«Փաստ». Ընտրությունները ցույց տվեցին, որ հայաստանցիների մեծ մասը կտրուկ դեմ է ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելուն

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Մեր երկրում տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ շարունակ որոշակի շրջանակների կողմից գեներացվել են հակառուսական նարատիվներ: Կապ չունի՝ խոսքը տնտեսական որևէ խոշոր գործարքի կամ ծրագրի մասին է եղել, թե սպառազինության կամ անվտանգային հարցերի: Այդ տրամադրությունները, եթե կուզեք՝ «ցեցերը», է՛լ ավելի ինտենսիվ տարածվել ու շրջանառվել են հատկապես 2018 թվականից սկսած: Հասկանալի է, որ իշխանության եկած ուժի արտաքին քաղաքական կողմնորոշումների ֆոնին ավելի են ակտիվացել այդ գծում «ապրող» միավորները: Այստեղ մանրամասն չհիշեցնենք նման դրսևորումների բազմաթիվ օրինակներն ու փաստերը, լինեն դրանք ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի դեմ քրեական հետապնդում սկսելու, թե, օրինակ՝ ռուսական կապիտալով ընկերությունների դեմ որոշակի հարկային «ուշադրություն» ցուցաբերելու մասին:

Փաստ է և այն, որ վերջին շրջանում հակառուսական տրամադրությունների տարածումը շարունակվում է շատ ավելի մեծ թափով: Ըստ էության, փաշինյանական իշխանությունը և իր սատելիտ ուժերը փորձում են տպավորություն ձևավորել, որ Հայաստանում բավականին լուրջ արմատներ է գցել հակառուսականությունը: Ասել, որ նրանք իրենց հակառուսականության «քարոզի» մեջ որևէ արդյունքի չեն հասել, ճիշտ չի լինի, բայց և, միևնույն ժամանակ, տարբեր հարցումներն ապացուցում են, որ իրականում հակառուսականությունը մեծամասնության շրջանում արմատներ չի գցել:

Իսկ այս առումով ի՞նչ ցույց տվեցին հունիսի 7-ի ընտրությունները: Ի՞նչ ցույց տվեցին ԿԸՀ հրապարակած արդյունքները: Ըստ էության, նույնիսկ այդ՝ վիճարկելի տվյալներով, Փաշինյանն ու իր ՔՊ-ն, որ հակառուսականության հիմնական գաղափարախոսներն են, ստացան հազիվ 49 տոկոս ձայն: Այսինքն՝ մեծամասնության կողմից մերժվեցին:

Իսկ դա նշանակում է, որ մերժվեցին Փաշինյանի ու նրա ՔՊ-ի որդեգրած քաղաքական, տնտեսական, սոցիալական ու, ընդհանրապես, բոլոր «ուղղությունները», այդ թվում՝ արտաքին քաղաքական վերակողմնորոշման ձգտումները:

Ըստ այդմ, նշյալ բոլոր «մերժումներին» զուգահեռ՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ընդգծված հակառուսականության թեզն էլ չաշխատեց: Ավելին, լինելով յուրատեսակ լակմուսի թուղթ, ընտրությունները ցույց տվեցին, որ հայաստանցիների մեծ մասը կտրուկ դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելուն: Ի վերջո, եթե այնպես լիներ, ինչպես ՔՊ-ն ու հատկապես նրա սատելիտներն են ներկայացնում, այսինքն՝ եթե հակառուսականությունը խոր արմատներ գցած լիներ, ապա ՔՊ-ն և Փաշինյանն առանց որևէ դժվարության կստանային ձայների 50 տոկոսից ավելին: Այսինքն, եթե ժողովրդի մեծամասնությունն այնպիսի տրամադրություններ ունենար, ինչպիսիք համառորեն փորձում են իրեն վերագրել, ապա Փաշինյանն ու ՔՊ-ն կարիք չէին ունենա դիմել վարչական ռեսուրսի գերչարաշահմանը, կարիք չէին ունենա ոստիկանական բռնաճնշումների, ընտրական ու հետընտրական մանիպուլ յացիաների, կամ ինչպես հիմնական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն են նշում՝ կեղծիքների դիմելու անհրաժեշտություն էլ չէին ունենա:

Ամփոփենք. այս ընտրությունները ցույց տվեցին նաև, որ հակառուսական տրամադրությունների՝ իբր մեծամասնություն կազմելու մասին խոսակցությունները նույնպես առասպել են։ Այն կարող է ունենալ իր լսարանը, իր ակտիվ հատվածը, բայց ո՛չ մեծամասնություն է, ո՛չ էլ որոշիչ գործոն՝ ներկայում և առնվազն տեսանելի ապագայում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Te;s naeu https://t.me/iravunk/68971 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում