Հետընտրական «ընդդիմադիր» կրկես

Վերլուծություն

Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում կրկեսային տրամադրություններ են։ Եթե նախընտրական շրջանում բոլորի հիմնական թիրախը գործող իշխանությունն էր, ապա ընտրություններից հետո ընդդիմության ներսում արդեն սկսվել է պատասխանատվության բաշխման գործընթացը։ Իսկ այդ գործընթացը բացահայտում է մի իրողություն. տարիներ շարունակ իշխանափոխության խոստումներով հանդես եկող ուժերը դեռեւս չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ իրենց հետագա քայլերի շուրջ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի ո՛չ ավել, ո՛չ պակաս կազմակերպած հանդիպումը, որը ներկայացվում էր որպես հարյուր հազարավոր համակիրների քաղաքական համախմբման մեկնարկ, իրականում այդպիսի տպավորություն չթողեց։ Հնչեցված թվերն ու իրական մասնակցությունը էական տարբերություն ունեին, իսկ այդ տարբերությունն ինքնին քաղաքական ուղերձ էր։ Ընտրողների մի զգալի հատված, որը դժգոհ է իշխանությունից, այդպես էլ չտեսավ այն քաղաքական կենտրոնը, որի շուրջ կարելի էր համախմբվել գոնե հիմա։

Սակայն խնդիրը միայն թվերը չեն։ Ավելի կարեւոր հարցն այն է, թե ինչ քաղաքական օրակարգ է առաջարկվում հասարակությանը։ Ընդդիմադիր հռետորաբանությունը չի կարող անընդհատ կառուցվել միայն գործող իշխանության քննադատության վրա։ Ընտրողը սպասում է հստակ պատասխանների՝ ինչպե՞ս է փոխվելու երկիրը, ո՞րն է տնտեսական ծրագիրը, ինչպե՞ս են լուծվելու անվտանգության խնդիրները։ Այդ պատասխանները մինչ օրս մնում են ընդհանուր հայտարարությունների մակարդակում։

Այս ֆոնին առանձնապես ուշագրավ է նաեւ «Հայաստան» դաշինքի պահվածքը։ Լեւոն Քոչարյանը շարունակում է խոսել ընտրական գործընթացի խախտումների, վարչական ռեսուրսի եւ վախի մթնոլորտի մասին, սակայն այդ բացատրությունները չեն կարող ամբողջությամբ պատասխանել մեկ հարցի՝ ինչո՞ւ ընդդիմությունը հերթական անգամ չկարողացավ համոզել հասարակության այն հատվածին, որը դժգոհ է իշխանությունից, բայց չընտրեց նաեւ ընդդիմությանը։

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Քաղաքական պատասխանատվությունը հնարավոր չէ մշտապես տեղափոխել միայն արտաքին գործոնների վրա։ Ընդդիմության պարտությունը նաեւ սեփական սխալների արդյունքն է։ Կարապետյանների նախաձեռնած համախմբման կոչերն առայժմ ավելի շատ հիշեցնում են քաղաքական PR, քան իրական միասնական գործընթաց։ Իսկ Քոչարյանի քաղաքական թիմը շարունակում է գործել նույն մեթոդաբանությամբ, որը վերջին տարիներին չի բերել իշխանափոխության։ Եթե տարբեր ընդդիմադիր կենտրոններ շարունակում են պայքարել ոչ միայն իշխանության, այլեւ միմյանց դեմ, ապա խոսել լայն հանրային վստահության վերականգնման մասին վաղաժամ է։

Հետընտրական այս փուլը ցույց տվեց, որ ընդդիմության հիմնական ճգնաժամը ոչ թե կազմակերպչական, այլ գաղափարական է։ Չկան նոր դեմքեր, նոր մոտեցումներ եւ հասարակության համար համոզիչ քաղաքական առաջարկներ։ Փոխարենը կան հերթական խորհրդակցությունները, փակ հանդիպումները, փոխադարձ ակնարկներն ու պատասխանատվության բաշխման փորձերը։ Այդ ամենը հասարակության մոտ ավելի շատ ստեղծում է քաղաքական փակ ակումբի տպավորություն, քան իշխանության իրական այլընտրանքի։

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵԿԵՂԵՑԻ-ՆԻԿՈԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Եվ ամենացավալին այն է, որ այս կրկեսի մեջ ներքաշեցին ու դեռ շարունակում են ներքաշել Հայ Առաքելական եկեղեցուն։ Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ է նետվում դաշտ, թե իբրեւ իշխանության եւ եկեղեցու հարաբերությունները կրկին սրվում են։ Սակայն, իրողությունը բոլորովին այլ է։ Կալանավորված բարձրաստիճան հոգեւորականներն ազատության մեջ են եւ ընդհանրապես՝ եկեղեցուն դատական համակարգը սկսել է բարի աչքով նայել։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հաճախակի գնում է պատարագների, որտեղ այլեւս չեն զեղչվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը։ Տիրադավ հռչակված եպիսկոպոսներն առհասարակ լուռ են։

Տպավորություն է, որ ի հեճուկս դեռ մանդատ չվերցրած, բայց արդեն իրենց տիտղոսային համարող ընդդիմության՝ եկեղեցին գտել է Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններում կոմպրոմիսային լուծում։ «Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն` դեռ նախընտրական շրջանում եկեղեցուն առաջարկվել է, որ բարձրաստիճան հոգեւորականներից մեկը գլխավորի նախընտրական ցուցակներից մեկը։ Ընդ որում՝ մի ցուցակ, որտեղ ներկայացված էին լինելու բավական լուրջ ու փորձառու քաղաքական ու հասարակական գործիչներ։ Կային այդ նախընտրական կոմպանիայի համար հնարավորություններ ու աջակցողներ, թեպետ միայն եկեղեցու հնարավորություններն էլ պակաս չեն։ Սակայն եկեղեցին անհասկանալի պատճառներով մերժել է, թեպետ բարձրագոչ հայտարարություններ էին հնչում այս իշխանության հասցեին՝ հենց բարձրաստիճան հոգեւորականների շուրթերով։

Ի՞նչ կարող է տար այդ քաղաքական միավորը ընտրությունների ելքին։ Առնվազն այն ունենալու էր ընտրողների 9-10 տոկոսի, եթե ոչ ավելիի ձայները։ Իսկ դա նշանակում է, որ կունենայինք հետընտրական բոլորովին այլ իրավիճակ։ Նիկոլ Փաշինյանը կզրկվեր ոչ թե սահմանադրական մեծամասնությունից, այլ առհասարակ իր իշխանությունը չէր կարողանա վերարտադրել։ Բայց զարմանալիորեն եկեղեցին չգնաց այդ ճանապարհով։ Այնպես որ, չի բացառվում, որ նույն Նիկոլ Փաշինյանը գնահատեց ու վարձահատույց եղավ եկեղեցուն. ինքը չքննադատեց եկեղեցուն նախընտրական շրջանում, եկեղեցին հանդես չեկավ՝ որպես մեծ ընդդիմադիր միավորման առանցք։ Արդյունքում երկու կողմն էլ պետք է, որ գոհ լինեն, միայն թե ազգի ապագան է կորսված, եթե մի քիչ էլ այսպես շարունակվի։

ԻՍԿ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հետընտրական զարգացումները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքական համակարգը շարունակում է մնալ խոր բեւեռացման պայմաններում, սակայն այդ բեւեռացումը դեռեւս չի վերածվում առողջ քաղաքական մրցակցության։ Մի կողմից իշխանությունը, ստանալով հերթական ընտրական մանդատը, կանգնած է հասարակության սպասումների ծանր բեռի առաջ, մյուս կողմից ընդդիմությունը դեռ չի գտել այն ձեւաչափը, որը կկարողանա վերականգնել հանրային վստահությունը եւ ներկայանալ որպես կենսունակ այլընտրանք։

Այս իրավիճակում առավել վտանգավորն այն է, որ քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակական հետաքրքրությունը աստիճանաբար փոխարինվում է անտարբերությամբ։ Երբ ընտրողը տարիներ շարունակ ականատես է լինում նույն դեմքերին, նույն հայտարարություններին եւ նույն փոխադարձ մեղադրանքներին, բնականաբար սկսում է կասկածել, որ քաղաքական դաշտում իրական փոփոխություններ հնարավոր են։ Իսկ քաղաքական հիասթափությունն ամենամեծ ռիսկերից մեկն է ցանկացած պետության համար, քանի որ այն թուլացնում է ոչ միայն կուսակցական համակարգը, այլեւ պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։

Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ առաջիկա շրջանը վճռորոշ է լինելու բոլոր քաղաքական դերակատարների համար։ Իշխանությունն այլեւս չի կարող ընտրական հաղթանակը դիտարկել որպես անվերապահ աջակցություն իր բոլոր որոշումներին, իսկ ընդդիմությունը չի կարող սահմանափակվել միայն հետընտրական գնահատականներով եւ ներքին քննարկումներով։ Երկու կողմերն էլ ստիպված են լինելու արձագանքել երկրի առջեւ ծառացած անվտանգային, սոցիալական եւ տնտեսական մարտահրավերներին, որոնց լուծումները չեն կարող անընդհատ հետաձգվել։

Հասարակությունը, իր հերթին, սպասում է ոչ թե հերթական քաղաքական ներկայացմանը, այլ արդյունավետ կառավարման, պատասխանատու քաղաքականության եւ ազգային առաջնահերթությունների շուրջ ձեւավորված հստակ օրակարգի։ Եթե այդ պահանջը շարունակվի անտեսվել, ապա ընտրություններից ընտրություններ կփոխվեն միայն դերակատարների հայտարարությունները, բայց ոչ քաղաքական մշակույթը։ Իսկ առանց այդ մշակույթի փոփոխության դժվար է ակնկալել որակապես նոր փուլ Հայաստանի ներքաղաքական կյանքում։

Ի վերջո, հետընտրական այս շրջանը կարող է դառնալ կամ ինքնաքննադատության եւ վերաիմաստավորման հնարավորություն, կամ հերթական բաց թողնված շանսը։ Թե որ ճանապարհով կընթանա քաղաքական դասը, կախված է ոչ միայն առանձին առաջնորդների որոշումներից, այլեւ այն պատրաստակամությունից, որով նրանք կկարողանան վեր դասել պետական շահը կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից։ Հենց դա էլ լինելու է առաջիկա տարիների գլխավոր փորձությունը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում