.  թե ինչ կյանք է նա ապրել  ու ինչ ոտնահետքեր է թողել… ու ամենագլխավորը՝ ստիպված չի եղել սեփական  կյանքի իրական ճշմարտությունը  թաքցնել ՝ իր «ամենաբարձր»  ու դատարկ  ճառերի հետևում։
Որովհետև կարելի է բեմադրել կերպար, կարելի է միմոսություն անել, նույնիսկ կարելի է  սրբի դիմակ կրել…բայց  անհնար է բեմադրել կենսագրություն, որը վաղ թե ուշ 
 խոսելու է ավելի  բարձր, քան խաղացած էժան ու անհամ  դեր…
Երբ անբարո մարդը սկսում է խոսել բարոյականությունից, տգետը՝ գիտությունից, իսկ փնթի մարդը՝ մաքրությունից, հասարակությունն իրոք  կանգնում է վտանգավոր խեղաթյուրման առաջ։ 
Մեր ժամանակների ամենամեծ խնդիրներից մեկն այն չէ, որ կան անբարո, տգետ կամ անպատասխանատու մարդիկ։ Այդպիսիք եղել են բոլոր ժամանակներում։ Խնդիրը նրանումն է, որ չպետք է թույլ տալ, որ հասարակությունը  «մարսի այն կուտը» , որը շաղ են տալիս մինչեւ ականջները ցեխի մեջ խրված ու շաղախված  «առաքինության» գիտելիքի և արժեհամակարգի  «դատավորները»… 
Իրավունք չունենք թույլ տալու նման շոշափուկներին՝ հանրային հարթակները բեմի  վերածելու, կեղծ «հեղինակություն» թխելու,  այն դեպքում երբ դրանց նման աղբերն ու թափթփուկները 
ամենաքիչ իրավունքն ունեն ուրիշների գլխին քարոզ  կարդալու…
 Հասարակությունն իրավունք չունի իր արժեքների պաշտպանությունը վստահելու  դարի ամենահնագույն մասնագիտության մեջ «ՎԱՐՊԵՏԱՑԱԾՆԵՐԻՆ» , որոնց խոսքն ու կենսագրությունը   մշտական հակասության մեջ են։ Երբ կեղծիքը ներկայացվում է որպես սկզբունք, իսկ դիմակը՝ որպես արժանապատվություն, հանրային կյանքը իսկապես սկսում է կորցնել իր առողջ չափանիշները։ 
Թույլ մի տվեք հնամաշ  ու ժանգոտած մանրադրամներին՝ աղտոտելու իրական արժեքները: 
Թույլ մի՛ տվեք որ նրանք, ովքեր վաղուց մսխել են իրենց հեղինակությունն ու վստահության պաշարը, այսօր ներկայանան որպես առաքինության չափանիշ։ Ժամանակը յուրաքանչյուրին տալիս է իր իրական գինը, և ոչ մի ժանգոտած մանրադրամ չի կարող իրեն ոսկու տեղ վաճառել անվերջ… 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում