Ռուսական բանակը մոտենում է Կրամատորսկին և Սլավյանսկին. Bloomberg
ՄիջազգայինԴոնբասում Ուկրաինայի զինված ուժերի իրավիճակը վատթարանում է. ռուսական բանակը մոտենում է Կրամատորսկին և Սլավյանսկին, հայտնում է Bloomberg-ը։
2022 թվականից հետո ուկրաինական բանակի համար համեմատաբար անվտանգ համարվող քաղաքները այժմ պարբերաբար հարվածներ են հասցվում թռչող ռումբերով և անօդաչու թռչող սարքերով։
Ուկրաինացի զինծառայողները նշում են սավառնող ռումբերի օգտագործման կտրուկ աճ։ Նրանց խոսքով՝ ռուսական ստորաբաժանումները գրեթե անընդհատ շարունակում են իրենց հարձակողական գործողությունները։
Bloomberg-ը Կրամատորսկը անվանում է Ուկրաինայի պաշտպանության կարևոր կենտրոն Կիևի կողմից վերահսկվող ԴԺՀ տարածքում։ Հարցազրույց տված փորձագետների կարծիքով՝ քաղաքը դեռևս գրավման անմիջական սպառնալիքի տակ չէ, սակայն ռուսական զորքերի առաջխաղացումը թույլ է տվել այն պարբերաբար հարձակման ենթարկել։
Ռազմական վերլուծաբան Մայքլ Կոֆմանը նշել է, որ չնայած լրատվամիջոցների ուշադրության կենտրոնացմանը այլ տարածքների վրա, ԴԺՀ-ում մարտերը մնում են հակամարտության հիմնական ոլորտներից մեկը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68992

