Դեմ ենք, որ Իսրայելը իր կեղտոտ խաղերի մեջ կրկին հայկական հարցը օգտագործի․ Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը փակագծեր է բացում

Հանդիպում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ «Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ դրան», - ասել է Նեթանյահուն՝ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության մասին հարցին։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելի Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարության առաջիկա նիստում կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևի նախագիծը։ Դրանից հետո այն կներկայացվի նաև Իսրայելի խորհրդարանին՝ Քնեսեթին։

Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ իսրաելահայերը ծափերով չեն ընդունել այդ փաստը, քանի որ տարիներ շարունակ ականատես են եղել, թե ինչպես է  Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը օգտագործվել տարբեր կեղտոտ խաղերի համար․

 -Այ՛ո, խոսք է գնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, հիմա Իսրայելը կրկին Հայոց ցեղասպանությունը ճանաչման խաղաքարտն է դուրս բերել։ Եվ մենք, որպես Իսրայելի հայ համայնք դեմ ենք, որ Իսրայելը իր կեղտոտ խաղերի մեջ կրկին հայկական հարցը օգտագործի։ Որովհետեւ ես 15 տարի եղել եմ Քնեսեթում եւ տեսել եմ, թե ինչպես էր ամեն անգամ մեր ներկայացրած բանաձեւին դեմ քվեարկում իշխանությունը։ Եվ այսօր առավել քան զավեշտալի է, որ այս դեպքում ոչ թե ընդդիմադիր ուժերն են ներկայացրել ՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևի նախագիծը, այլ  Իսրայելի Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Խնդիրն այնն է, որ տասնյակ տարիներ Քնեսեթի լիագումար նիստը գումարվում էր ու ամեն անգամ բոլորը դեմ էին քննարկվում։ Հիմա նույնը կարծում եմ կլինի՝ հարցը կքվեարկեն ու նորից կուղարկեն «գրելու սառույցին»։ 

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՈՉ ԹԵ ՀԱՆԴԱՐՏՎԵԼ, ԱՅԼ ԱՎԵԼԻ ԵՆ ԲՈՐԲՈՔՎԵԼ

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ համաձայնագրին իսրայելահայ մեր հայրենակիցը վստահեցրեց․ որ Իսրայելում այդ համաձայնագրին շատ վատ են վերաբերում․

-Դա միանշանակ Իսրայելի սրտով չէ, հասարակ մի բան վերցրեք․ Իսրայելի Լիբանանի քարտեզը եւ ուսումնասիրեք․ տեսեք, թե ինչպես են Լիտանի գետից հարավ ընկած շրջաններից ԱԹՍ-ներով եւ տարատեսակ հռթիռներով հարվածում  Իսրայելի խաղաղ բնակչությանը արդեն տարիներ շարունակ, ողջ Իսրայելի հյուսիսը 2023թ-ից այս կողմ հռթիրառահարվում է Լիբանանի հարավի կողմից։ Իսրայելի նման հզոր պետությունը պետք է ուշ թե շուտ տեր կանգնի իր ժողովրդին, մի մոռացեք, որ գործ ունենք  Իրանի մարդասպան, մարդակեր մի ռեժիմի հետ, որը 40 հազարից ավել մարդ սպանեց իր երկրում։ Այնպես որ Իսրայելի քաղաքականությունը շատ ճիշտ եւ տեղին է, Իսրայելը լիիրավ իրավունք ունի պաշտպանելու սեփական ժողովրդին, մի մոռացեք, որ Իսրայելը չէ որ Լիբանանի վրա էր հարձակվել, այլ հակառակը։ Չորս օր առաջ Իսրայելի բանակը հարավային Լիբանանում հայտնաբերել է 700 մետր երկարությամբ բունկեր, որը ԱԹՍ-ների արտադրության գործարան էր, որտեղ ռուսական արտադրության տասնյակ միավոր զենք-զինամթերքներ էին։ Լիբանանյան Հեզբոլահ շարժման զինված կազմավորումները կռվում են ռուսական զենքերով, հիմա հարց է ծագում, որտեղի՞ց իրենց ռուսական զենք։ Իսրայելը ե՛ւ Հեզբոլահի ե՛ւ Համմասի տարածքները մաքրելուց այնքան զենք-զինամթերք գտել, որ մեկ Եվրոպական պետության բանակ կարող է հանգիստ զինել, ամբողջությամբ ռուսական արտադրության։ Հիմա այն է խնդիրը, որ այս պահին Իսրայելը ավիացիոն հարվածներով չի հարվածում Լիբանանի Բեյրութին, դա շատ դժվարացնում է Իսրայելի հաղթանակը Հեզբոլահի դեմ, այսինքն արհեստականորեն հետաձգում են եւ հնարավորություն են տալիս Իրանին վերազիննելու  եւ ընդլայնելու Հեզբոլահի ահաբեկչական որջը։ Այնպես որ բնական է, որ Իսրայելը դժգոհ է, բայց ես չէի շտապի մեղադրել ԱՄՆ-ին, որովհետեւ մինչ օրս ԱՄՆ-ն զենք-զինամթեքով զինում է Իսրայելին, օրվա կտրվածքով ինքնաթիռները շարունակում են զենքերով գերբեռնված վայրէջք կատարել Իսրայելում, այսինքն ԱՄՆ-ն շարունակում է իր դաշնակցային պարտավորությունները անկախ ամեն ինչից։ Իսկ ո՞վ ասաց, որ Թրամփի եւ Նեյթայահուի տարակարծությունները պետք չէր, որ ամբոջ աշխարհին ցույց տրվեր, ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած դեպքում ԱՄՆ-ն ռազմական գործողություն ձեռնարակելու համար մոտավորապես 5-6 ամիս նախապատրաստվում է։ Այս պահի դրությամբ երկու ավիրակիր դեռեւս մնում են  Պարսից ծոցում, իսկ մեկ ավիակիրը մկաններ ցույց տալու համար, համաձայնեք, որ բավարար է։ Մերձավոր Արեւելքում երբեք մեկը մյուսին չեն ներում, Մերձավոր Արեւելքը Եվրոպան չի, թող դա լավ հիշեն բոլորը։ Մերձավոր Արեւելքի մարտահրավերներից կարող է կենդանի մնալ միայն այն պետությունը, որը իրոք ցույց է տալիս տոկունություն։ Դրա համար շատ դեպքերում, երբ Իսրայելի հետախուզությունը զեկուցում է Կառավարությանը, որ այս աստեղ այսքան զորք է կուտակվել, մյուս տեղում՝ այսքան, մերոնք չեն սպասում, որ դրանք գան հարձակվեն, մարդկանց մորթեն, բռնաբարեն, սպանեն, այլ միանգամից հակահարված է տալիս։ Դուք պատկերացրեք, թե ինչ ատելությամբ են լցված դրանք հրեա ժողովրդի նկատմամբ, նրանց ատելության դրսեւորման գագաթնակետրը հոկտեբերի 7-ին էր, երբ խաղաղ մարդկանց էին տանջամահ անում, երեխաներ էին գողանում, մորթում, ողջ-ողջ մտցնում էին ջեռոցները, իսկ ծնողներին ստիպում, որ տեսնեն, թե ինչպես են շոգեխաշվում երեխաները ու զուգահեռ հրճվում։ 

Ամփոփելով խոսքս, կարող եմ վստահ ասել, որ Մերձավոր Արեւլքում ոչ թե կրքերը հարդարտվել են, այլ ավելի են բորբոքվել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում