Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ

Թուրքիան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Politico-ն հաղորդում է, որ միջոցառմանը նախապատրաստվելիս Անկարան արգելել է զանգվածային հավաքույթները, քննությունները, մամուլի ասուլիսները և պաստառների ցուցադրումը։

Միաժամանակ, հուլիսի 7-8-ը Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ շարունակվում են քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների անդամների զանգվածային ձերբակալությունները։ 

Թուրքական Haber Global պորտալի փոխանցմամբ՝ Անկարան ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովից առաջ ուժեղացված անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել։

Արգելվում է խմբով հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել

Մանրամասնելով, նշվում է, որ հունիսի 28-ից հուլիսի 10-ը Թուրքիայի մայրաքաղաքում արգելվելու են հավաքները, ցույցերը, մամուլի ասուլիսները, հանրահավաքները, տաղավարների, վրանների տեղադրումը, թռուցիկների և պաստառների տարածումը։ Ավելին, արգելքը կվերաբերի նաև անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ օդից նկարահանող դրոնների շահագործմանը՝ առանց կառավարության թույլտվության։

Անկարայի նահանգապետարանի տվյալներով՝ անվտանգության միջոցառումները կուժեղացվեն գագաթնաժողովի գոտիներում, պատվիրակությունների տեղավորման գոտիներում և տարանցիկ երթուղիներում։ Այդ գոտիներ չարտոնված մուտքը նույնպես արգելվելու է։

Ոչ իշխանական կազմակերպության անդամ են, ուրեմն՝ ահաբեկիչ են 

Haber Global-ի փոխանցմամբ՝ միջոցառման նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ Թուրքիայում իրականացվել է հակաահաբեկչական խոշոր գործողություն։

Իշխանությունները հայտնում են, որ դատարանը ձերբակալման օրդեր է տվել ահաբեկչական կազմակերպություններին մասնակցելու մեջ կասկածվող 241 անձի համար։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ արդեն իսկ ձերբակալվել է նշվածից ավելի շատ մարդ։

Ձերբակալվածների թվում են 30 կասկածյալ ԻՊ-ի («Իսլամական պետություն»), ձախակողմյան արմատական DHKP-C կազմակերպության 23 կողմնակից, արգելված կոմունիստական TKP/ML խմբավորման 22 անդամ և Թուրքիայում արգելված այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսպես է հայտարարվել պաշտոնապես, սակայն ոչ պաշտոնապես տարբեր աղյուրներ հայտնել են, թե ձերբակալվածների մեծ մասը կապ չունի նման կազմակերպությունների հետ, պարզապես նրանք ոչ իշխանական շրջանակներից են ու «սև ցուցակներում» հայտնված անձինք:

Գործողությունները համակարգվել են դատախազության կողմից՝ ոստիկանության մասնակցությամբ: Մնացած կասկածյալների որոնումները շարունակվում են:

Արգելված է նաև ԶԼՄ-ների աշխատանքը

Ակտիվիստները պահանջում են, որ ՆԱՏՕ-ն և կառույցի առանձին երկրները բացատրեն, թե ինչու լրագրողներին մերժվել է մուտք գործել դաշինքի առաջնորդների հանդիպմանը։

Թուրքիայի իշխանությունները հարյուրավոր ձերբակալություններ են իրականացրել, սահմանափակել են լրատվամիջոցների ազատությունը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին։ Մարդու իրավունքների պաշտպանները մեղադրում են կառավարությանը միջոցառումը որպես պատրվակ օգտագործելու մեջ՝ քաղաքացիական հասարակության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար։

Ընթացիկ շաբաթվա ընթացքում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 225 մարդու, այդ թվում՝ գիտնականների, ուսուցիչների և ակտիվիստների՝ ծայրահեղական խմբավորումների հետ կապերի կասկածանքով։ Ձերբակալվածների թվում են նաև տարեցներ, բնապահպան-ակտիվիստներ։ 

Մայրաքաղաքում կարգուկանոն պահպանելու համար տեղակայվել է 40 հազար ոստիկան։ Միևնույն ժամանակ, ըստ լրագրող և Միջազգային մամուլի ինստիտուտի (IPI) ազգային կոմիտեի անդամ Ուրազ Կասպարի, «տասնյակ» անկախ թուրք լրագրողների մերժվել է հուլիսի 7-8-ը նախատեսված առաջնորդների գագաթնաժողովի հավատարմագրումը՝ առանց բացատրության։

Հավատարմագրումը մերժվածների թվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող հրատարակությունների աշխատակիցներ։

Մեղադրանքներ ու արդարացումներ

Հունիսի 25-ին ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը հայտարարել է, որ դաշինքը «հիմնվում է ընդունող երկրի ոչոշման վրա՝ իրենց երկրից լրագրողներին հավատարմագրելու հարցում»։ Նա հավելել է, որ դաշինքը «կապի մեջ է թուրքական իշխանությունների հետ այս հարցի շուրջ» և ընդգծել, որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունենան անձամբ լուսաբանել խոշոր իրադարձությունները։

Այնուամենայնիվ, ակտիվիստները մեղադրում են դաշինքին պատասխանատվությունից խուսափելու մեջ։ 

Հունիսի 26-ին Միջազգային մամուլի ինստիտուտը՝ IPI-ն, մամուլի ազատության պաշտպանության 14 կազմակերպությունների հետ միասին, նամակ է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեին՝ կոչ անելով վերանայել հավատարմագրման որոշումները։

«Եթե ընդունող կառավարությունները կարող են արդյունավետորեն արգելել լրագրողներին մասնակցել միջազգային միջոցառումներին, դա պետք է հրապարակայնորեն հայտարարվի», - նշել են լրագրողները, որոնց հավատարմագրումը մերժվել է։ Նրանք անհասկանալի ու անտրամաբանական են որակել որոշումները, ըստ որոնց, մի լրատվամիջոցի աշխատակից կարող է տեղում աշխատել, մյուսը՝ ոչ:

«Լրագրողների անբացատրելի բացառումը սահմանափակում է մամուլի ազատությունը և, վերջին հաշվով, խախտում է հանրության իրավունքը՝ ստանալ անկախ տեղեկատվություն ՆԱՏՕ-ի աշխատանքի մասին»,- ասվում է բողոքում:

Human Rights Watch-ի եվրոպական բաժնի փոխտնօրեն Բեն Ուորդը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի պաշտոնյաները պետք է հստակ ասեն, որ դաշինքը, որը դավանում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքները, չի կարող հանդուրժել թուրքական իշխանությունների խիստ բռնաճնշողական մոտեցումը գագաթնաժողովի նախապատրաստման շրջանում»։

ՆԱՏՕ-ում ոչ միանշանակ են արձագանքել թուրքական կողմի որոշումներին

Թուրքիայի միջոցառումները նաև անհարմարություն են առաջացնում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում։

«Գագաթնաժողովը չպետք է ծառայի որպես պատրվակ լարվածությունը խստացնելու համար», - POLITICO-ին ասել է ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

«Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին և պարբերաբար բարձրացնում ենք այս հարցերը մեր երկկողմ շփումներում», - ավելացրել է ՆԱՏՕ-ի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ նույնպես խնդրելով չհրապարակել իր անունը։

Քննադատությանը ի պատասխան՝ դաշինքը կապ է հաստատել թուրք պաշտոնյաների հետ՝ վերանայելու հավատարմագրված անձանց ցուցակը, ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրի։

«Այս անգամ գագաթնաժողովը հյուրընկալում է ավտորիտար պետություն, և լրատվամիջոցների հավատարմագրումը տրամադրվում է կամայականորեն։ Ավելի քան 200 մարդ ձերբակալվել է ենթադրյալ «կանխարգելիչ» գործողության ընթացքում», - սոցիալական ցանցերում գրել է Թուրքիայի հարցերով  Եվրախորհրդարանի առաջատար պատգամավոր Նաչո Սանչես Ամորը։

Թուրքիայի կառավարությունը չի արձագանքել POLITICO-ի՝ պաշտոնական մեկնաբանության խնդրանքին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում