«Իրավունք» թերթը հերթական հաղթանակը գրանցեց՝ շնորհիվ տարիների փորձառությամբ հայտնի «Լեվ Գրուպ»-ի պրոֆեսիոնալների

Իրավական

«Իրավունք» թերթի գործունեության իրավական երաշխավորը՝ «ԼԵՎ ԳՐՈՒՊ»
փաստաբանական գրասենյակը հերթական հաղթանակն է գրանցել բարձր դռանը։ 

Մեր ընթերցողների համար գաղտնիք չէ, որ «Իրավունք» թերթն իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրները՝ լուսաբանելով նրանց իրավունքներին առնչվող հարցերը և հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները։ Բացառություն չէ նաև Հայաստանի ռուսական համայնքը։
Սակայն Ֆիոլետովո գյուղի բնակիչ Ալեքսեյ Չիչյովը, դժգոհ մնալով «Իրավունք» թերթի լրագրողի հրապարակումներից մեկից, դիմել էր դատարան՝ պահանջ ներկայացնելով թերթի դեմ։ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նանե Սահակյանի նախագահությամբ, օրերս կայացված վճռով մերժել է հայցը և միաժամանակ հայցվորի վրա դրել է «Իրավունք» թերթի կրած փաստաբանական ծախսերի փոխհատուցման պարտականություն՝ դրանք գնահատելով ողջամիտ։
Ինչպես միշտ, «Իրավունք» թերթի շահերի պաշտպանությունն իրականացրել են «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակի փաստաբանները։ Այդ առիթով զրուցեցինք գրասենյակի ղեկավար, չորրորդ իշխանության պաշտպան եւ բարեկամ, աղմկոտ գործերով հայտնի իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի հետ։
– Պարոն Բաղդասարյան, «Իրավունք» թերթին հերթական անգամ դատի տվեցին, և հերթական անգամ ի շնորհիվ Ձեր կողմից ղեկավարվող «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի փորձառու եւ պրոֆեսիոնալ փաստաբանական թիմի՝ հայցվորը պարտվեց։ Կմանրամասնեք, խնդրեմ։
– Նախ ցանկանում եմ արձանագրել, որ տարիների ընթացքում «Իրավունք» թերթի դեմ դատական հայցեր են ներկայացրել օլիգարխներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ այլ անձինք։ Խոսքը հարյուրավոր դատական գործերի մասին է, և այդ բոլոր գործերով «Իրավունք» թերթին ի վնաս օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որպես այդպիսիք  չկան։
Սա վկայում է երկու կարևոր հանգամանքի մասին։ Նախ՝ «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակում աշխատում են բարձրակարգ և սկզբունքային փաստաբաններ։ Եվ երկրորդ՝ «Իրավունք» թերթի լրագրողները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են օրենքով սահմանված կարգով, պահպանելով լրագրողական էթիկայի և իրավունքի պահանջները։
Ինչ վերաբերում է տվյալ գործին, ապա դատարանը, իմ համոզմամբ, իրականացրել է արդարադատություն։ Կայացված վճիռը հիմնավորված, իրավաչափ և հեղինակավոր դատական ակտ է։


- Դուք արդեն տասնամյակներ շարունակ իրավական հարթակում ներկայացնում եք «Իրավունք» թերթի շահերը։ 


– Ինձ համար  պատիվ է պաշտպանել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին, առավել ևս՝ «Իրավունք» թերթին։ Այդ ընթացքում քննված բազմաթիվ գործերով դատարանները ձևավորել են կարևոր դատական պրակտիկա՝ վերահաստատելով խոսքի ազատության, լրագրողական գործունեության և օրենքի գերակայության սկզբունքները։
Համոզված եմ, որ անկախ և պատասխանատու մամուլի պաշտպանությունը ոչ միայն առանձին լրատվամիջոցի շահերի պաշտպանություն է, այլև' ժողովրդավարական պետության։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում