«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կիբեռհանցագործության զոհ դարձած քաղաքացիները պահանջում են ՔԿ նախագահի հրաժարականը

Իրավական

Ֆինանսական տարբեր խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ` պահանջելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ խարդախության գործերով որևէ շոշափելի տեղաշարժ չկա, և տուժած անձանց կորցրած գումարները չեն վերադարձվում։ Նրանք ՔԿ–ի մոտ են եկել «Օրենքը պետք է պաշտպանի քաղաքացիներին», «Պահանջում ենք  Ա. Պողոսյանի հրաժարականը» և նմանատիպ գրառումներով ու պաստառներով։

«Կիբեռհանցագործությունների գործերով զբաղվող իրավապահները մտնում են գրասենյակներ, գետնին են պառկեցնում ինչ–որ մարդկանց, նրանց մոտ հայտնաբերում են բավականին պատկառելի չափերի գումարներ, սակայն այդ ամենը չի տրվում խաբեության զոհերին, այլ ուղղվում է պետական բյուջե։ Մեր վերջին տեղեկություններով՝ մեկ դեպքով հայտնաբերվել է 30 միլիոն դրամ, դրանից առաջ՝ 670 միլիոն դրամ, սակայն այդ միջոցները տուժողներին չեն փոխանցվում»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը։

Նա շեշտեց, որ իրավապահները ձախողել են կիբեռհանցագործությունների և ներդրումային խարդախությունների դեմ պայքարը։

«Իրական աշխատանքներ այս ուղղությամբ չեն տարվում։ Քաղաքացիների գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ է պետական մարմինների համապատասխան որոշում, ինչը պետք է նախաձեռնի հենց ՀՀ քննչական կոմիտեի նախագահը։ Ես համաձայն չեմ, որ նա օդորակիչի հովության ներքո նստի, սուրճ խմի ու աշխատավարձ ստանա, իսկ ես պայքարեմ, որ կառավարությունը նման որոշում կայացնի՞»,– ասաց Կարագոզյանը։

 Իրավապաշտպանի խոսքով՝ գումարների վերադարձի մեխանիզմների վերաբերյալ առաջարկն իրենք պետական 7 տարբեր մարմինների են ուղարկել դեռևս հունիսի 4–ին։

«Առաջարկը հետևյալն է` այդ հայտնաբերված գումարների հաշվին ստեղծել պետական ֆոնդ, որպեսզի տուժող ճանաչված քաղաքացիների իրավունքները վերականգնվեն հենց այդ ֆոնդի միջոցներով։ Շատ խելացի միտք է եղել, որը մինչև հիմա չեն կարողանում մարսել»,– շեշտեց իրավապաշտպանը։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան