2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու և հարակից մի շարք օրենքների (Պետական տուրքի, Առևտրի և ծառայությունների, Գործունեության իրականացման ծանուցման, Գնումների մասին) նախագծերի փաթեթին։ Սակայն շատերը չգիտեն, թե կոնկրետ ինչ կարգավորում է առաջարկվում։ Փաթեթով նախատեսվում է ստեղծել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) կոդերի միասնական պետական շտեմարան։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, փաթեթը դեռ նախագծի փուլում է, և նախատեսվում է, որ օրենքներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։

Ի՞նչ խնդիր է լուծում նախագիծը

Ըստ հիմնավորման՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը նպաստում է չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառությանը, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ միասնական համակարգի ներդրումը հնարավորություն կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումներն ու միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված հեռախոսների ակտիվացում։

Ինչպե՞ս է աշխատելու համակարգը

Նախագծով սահմանվում է, որ ֆիզիկական անձը պարտավոր է գրանցել իր կողմից Հայաստան ներմուծած այն բջջային հեռախոսի IMEI-ը, որն արտադրվել է գրանցման մեկնարկի տարվա կամ դրա նախորդ տարվա ընթացքում, և վճարել պետական տուրք։ Կարևոր փոփոխություն է այն, որ շարժական բջջային կապի օպերատորը մերժում կամ կասեցնում է ծառայության մատուցումը, եթե հեռախոսի IMEI-ը գրանցված չէ։ Քաղաքացիների համար նախատեսվում է IMEI կոդն առցանց գրանցելու հնարավորություն՝ բաց ինտերնետային հասանելիությամբ հարթակի միջոցով։

Որքա՞ն կարժենա IMEI կոդի գրանցումը

Տուրքերը նախագծով սահմանված են բազային տուրքի (1000 դրամ) պատիկներով.

  1. տվյալ տարվա ընթացքում առաջին հեռախոսի համար (ընթացիկ կամ նախորդ տարվա արտադրության)՝ բազային տուրքի եռապատիկի, այսինքն՝ 3000 դրամի չափով,
  2. նույն տարվա երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ հեռախոսի համար, եթե այն ընթացիկ տարվա արտադրության է՝ բազային տուրքի հարյուրապատիկի, այսինքն՝ 100.000 դրամի չափով,
  3. երկրորդ և հաջորդ հեռախոսի համար, եթե այն նախորդ տարվա արտադրության է՝ բազային տուրքի քսանապատիկի, այսինքն՝ 20.000 դրամի չափով,
  4. սահմանը հատելու օրվանից 90 օր անց գրանցվող հեռախոսի համար՝ բազային տուրքի հարյուրապատիկի, այսինքն՝ 100.000 դրամի չափով,
  5. բջջային հեռախոսների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի կողմից յուրաքանչյուր հեռախոսի գրանցման համար՝ բազային տուրքի եռապատիկի, այսինքն՝ 3000 դրամի չափով։

Միաժամանակ, 2 տարուց ավելի հին հեռախոսների գրանցումը մնում է պարտադիր, սակայն դրա համար օրենքի անցումային դրույթներով տուրք նախատեսված չէ։

Ո՞վ է կառավարելու շտեմարանը

Նախագծով շտեմարանի կառավարման պարտականությունները վերապահվում են իրավասու մարմնին (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի), իսկ շտեմարանի ձևավորման ու շահագործման համար ստեղծվում է Ադմինիստրատոր՝ օրենքի ընդունման պահին գործող բջջային կապի օպերատորների կողմից համատեղ հիմնադրվող կազմակերպություն։ Շտեմարանի գործարկումը ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ IMEI կոդերի գրանցման տուրքերը գանձում և պետական բյուջե է փոխանցում Ադմինիստրատորը՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 10-ը։

Ի՞նչ է փոխվում ներմուծողների և վաճառողների համար

Փաթեթով նախատեսվում է, որ բջջային հեռախոսների ներմուծումն ու վաճառքը կարող է իրականացվել բացառապես «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով հաշվառվելու դեպքում, այսինքն՝ լիազոր մարմնին նախապես ծանուցելու միջոցով։ Այս գործունեության համար սահմանվում է նաև տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի երկուհարյուրհիսունապատիկի, այսինքն՝ 250.000 դրամի չափով։

Ինչ է լինելու արդեն օգտագործվող հեռախոսների հետ

Անցումային դրույթներով նախատեսվում է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստան ներմուծված և վերջնական օգտագործողների կողմից օգտագործվող բջջային հեռախոսները շտեմարանում համարվում են գրանցված օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ առանց որևէ պետական տուրքի վճարման։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ նախագծի ընդունման դեպքում Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից կներդրվի բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման և վերահսկողության միասնական համակարգ, որի դեպքում գրանցված IMEI-ի բացակայության դեպքում օպերատորը կմերժի ծառայության մատուցումը, իսկ արդեն օգտագործվող հեռախոսները կհամարվեն գրանցված առանց,  – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Իրավաբան.net
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում