«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը

Թեմա

Հայաստանում կարող է գործարկվել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Կառավարությունը հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծին, որով նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) միասնական շտեմարան և «կարգավորել հեռախոսների օրինական շրջանառությունը» Հայաստանում։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ կառավարության նիստին ասաց, որ համակարգը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց առցանց գրանցել իրենց հեռախոսները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ սա քաղաքական որոշում է՝ վերջ դնելու «բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանին»։ «Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, և մենք ինչ անում ենք՝ այդ շուկան շարունակում է իր գործը: Աշխարհում այս լուծումները վաղուց կան, և մեր քաղաքական արձանագրումն այն է, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Սա արդարացված է։ Այս քննարկումները մենք սկսել ենք մեկ, կես տարի առաջ և շատ մանրամասն քննարկել ենք։ Ակնհայտ է, որ մենք այս լուծումներին պետք է գնանք։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք վերահսկողական մեր գործառույթները, այդ թվում՝ կոշտ, որոնք իրականացնում ենք, չպետք է իրականացնենք։ Բայց ակնհայտ է, որ այդտեղ այսպես ռադիկալ, ստանդարտացված և քաղաքակիրթ լուծումներ են պետք»,- նիստի ժամանակ ասել է Փաշինյանը։

Կառավարությունը վստահ է, որ այս օրենսդրական փոփոխությանը կնվազեցնի հեռախոսների ապօրինի շրջանառությունը, կբարձրացնի պետական վերահսկողությունն ու կխթանի հանրային անվտանգությունը։  Առաջարկվող իրավական կարգավորումը ներառում է պարտադիր IMEI գրանցում օրինական ներմուծման պահից, միաժամանակ սահմանափակումներ է մտցնում կոդերի կրկնօրինակման, փոփոխման և չմաքսազերծված սարքերի ակտիվացման նկատմամբ: Մասնագիտական համայնքի ներկայացուցիչներն ահազանգում են, որ այս օրենսդրական փոփոխությունը մի շարք հարցեր է առաջացնում, որոնք այս պահին պարզաբանված չեն։ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ են ներկայացրել dpHub-ն ու CyberHub-ը: 

IMEI-ի պարտադիր գրանցում կամ հեռախոսների տոտալ վերահսկողություն ունեն հետևյալ երկրները 

Թուրքիա
Ադրբեջան
Հնդկաստան
Պակիստան
Ինդոնեզիա
Թաիլանդ
Կամբոջա
Իրան
Եգիպտոս
Քենիա
Նիգերիա
Չիլի
Կոլումբիա
Էկվադոր
Նեպալ
Լիբանան
Այսօրվանից նաև Ռուսաստանը։ 

Սրան շուտով միանալու է նաև Հայաստանը։

 



ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան