Այս խաբեբաները, որ ասեն՝ եկեք հանրահավաքի, կոչ եմ անում՝ ոչ մեկդ դուրս չգաք. Արիանա Հովսեփյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք Newspress.am կայքի հիմնադիր-տնօրեն ԱՐԻԱՆԱ (ԱՐՄԵՆՈՒՀԻ) ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ:

«ՉԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ, Ո՞ՒՄ ԸՆՏՐԵԻՆ, ԱՅՍ «ՉԸՆԴԴԻՄՈՒԹՅԱ՞ՆԸ»

Ի՞նչ կասեք խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին: Ժողովրդին խոստանում էին, որ 3 օրից Նիկոլ Փաշինյանն իշխանություն չի լինելու, ընդդիմությունը հաղթելու է, բայց ունենք այն, ինչ ունենք։

Ամենեւին զարմանալի չէին այդ արդյունքները: Դեռ մինչեւ ընտրությունները ես ասում էի, որ այս ամենը շոու է՝ կազմակերպված մեր «չընդդիմության» կողմից: Եթե, իրոք, ուզում էին փրկեին մեր հայրենիքը, մի՞թե պետական դավաճանի հետ, ինչպես հենց իրենք էին որակում, պետք է գնային ընտրությունների: Այո՛, մեր հասարակությունը 2018-ից հետո շատ է փոխվել, ընկալում էր, որ պետք է Նիկոլը գնա, բայց ես հիմա այլեւս չեմ մեղադրում մեր ժողովրդին այս ընտրության համար: Ո՞ւմ ընտրեին, այս «չընդդիմությանը», որը Նիկոլի գրպանային ընդդիմությունն է, ձայն գողացողներ, որոնք եկան ու խաբեցին ժողովրդին։ Նույնը 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանն էր ասում, թե՝ 3 ամիս մեզ ժամանակ տվեք, մտնում ենք Ազգային ժողով եւ հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Հեռացրի՞ն, թե՞ խաբեցին։

— Իրո՞ք կարծում եք, թե ժողովուրդը գնաց եւ կրկին ընտրեց Նիկոլ Փաշինյանին, թե՞, ինչպես պնդում են խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, եղել են աննախադեպ ընտրակեղծիքներ, վարչական ռեսուրսների կիրառում այնքան, որ նման արդյունքը դարձել է անխուսափելի։

Լավ էլի: Միանշանակ ես վստահ էի, որ Նիկոլն այդ ընտրակեղծիքներն անելու էր։ Այո՛, դա անխուսափելի էր: Իսկ ընդդիմությունը չգիտե՞ր` ինչ է իրենց սպասվում, որ ընտրությունները կեղծվելու են։ Նույն այդ ընդդիմության վերաբերյալ էլ ընտրակաշառք բաժանելու մասին ձայնագրություններ են հրապարակում, անամոթի նման ասում են, թե՝ մենք գումարներ չենք բաժանել: Բայց չէ որ այստեղ հարցը մեր երկրին էր վերաբերում, որը պետք է փրկեինք թրքացումից, հանձնումից: Արցախը հանձնեցին, հիմա արդեն փուլ առ փուլ հանձնում են Հայաստանը, փող բաժանելը ո՞րն էր։ Այդ ձայնագրությունները, որ լսում եմ, չգիտեմ՝ լացեմ, թե ծիծաղեմ:

«ՈՒԹ  ՏԱՐԻ Է` ԵԿԵՂԵՑՈՒՆ «ՌՄԲԱԿՈԾՈՒՄ» ԷԻՆ, ԲԱ Ո՞ՒՐ ԷՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ»

— Բայց ընդդիմությունը պնդում է, որ այդ ձայնագրությունները սարքած են, իրենք ընտրակաշառք չեն բաժանել…

Ինչպե՞ս կարող է սարքած լինել, եթե մոտ 700 մարդ ձերբակալել են, 100-ից ավել մարդու՝ կալանավորել, մեզ ինչո՞ւ չեն եկել ձերբակալել, մեզ գումար տվե՞լ են, մենք այդ «հանուն հայրենիքի» կաշառքները ստացե՞լ ենք։ Ես չեմ հավատում, թե սարքած է: Ու հիմարի դեմքով էլ կանգնում ու հերքում են: Հենց այս «չընդդիմության» պատճառով տեսեք, թե ինչքա՜ն մարդ «փուռը» գնաց։

Սամվել Կարապետյանը, երբ ԱԱԾ «պադվալում» նստած էր, ամպագոռգոռ հայտարարում էր, թե բանտերում անմեղ մարդիկ կան, ես շատ մեծ փաստաբանական խումբ եմ հավաքել, որ բոլորին ազատ արձակեն։ Դուք տեսա՞ք այդ փաստաբանական խմբին։

— Ավելին՝ նույնիսկ վերջին կալանավորվածների հետեւից չնկատվեց, որ մեծ թվով ընդդիմադիրներ գնացել են գոնե սատարելու, ակցիաներ անելու դատարանի առաջ եւ այլն։

— Որովհետեւ չկա նման բան, իրենց պետք էր ժողովրդին խաբել, ձայն հավաքել եւ մտնել Ազգային ժողով։ Իրենք ձայն գողացող են: Միշտ ասել եմ ու հիմա էլ բաց ասում եմ՝ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանն ուզում են գալ իշխանության՝ իրենց հարստությունը պահելու նպատակով, իրենք թքած ունեն մեր երկրի վրա: Մարդիկ ասում են, թե՝ Սամվել Կարապետյանը եկավ՝ եկեղեցուն պաշտպանելու համար, 8 տարի է եկեղեցուն «ռմբակոծում էին», բա ո՞ւր էր Սամվել Կարապետյանը։

Կամ տեսե՞լ եք` Քոչարյանը եկեղեցու մասին ինչ-որ մի բան ասի, նա անգամ խաչակնքել չգիտի։ Ես ձեզ ասեմ, որ իմ շնորհիվ է եղել, որ նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանը մտավ եկեղեցի, նույնիսկ մոմ վառելը ցույց չտվեցին, որովհետեւ միշտ ասում էի՝ եթե քրիստոնյա ես, մտիր եկեղեցի, մոմ վառիր:

«ԲՈԼՈՐԻ ԴԵՄՔԸ ՊԱՏՌԵԼՈՒ ԵՄ, ԴԵ ԹՈՂ ՓՈՐՁԵՆ ՄԱՆԴԱՏ ՎԵՐՑՆԵԼ»

Հիմա Սահմանադրական դատարան են դիմել խորհրդարան անցած եւ նաեւ չանցած մի քանի քաղաքական ուժեր եւ վիճարկում են ընտրությունների արդյունքները, ի՞նչ սպասել այս գործընթացից։

Իհարկե` ոչ մի լավ բան: Պարզապես, ժողովրդին քնացնում են: Եթե իրենք իրենց ձայների մասին մտածում էին, չգիտեի՞ն, որ ընտրակեղծիքներ են լինելու: Բազմահազարանոց անմեղ ժողովուրդը հավատաց իրենց, գնաց ընտրության, իրենք էլ թող ընտրության օրն ամբողջ գիշեր մնային դրսում ու պաշտպանեին իրենց տրված ձայները:

Ասում են՝ մեզ մի՛ սադրեք, մի՛ հրահրեք: Մենք դուրս գանք փողոց, իշխանությունը մեզ ծեծի, ջարդի, ճանապարհի տո՞ւն…

Եվ ո՞վ է ասողը: Դուք տեսել եք Կարապետյանի թիմը: Իրենք խաբում էին, որ նոր, մաքուր էջից են սկսում։ Ո՞վ էր այդ «մաքուր էջն» իրենց ընտրացուցակում, Ռոբերտ Քոչարյանի նախկին պատգամավո՞րը, որին ոչ մեկը չէր ճանաչում, բայց շնորհիվ Քոչարյանի հարստացավ, հիմա էլ ավելի հարստացավ` Սամվել Կարապետյանի թիմ մտնելով: Թե՞ «մաքուր էջը» ընտրացուցակի նախկին ՀՀԿ-ականներն էին: Այդ ցուցակում է, օրինակ, Էդգար Ղազարյանը, ես ապշում եմ, նա ասում էր՝ իմպիչմենտ ենք անում, դոշ էր ծեծում Ազգային ժողովի, կառավարության շենքի մոտ: Ուզում եմ հասկանալ՝ գրկից գիրկ թռնելն իրենց պատի՞վ է բերում: Կամ՝ ՔՊ-ական Ծաղիկը, որն առողջապահական համակարգը հիմքից քանդել է: Ու այսքանից հետո՝ ասում են, թե սադրո՞ւմ են իրենց: Այ սադրեմ ես ձեզ, դուք գնում եք պարգեւավճար ստանալու ՔՊ-ականների հետ, եվրոպաները կայֆավատ լինելու։

Այդ ընտրացուցակում որոշ բոմժեր կան, որոնք Սամվել Կարապետյանի շնորհիվ սկսեցին կոստյումներ հագնել, կուլտուրական խոսել: Եվ այդպես կուլտուրական խոսելաոճով քանդում են մեր երկիրը: Եվ, ընդհանրապես, իրենք ո՞վ են, որ ասում են՝ մենք ենք որոշելու՝ դուրս կգանք փողոց, թե չենք գա: Այսինքն՝ ժողովրդի ձայները հավաքեցին, հիմա իրենք են որոշելո՞ւ: Իսկ ես բոլորին շատ մեծ անակնկալի եմ բերելու, բոլորի դեմքը պատռելու եմ, դե թող փորձեն մանդատ վերցնեն: Հիմա էլ դիմել են Սահմանադրական դատարան, որ ժողովրդի մեջ վերջնական հիասթափությունը լինի, իսկ իրենք գնան Ազգային ժողովում վեր ընկնեն: Այսքանից հետո ես ՔՊ-ականներին էլ ոչինչ չունեմ ասելու, 8 տարի ասել եմ:

«ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼԻՍ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՏԵՍԵ՞Լ ԵՔ, ՄԵԶ ՆՄԱՆ ԴՈՒՐՍ ԳԱՐ ՓՈՂՈՑ ՈՒ ՊԱՅՔԱՐԵՐ»

— Բայց խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ մանդատները վերցնելու վերաբերյալ վերջնական որոշում չունեն: Ավելին՝ Սամվել Կարապետյանը համախմբման կոչ է անում ընդդիմադիր ուժերին, խոսում է միասնական խորհուրդ ստեղծելու, միասնաբար հանրահավաք անելու մասին: Այսօր արդեն ուշացած չէ՞ այս ամենը:

Միանշանակ, շատ-շատ ուշացած է։ Նախ՝ ես չեմ հավատում Սամվել Կարապետյանին։ Նա մինչեւ մեկ տարի առաջ հիացած էր Նիկոլ Փաշինյանով։ Ես մոտ ժամանակները տեսանյութ եմ հրապարակելու, թե ինչպես են Նարեկ Կարապետյանը, Սուրեն Պապիկյանը եւ Նիկոլ Փաշինյանը միասին հարսանիքի՝ հարբած, գրկախառնված, կանգնած: Այսքանից հետո՝ ինչպե՞ս հավատամ ես այս մարդկանց։

— Ամեն դեպքում, իր ասուլիսներից մեկի ժամանակ Սամվել Կարապետյանն ակնարկեց, որ այս տարիներին տեղի ունեցած ընդդիմադիր պայքարին մշտապես աջակցել է:

Իհարկե, միշտ էլ աջակցել է: Բայց ի՞նչ եղավ այդ պայքարի արդյունքում։ Ոչինչ: Օրինակ, դուք տեսե՞լ եք, որ Արցախը հանձնելիս որեւիցե մեկ անգամ Նարեկ Կարապետյանը ինչ-որ քաղաքական կոչ աներ, ասեր՝ Նիկո՛լ, դու դավաճան ես, ինչո՞ւ հանձնեցիր Արցախը: Դուք տեսե՞լ եք Նարեկ Կարապետյանը մեզ նման դուրս գար փողոց ու պայքարեր: Բնականաբար չեք տեսել, որովհետեւ չի եղել: Կարապետյանները կայֆեր-կայծերի մեջ էին՝ մոնակոներով ու մալդիվներով:

Եվ ուշադրություն՝ հանկարծ մի օր Սամվել Կարապետյանը հայտնվում է Մայր Աթոռի տարածքում, եւ շատ արագ այնտեղ է հայտնվում Քոչարյանի լրագրողը։ Այդ ինչպե՞ս է լինում։ Ըստ շրջանառվող լուրերի` երկու անգամ Քոչարյանը գնացել է Մոսկվա, հանդիպում է ունեցել Սամվել Կարապետյանի հետ, համոզել է, թե՝ արի: Արդյունքում բերեց մարդուն ու «փուռը» տվեց: Այսքանից հետո՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ իրենք Նիկոլի պրոյեկտն են: Դրա համար եմ ասում, որ սպասում եմ, թե երբ են Ազգային ժողով մտնելու, որ, օրինակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, որն իրենից բան չի ներկայացնում, ստորացնի իրենց, ու իրենք այդքանից հետո գնան, կզեն հանուն պարգեւավճարի ու աշխատավարձի եւ ընդդիմություն խաղան։

«ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԵՎ ՊԱՅՔԱՐԵՆՔ ԱՌԱՋԻՆԸ ԸՆԴԴԻՄԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

— Նարեկ Կարապետյանը նախընտրական շրջանում հայտարարում էր, թե այլեւս սխալվելու իրավունք չունենք: Բայց հենց իրենք սխալվեցին իրենց հաշվարկներում: Եթե սա իսկապես լինել-չլինելու, գոյապայքարի հարց էր եւ ոչ թե զուտ մանդատակռիվ, ապա ինչպե՞ս պետք է կրեն այդ սխալի պատասխանատվությունը:

— Դրա համար այս խաբեբաները, որ ասեն՝ եկեք հանրահավաքի, կոչ եմ անում՝ ոչ մեկդ դուրս չգաք: Մենք՝ ժողովուրդը, պետք է դուրս գանք եւ պայքարենք առաջինը՝ ընդդիմափոխության համար։ Մինչեւ չլինի ընդդիմափոխություն, հավատացեք, մենք այս պետական դավաճաններից, այս չարիքներից չենք ազատվի։ Հավատացեք, երբ վերջնական տապալենք «չընդդիմությանը», այդ ժամանակ Նիկոլին եւ իր մանկլավիկներին աթոռից գցելը շատ հեշտ կլինի։ Մեզ նման սովորական մարդիկ, ովքեր Հայրենիքի մասին մտածում են, պետք է շարժում սկսեն եւ դուրս գան փողոց:

— Հետաքրքիրն այն է, որ Սամվել Կարապետյանը շատ ինքնավստահ էր, որ իրենք հաղթելու են: Այդքան միջազգային փորձագետներ էին բերել՝ Իսրայելից սկսած, ինչպե՞ս ստացվեց, որ ոչ միայն խայտառակ պարտություն կրեցին ընտրություններին, այլեւ տպավորություն է, որ պլան Բ էլ չունեն:

Իսրայելը չի կարողանում պաշտպանել իր օդը, բերել են այդ երկրից ռազմական նախկին պաշտոնյայի որ ի՞նչ: Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին, ողջունել է, որ Ադրբեջանը Արցախը վերցրել է, այդքան հայեր է զոհել։ Այսքանից հետո՝ ես կարո՞ղ եմ մտածել, որ Նարեկ Կարապետյանը հնարավոր է՝ ագենտ է: Ի դեպ, որտեղ գնում է հարցազրույցի, միշտ օրինակը բերում է Անգլիայի, Իսրայելի վրա, ինչո՞ւ։ Մի քիչ խորացեք, շատ բան կպարզվի: Թե բա՝ Սամվել Կարապետյանը Ռուսաստանից է եկել: Ըստ շրջանառվող լուրերի, ասում են, երբ Ռուսաստանը սկսեց ռազմական հատուկ գործողություն Ուկրաինայում, առաջինը փախել է Սամվել Կարապետյանը։ Նա երկար ժամանակ եղել է Դուբայում: Համենայնդեպս, ես այդպիսի շշուկներ եմ լսել։ Եթե նա լիներ «ռուսի մարդը», ինչպես փորձում էին ներկայացնել, հիմա այս վիճակում չէր լինի, հավատացնում եմ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում