Ի՞նչ տվյալներ են հավաքվելու, ո՞վ է ունենալու դրանց հասանելիություն․Բացառիկ զրույց հայտնի իրավապաշտպանի հետ՝ IMEI կոդերի միասնական շտեմարանի մասին

Իրավական

Հայաստանում կարող է գործարկվել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Կառավարությունը հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծին, որով նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) միասնական շտեմարան և «կարգավորել հեռախոսների օրինական շրջանառությունը» Հայաստանում։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ 
Թեև պաշտոնական մակարդակով այս քայլը հիմնավորվում է ստվերային շրջանառության դեմ պայքարով և հեռախոսների գողության դեպքերի կանխմամբ, փորձագիտական դաշտում սա որակվում է որպես քաղաքացիների նկատմամբ համատարած հսկողություն հաստատելու գործիք։

Վերը նշյալի շուրջ պրոֆեսիոնալ իրավական գնահատական ստանալու համար «Իրավունքը» խնդրել է մեկնաբանություն հայտնի իրավապաշտպան, աղմկահարույց գործերով փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ․ 

-Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է քաղաքացիների թվային տվյալներին, պետք է գնահատվի ոչ թե իշխանության հայտարարած նպատակներով, այլ այն իրավական երաշխիքներով, որոնք կանխում են հնարավոր չարաշահումները։
IMEI կոդերի միասնական հաշվառման համակարգն ինքնին ավտոմատ կերպով հակասահմանադրական չէ։ Եթե այն ծառայում է բացառապես ապօրինի ներմուծման դեմ պայքարին, գողացված սարքերի հայտնաբերմանը և կիրառվում է խիստ, հստակ սահմանված իրավական շրջանակներում՝ անկախ վերահսկողության, դատական վերահսկման, տվյալների պաշտպանության և համաչափության սկզբունքների պահպանմամբ, ապա այն կարող է ունենալ իրավաչափ նպատակ, բայց ...
եթե այդ համակարգը հնարավորություն է ստեղծում առանց բավարար իրավական հիմքերի հավաքագրել, միավորել և վերլուծել քաղաքացիների շարժի, կապի կամ այլ անձնական տվյալները, ապա արդեն առաջանում են լուրջ սահմանադրաիրավական խնդիրներ։ Իրավական պետությունում պետությունը չի կարող յուրաքանչյուր քաղաքացու դիտարկել որպես մշտական վերահսկողության ենթակա անձ։
Լիազոր մարմինն ունի պոզիտիվ պարտավորություն" պատասխանելու մի շարք  հարցերի.ի՞նչ տվյալներ են հավաքվելու, ո՞վ է ունենալու դրանց հասանելիություն, որքան ժամանակ են դրա նք պահպանվելու, ի՞նչ անկախ վերահսկողություն է իրականացվելու, և ի՞նչ արդյունավետ միջոցներ են ունենալու քաղաքացիները իրենց իրավունքների խախտման դեպքում։

Իրավական պետության չափանիշն այն չէ, թե որքան տեղեկատվություն կարող է հավաքել պետությունը քաղաքացիների մասին, այլ այն, թե որքան արդյունավետ է օրենքը սահմանափակում հենց պետության լիազորությունները։ Անվտանգությունն ու հանցավորության դեմ պայքարը կարևոր նպատակներ են, սակայն դրանք չեն կարող իրականացվել մարդու հիմնարար իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության հաշվին։
Հետևաբար, մինչև նախաձեռնության ամբողջական իրավական կարգավորումները, երաշխիքներն ու վերահսկողության մեխանիզմները չդառնան լիովին պարզ և հանրային քննարկման առարկա, այս նախաձեռնության նկատմամբ զգուշավոր և խիստ իրավական վերահսկողությունը ոչ միայն արդարացված է, այլև անհրաժեշտ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում