Շնորհակալություն Աղվան պապիկի համար. Իգոր Ռաստերյաևը առաջին անգամ այցելեց Հայաստան

Մշակութային

Հայտնի «Աղվան պապիկը»  բանաստեղծության հեղինակը պատմեց Հայաստան կատարած իր առաջին այցելության, պատերազմի հիշողության, ռազմաճակատում մարդկայնության և այն պատմության մասին, որը չի մտել նրա ամենահայտնի ստեղծագործության մեջ։

Ռուսաստանցի երաժիշտ, բանաստեղծ և «Աղվան պապիկը» հայտնի բանաստեղծության հեղինակ Իգոր Ռաստերյաևը առաջին անգամ այցելեց Հայաստան: Երևանում նա մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին նվիրված  «Հերոսները չեն մեռնում» ժողովածուի շնորհանդեսին և հանդիպեց հանդիսատեսի հետ իր մենահամերգին: Միջոցառումների կազմակերպիչն էր «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն՝ Երևանի Մոսկվայի տան աջակցությամբ: «Իրավունք մեդիա»-ին տված հարցազրույցում Ռաստերյաևը խոսել է Հայաստանից ստացած իր տպավորությունների, իր լեգենդար պապ Աղվան Տիգրանի Գրիգորյանի մասին հիշողությունների, պատմական հիշողության դերի և այն մասին, թե ինչու է պատերազմում ամենակարևոր սխրանքը նա համարում մարդկայնության պահպանումը:

– Իգո՛ր, Դուք առաջին անգամ եկաք Հայաստան։ Ինչպիսի՞ն էին Ձեր առաջին տպավորությունները։

– Առաջին տպավորությունս շատ ջերմ է։ Սանկտ Պետերբուրգում, մեղմ ասած, ցուրտ էր, երբ թռանք, իսկ այստեղ իջա ինքնաթիռից և անմիջապես զգացի, որ իսկական ամառ է։ Ինձ շատ են դուր գալիս տուֆե տները՝ վարդագույն, ծիրանագույն, սև։ Զբոսնում եմ քաղաքում, նայում եմ դրանց։ Ինձ դուր են գալիս նաև սոսիները՝ դրանք այնքան հոգեհարազատ ծառեր են։ Իհարկե, դուր եկան նաև երգող շատրվանները Հանրապետության հրապարակում։ Երեկ զբոսնում էի Երևանում զարմիկիս՝ Դմիտրի Ռաստերյաևի հետ, որն այստեղ է ծառայում։

–  Դուք հավանաբար շատ բան եք լսել Հայաստանի մասին Ձեր Աղվան պապիկից։ Կա՞ն վայրեր, որոնք հատկապես կցանկանայիք տեսնել։

– Երբ պապիկս մահացավ, ես 13 տարեկան էի, այդ պատճառով հիշողություններս հիմնականում մանկական են։ Հիշում եմ, թե ինչպես էր նա գալիս, բերում չորացրած խոտաբույսեր և «Արզնի» հանքային ջուրը։ Եվ, իհարկե, պատմում էր պատերազմի մասին։

Ընդհանրապես նա այն քչերից մեկն էր, որը տուն վերադարձավ հաղթանակից  հետո։ Նրա ստորաբաժանումից միայն երկուսը տուն հասան։ Մնացածները մահացան Բեռլինից տուն վերադառնալու ճանապարհին՝ թունավորվելով լեհական տնական ինքնաթոր օղուց։ Նրանք գիշերելու համար կանգ էին առել մի լեհական գյուղում և թունավորվել էին ինքնաթոր օղուց։ Լեհերը դիտավորյալ էին թունավորել նրանց։ Իսկ նա  մի ռուս զինվորի հետ անհերթափոխ ​​​​ժամապահ էր։ Ցերեկը քայլում էին, իսկ գիշերը պաշտպանում իրենց ծառայակիցներին, այդ պատճառով նրանք ողջ մնացին։ Հասան մինչև տուն։

– Ի՞նչ է Ձեզ համար նշանակում Հայաստանում ելույթ ունենալը, որտեղ շատերը Ձեզ ճանաչում են «Աղվան պապիկը» բանաստեղծության շնորհիվ։

– Դա նշանակում է, որ այստեղ անպայման հարկավոր է կարդալ «Աղվան պապիկը»։ Ես արդեն այն կարդացել եմ ռադիոյով, երեկ կարդացի և, կարծում եմ, այսօր էլ հարկ կլինի կարդալ։ Եվ դա ճիշտ կլինի։ Չէ՞ որ հենց Աղվան պապիկի շնորհիվ են այստեղ շատերն ինձ ճանաչում։

«Պատմությունը շատ ավելի մարդկային էր

– Այս պատմությունն ապշեցնում է իր մարդկայնությամբ։ Կարելի՞ է ասել, որ հենց այս դրվագն է Ձեզ համար դարձել պատերազմի գլխավոր դասը։

– Ես երբեք հատուկ չեմ տարբերակել, թե ինչն էր ամենագլխավոր դասը, իսկ ինչը ոչ։ Բայց պետք է ասեմ, որ բանաստեղծության մեջ ամբողջ պատմությունը չէ որ մտել է։

Իրականում պապս վիրավոր գերմանացի զինվորին պարզապես քարշ չի տվել ծնողների տուն ու հեռացել։ Ծնողները գտել են նրա զորամասի հրամանատարին և խնդրել են թույլ տալ խորհրդային զինվորին մեկ օր մնալ իրենց հետ։ Նրանք ուզում էին շնորհակալություն հայտնել այն մարդուն, որը փրկել էր իրենց որդուն։

Եվ հրամանատարը համաձայնվել էր։

Այսօր դժվար է պատկերացնել, թե որքան մարդասիրական է եղել այս արարքը։ Քանի որ իրավիճակը կարող էր մեկնաբանվել տարբեր կերպ։ Բայց հրամանատարը բաց թողեց նրան, իսկ գերմանական ընտանիքը պապիկիս նվիրեց անվանական ժամացույց։

Այսինքն՝ պատմությունը շատ ավելի մարդկային էր, քան բանաստեղծության մեջ մտածը։ Ոչ միայն պապիկս է մեծահոգություն ցուցաբերել, այլև նրա հրամանատարը։

«Ժամանակը հեռացնում է սերունդներին»

– Հայրենական մեծ պատերազմի թեման առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ձեր ստեղծագործության մեջ։ Ինչպե՞ս պահպանենք նրա մասին հիշողությունը նոր սերունդների համար։

– Ոչ մի կերպ չես կարող պահպանել։ Ժամանակն անցնում է, իսկ սերունդները հեռանում են։

Ինձ համար պատերազմի մասին պատմությունները առօրյա կյանքի մի մասն էին։ Տատիկները, պապիկները, նախապապերը մեր կողքին էին։ Նրանց միջոցով փոխանցվում էին շատ պարզ բաներ. եթե դու ունես հացի մի կտոր և մի աման շիլա, ապա դու արդեն երջանիկ մարդ ես։

Այսօր վետերան գրեթե չի մնացել։ Այդ պատճառով հիշողությունն աստիճանաբար դառնում է պատմություն։

Հավանաբար հիշողության գլխավոր պահապանը պետք է մնա մշակույթը։ Ընտանեկան պատմությունները, գրքերը, երգերը, ֆիլմերը։

Վերջերս զրուցում էի որոնողների հետ։ Որոշ ընտանիքներ արտասվում են ուրախությունից, երբ տեղեկություններ են գտնում զոհված ազգականի մասին։ Իսկ ոմանք էլ ասում են. «Ինձ համար հետաքրքիր չէ»։ Մարդիկ տարբեր են։

«Մեզ միավորում է հիշողությունը»

 Ի՞նչն է միավորում, Ձեր կարծիքով, հայ և ռուս ժողովուրդներին հիշողության հանդեպ իրենց վերաբերմունքի առումով։

– Կարծում եմ՝ քրիստոնեական հավատքը։ Եվ համատեղ պատմական անցյալը։

Երեկ ազգականիս հետ զբոսնում էի Երևանում։ Նա ցույց էր տալիս հուշարձաններ, պատմում, որ այստեղ ինչ-որ ժամանակ Դոնի կազակներ են եղել։ Չէ՞ որ մենք կազակական արմատներ ունենք։ Ռաստերյաև-ը կազակական ազգանուն է։

Այդ պատճառով հիշողությունը պետք է պահպանել ու պաշտպանել ։

««Աղվան պապը» գրվել է 25 տարի անց»

 Այս ուղևորությունից հետո կարո՞ղ է արդյոք Հայաստանի մասին ստեղծագործություն ծնվել։

– Այդպես չի լինում։ Երբեք չգիտես, թե հետագայում ինչը արձագանք կգտնի քո ստեղծագործության մեջ։

Օրինակ՝ «Աղվան պապը» գրվել է մոտ 25 տարի անց այն բանից հետո, երբ պապս պատմեց ինձ այդ պատմությունը։

Գուցե ինչ-որ բան ծնվի, իսկ գուցե և ոչ։ Սակայն Հայաստանի մասին իմ տպավորությունները շատ ջերմ են։

Ի դեպ, ինձ հետ եկավ մայրս։ Նա այստեղ չէր եղել ավելի քան հիսուն տարի։ Դեռևս աղջնակ էր, երբ հեռացավ։ Այս ուղևորությունը նրա համար նույնպես շատ կարևոր է։

– Ի՞նչ կցանկանայիք ասել հայ լսարանին, որն այդքան երկար սպասել է Ձեր գալուն։

– Շատ շնորհակալ եմ Աղվան պապիկի համար։ Այն բանի համար, որ իմ կյանքում եղել է այդպիսի մարդ՝ ձեր հրաշալի ժողովրդի ներկայացուցիչը։ Մաղթում եմ բոլոր հայերին խաղաղություն, բարություն, բարեկեցություն և բարգավաճում։

 

Հարցազրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում