Ինչու Իշխան Զաքարյանին չեն զրկել անձեռնամխելիությունից. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Դեռեւս պատգամավոր ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ շարունակում է «մուծվել» իշխանությանը։ Մինչ նա պահպանում է քաղաքական լռությունը, պետությանը հերթական հարյուրավոր միլիոններն են վերադարձվում ապօրինի ծագում ունեցող գույքի գործով։ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Իշխան Զաքարյանի հետ կնքված հաշտության համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 304 մլն 554 հազար դրամ, իսկ մինչ այդ նա արդեն վերադարձրել էր տասնյակ հողատարածքներ եւ 32 մլն դրամ։ Հարցն այն է՝ եթե ամեն ինչ օրինական էր, ինչո՞ւ են կնքվում նման հաշտություններ եւ վերադարձվում այսպիսի ծավալի գույք ու գումարներ։ Իսկ եթե կան նման փաստեր, ինչպե՞ս է Իշխան Զաքարյանը շարունակում պաշտոնավարել որպես պատգամավոր, ինչո՞ւ նրան վաղուց չեն զրկել անձեռնմխելիությունից: Որովհետեւ նախընտրում է լռել ու չհակադրվե՞լ իշխանությանը։

Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Երեւանի պետական համալսարանում: Այս տարի լրանում է ԵՊՀ ռեկտոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը: Այդ իսկ պատճառով վերջինիս շրջապատն անհանգիստ է: Ըստ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի տեղեկությունների` անհանգստությունն այն աստիճանի է հասել, որ վերջիններս ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնին հավակնող հորինված կերպարներ են ստեղծում եւ անհաշտ պայքար ծավալում ենթադրյալ ռեկտորացուների դեմ: «Սա արդեն ախտորոշում է: Իսկ ամենահետաքրքիրն այն է, թե ովքեր են «ալեկոծման» կամպանիայի մասնակիցները: Հիմնականում` ԵՊՀ-ում ծվարած հասարակությանը հայտնի եւ անհայտ գործիչները: Նրանց կազմում են գրագողները, բանկից գումար ստացող եւ կեղծ սնանկություն կազմակերպողները, ժամանակին գիտությունների դոկտորի կոչում չունեցող, սակայն պրոֆեսորի աստիճան ունեցողները, գիտությունների դոկտորի կոչում խնդրահարույց պայմաններում եւ ժամկետներում ստացած պրոֆեսորները, հզոր ընդդիմադիր քաղաքական գործիչները, անդեմ բարձրաստիճան համալսարանականները, սովորական բանսարկուները: Ի դեպ, թվարկածս անձանց մեծ մասն առավոտյան օրվա իշխանության, երեկոյան` ընդդիմության կողմնակիցն է: Ընդ որում, այդ անձանց մեջ կան ընդդիմության տարբեր թեւերի վառ ներկայացուցիչներ», - մանրամասնում է Հեքիմյանը եւ ընդգծում, որ այժմ նրանք բոլորը միավորվել են հանուն մեկ «սուրբ» նպատակի` երկարացնել ՔՊ-ական ռեկտորի հետագա պաշտոնավարումը:

Իսկ վերջում սառը ցնցուղ Արեւմուտքից: «Իզվեստիայի» հետ զրույցում Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր ՖԵՐՆԱՆ ԿԱՐՏՀԱՅԶԵՐՆ ասել է, որ մինչեւ 2030 թվականը ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը քիչ հավանական է: «Թեեւ Հայաստանը ԵՄ-ում մեծ համակրանք է վայելում, եւ պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը դեռեւս առավելապես տեսական բնույթ է կրում։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ առնվազն մեկ հարեւան երկրի հետ բարդ հարաբերությունները՝ նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Ներկայում ԵՄ-ն առաջնահերթորեն զբաղվում է Բալկանների թեկնածու երկրների հարցերով, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին կանգնած Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ կապված չլուծված խնդիրներով»,-ասել է նա։ Մինչդեռ մեզ համոզում էին, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու հաջորդ կանգառը ԵՄ-ն է։ Պարզվում է՝ առայժմ դա «տեսական» է, իսկ գործնականը՝ «քիչ հավանական»։ Այդ դեպքում մի պարզ հարց թունդ արեւմտամետներին. Հայաստանը ԵԱՏՄ-ից ուզում եք հանել, բայց ո՞ւր եք տանում՝ դեպի քաղաքական ու տնտեսական անհայտությո՞ւն։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում