«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իսրայելի ճանաչումը մեծ արձագանք է գտնելու․ Անդրանիկ Իսպիրյան

Ներքաղաքական

Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու արտգործնախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։ Սակայն, անդրադառնալով վերոնշյալին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել է. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետեւ կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց թուր­քա­գետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Իսպիրյան, ինչպե՞ս ստացվեց, որ հենց այս փուլում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

 — Ժամանակ առ ժամանակ այս վերջին, առնվազն 10 տարվա ընթացքում, Իսրայելի Քնեսեթում եւ նաեւ կառավարության անդամների մոտ ծագել են ճանաչելու մասին որոշակի օրինագծեր: Այս անգամ մի փոքր առաջ գնացին, շատ հապճեպ նախարարը  կառավարություն բերեց նախագիծ։ Թե ինչով է սա պայմանավորված, այնպես` ինչպես միշտ: Նախկինում մշտապես Թուրքիայի հետ տարաձայնությունների որոշակի լարվածության ֆոնին, Իսրայելի Քնեսեթի կամ կառավարության անդամների մոտ սկսում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված ինչ-ինչ ակնարկներ: Այս անգամն էլ տեսնում ենք վերջին շրջանում Գազայի հետ կապված Թուրքիայի բուռն արձագանքը, ինչպես նաեւ Իրանի հետ կապված աշխարհաքաղաքական դասավորումներ, եւ նաեւ այս համատեքստում հասկանում ենք, որ Իսրայելին ինչ-որ բան դուր չի եկել եւ ցանկանում է այս քայլով հայտնել իր անհամաձայնությունը։ Ոչ թե Հայաստանի, հայ ժողովրդի մասին այդպես բարոյական ինչ-որ դրսեւորումներից դրդված, այլ` զուտ կրկին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, իր աշխարհաքաղաքական հաշվարկներից ելնելով։

— Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության թեման պետք չէ զենքայնացնել։ Այսինքն, ի՞նչ է ստացվում, տարիներ շարունակ իզու՞ր ենք պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

— Այս պարագայում մենք հասկանում ենք, թե ինչի է գնում այդ գործընթացը։ Ես, որպես թուրքագետ, որպես ցեղասպանության ճանաչման հետ կապված երկար տարիներ աշխատանքներ տարած մարդ, ընդամենը ֆիքսում եմ հետեւյալը՝ եւս մեկ երկիր՝ պլյուս, քանի որ հասկանում եմ դրա բարոյական եւ իրավաքաղաքական կողմը: Այսինքն՝ նրանք, ովքեր ճանաչում են հիմա, ճանաչում են իրենց շահերից ելնելով։ Ոչ միայն Իսրայելը, այդ թվում է նաեւ ԱՄՆ-ն ու շատ այլ երկրներ դա օգտագործում են որպես գործիք։

Իհարկե, մեզ համար դա վիրավորական է, բայց եւս մեկ պլյուս է դրվում, թե՝ եւս մեկ երկիր ճանաչեց: Իսրայելի ճանաչումը, բնականաբար, մեծ արձագանք է գտնելու: Դա ինչ-որ շարքային 195-րդ երկրներից մեկը չէ, ունենալու է արձագանք։ Ինչեւէ, սպասենք հետագա զարգացումներին Իսրայելում՝ խորհրդարանի հետ կապված: Տեսնենք՝ ինչքան առաջ կգնան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան