«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ուր է տանելու Սամվել Կարապետյանի նախաձեռնած համախմբման գործընթացը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան հետընտրական քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը հերթական անգամ արձանագրում է ընդդիմադիր դաշտի վերադասավորման և ուժերի մեկտեղման հրամայականը։ Ընտրական գործընթացներից հետո հասարակության շրջանում նկատվող որոշակի ապատիայի և գործող իշխանությունների կողմից կիրառվող վարչական ռեսուրսի ու տոտալ ճնշումների ֆոնին, քաղաքական օրակարգում առանցքային նշանակություն է ստանում միասնական ճակատի ձևավորումը։ Այս համատեքստում հանրային և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նախաձեռնած համախմբման գործընթացը։

Մամուլում և քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունները փաստում են, որ կոնսոլիդացիայի գործընթացն այժմ գտնվում է ակտիվ սկզբնավորման ու ձևավորման փուլում։ Թեև հրապարակային հայտարարություններում կողմերը դեռևս պահպանում են որոշակի զսպվածություն, ընդդիմադիր տարբեր միավորների, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների փոխանցմամբ, տարբեր ձևաչափերով ընթանում են բավականին ինտենսիվ քննարկումներ, կոնտակտներ և աշխատանքային հանդիպումներ։

Ակնհայտ է, որ ստեղծված բարդ պայմաններում Սամվել Կարապետյանի կողմից հայտարարված համախմբման նախաձեռնությունը դառնում է ամենակարևոր և կենսական քայլը քաղաքական դաշտում։ Այն միտված է լրացնելու այն վակուումը, որն առաջացել է հետընտրական շրջանում, և ունի բոլոր նախադրյալները՝ վերածվելու քաղաքական ուժերի միասնական առանցքի։

Փորձը ցույց է տալիս, որ առանձին գործող միավորները հաճախ արդյունավետ չեն լինում, մինչդեռ այս լայն համախմբումը կարող է հանդիսանալ այն ողնաշարը, որի շուրջ կձևավորվի երկրում օրինական իշխանության հաստատման իրական հնարավորությունը։ Առաջիկա զարգացումները, մասնավորապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո առաջին դեմքերի սպասվող հանդիպումները, ավելի հստակ ցույց կտան այս գործընթացի վերջնական ձևաչափն ու ընդդիմության հետագա քայլերը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69069 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան