Ինչու էր եկել տիկին Ուրսուլան

Վերլուծություն

Այս­պի­սով, կա­յա­ցավ Ֆոն դեր Լա­յե­նի հա­րավ­կով­կաս­յան շրջայ­ցը: Սկս­վեց Բաք­վից, որ­տե­ղից էլ ե­րեկ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը ժա­մա­նեց Հա­յաս­տան:

ԵՄ—Ի ՃՈԽ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

­Պաշ­տո­նա­կան ի­մաս­տով թե ինչ նպա­տակ­ներ են դրված այս այ­ցի հիմ­քում, ան­գամ կռա­հել պետք չէ. ա­մեն ինչ ներ­կա­յաց­վում է միան­գա­մայն բաց տեքս­տով: Դեռ Բաք­վում տի­կին Ուր­սու­լան ի ցույց դրեց Հա­րա­վա­յին Կով­կա­սի նկատ­մամբ Եվ­րո­պա­կան միութ­յան ա­ճող ռազ­մա­վա­րա­կան հե­տաքրք­րութ­յան աճը` կապ­ված հիմ­նա­կա­նում է­ներ­գե­տի­կա­յի, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ եւ այլն: Ֆոն դեր Լա­յե­նը Ադր­բե­ջա­նին ան­վա­նեց ԵՄ-ի «ա­ռանց­քա­յին գոր­ծըն­կեր»՝ ընդգ­ծե­լով, թե Բա­քուն ինչ կա­րե­ւո­րա­գույն տեղ ու­նի Եվ­րո­պա­յի է­ներ­գե­տիկ անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման գոր­ծում, հատ­կա­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ներ­կա ան­կա­յու­նութ­յան ֆո­նին: «Վեր­ջին տա­րի­նե­րին Ադր­բե­ջանն ա­պա­ցու­ցել է, որ Եվ­րո­պա­կան միութ­յան հու­սա­լի եւ վս­տա­հե­լի է­ներ­գե­տիկ գոր­ծըն­կեր է։ Մենք չենք մո­ռա­ցել, որ այն պա­հին, երբ Ռու­սաս­տա­նը է­ներ­գե­տի­կան օգ­տա­գոր­ծում էր որ­պես զենք Եվ­րո­պա­յի դեմ, Ադր­բե­ջա­նը ա­ռաջ ե­կավ։ Հա­րա­վա­յին գա­զա­յին մի­ջանցքն իս­կա­պես ամ­րապն­դեց Եվ­րո­պա­յի է­ներ­գե­տիկ անվ­տան­գութ­յու­նը եւ դար­ձավ հա­ջո­ղութ­յան բա­ցա­ռիկ պատ­մութ­յուն»,– հայ­տա­րա­րել է նա։ Նույն ո­ճի մեջ էր նաեւ Ա­լիե­ւը, թե. «Այժմ մենք ու­նենք հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շատ ակ­տիվ փուլ Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ։ Սա ան­նա­խա­դեպ դի­նա­մի­կա է, որն ար­տա­ցո­լում է բո­լոր կող­մե­րի ընդ­հա­նուր ձգտու­մը՝ ընդ­լայ­նե­լու հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն ու ամ­րապն­դե­լու գոր­ծըն­կե­րութ­յու­նը»: Խոս­քը նախ է­ներ­գա­կիր­նե­րի ար­տա­հան­ման մա­սին է, եւ ըստ Հեյ­դա­րո­վի­չի. «Այ­սօր մեր գա­զի ար­տա­հան­ման կե­սը բա­ժին է ընկ­նում Եվ­րո­պա­կան միութ­յան երկր­նե­րին»: Ու հի­մա էլ պետք է ակ­տի­վաց­նել տրանս­պոր­տա­յին կա­պակց­վա­ծութ­յան հար­ցը:

Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա այս­տեղ, թե­րեւս, տի­կին Ուր­սու­լան նաեւ այլ նպա­տակ ու­ներ: Այն է` նախ ցույց տալ, որ կանգ­նած է Փա­շին­յա­նի թի­կուն­քին, թեեւ դրա համար նա ստիպ­ված ե­ղավ հնչեց­նել, մեղմ ա­սած, դե­մոկ­րա­տիա­յին ոչ հա­րիր մտքեր: Այդ թվում, թե Նի­կոլի «հաղ­թա­նա­կը» նշա­նա­կում է, որ. «Թավշ­յա հե­ղա­փո­խութ­յան ո­գին կեն­դա­նի է եւ բար­գա­վա­ճում է»: Այն դեպ­քում, երբ 2018թ.­–ին Նի­կոլն ու­ներ ան­վի­ճե­լի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յուն, բայց հի­մա հա­զիվ է հա­վա­քել ընտ­րող­նե­րի քվե­նե­րի 1/3–ը, չի կա­րո­ղա­ցել ան­գամ անց­նել քվեար­կութ­յան մաս­նա­կից­նե­րի 50 տո­կո­սի շե­մը, «բար­գա­վա­ճում» տեր­մի­նը հաս­տատ աբ­սուր­դի ժան­րից է:

Այդ­պի­սով, ցույց տա­լով, որ Նի­կո­լի թի­կուն­քին է կանգ­նած, տի­կին Ուր­սու­լան ան­ցավ բուն մտքին: Թե պատ­րաստ­վում է կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում ներդ­նել մոտ 2 մի­լիարդ, ո­րը, դա­տե­լով նրա խոս­քից, մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նում պետք է ծա­ռա­յի կո­մու­նի­կա­ցիոն խնդիր­նե­րին: Կարճ ա­սած` «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին» եւ հա­րա­կից մյուս կա­պու­ղի­նե­րին:

­Միա­ժա­մա­նակ տի­կին Ուր­սու­լան նաեւ տա­րաբ­նույթ խոս­տում­ներ տվեց` դե­պի Եվ­րո­պա հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի ար­տա­հա­նումն ա­պա­հո­վե­լու մա­սով: Ընդ ո­րում, հա­տուկ ընդգ­ծե­լով, որ խոսքն այն ապ­րանք­նե­րի մա­սին է, ո­րոնք ա­ռաջ գնում էին դե­պի ռու­սա­կան շու­կա:

Արդ­յուն­քում, ստա­նում ենք նման ի­րո­ղութ­յուն: Ակն­հայ­տո­րեն ԵՄ–ն այս փու­լում փոր­ձում է ակ­տի­վաց­նել Ադր­բե­ջան–­Հա­յաս­տան–­Թուր­քիա ա­ռանց­քը: Ընդ ո­րում, շա­րու­նա­կե­լով տա­րաբ­նույթ խոս­տում­նե­րով Նի­կո­լին հետ քա­շել խնդիր­նե­րից, ո­րոնք աչ­քի ա­ռաջ ձե­ւա­վոր­վում եւ խո­րա­նում են ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ: Եվ այն, որ զու­գա­հե­ռա­բար ԵՄ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ղե­կա­վար Կա­յա Կա­լլա­սը, ընդ­լայն­ման հար­ցե­րով հանձ­նա­կա­տար Մար­տա Կո­սը եւ ներ­քին գոր­ծե­րի ու միգ­րա­ցիա­յի հար­ցե­րով հանձ­նա­կա­տար Մագ­նուս Բ­րուն­նե­րը Ան­կա­րա­յում բա­նակ­ցութ­յուն­ներ են վա­րել Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի եւ­ արտ­գործ­նա­խա­րար Հա­քան Ֆի­դա­նի հետ, այն պարզ ազ­դակն է, որ ԵՄ–ն այս ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թա­ցը տես­նում է Ան­կա­րա­յի վե­րահս­կո­ղութ­յան ներ­քո:

­Թե սա ինչ է տա­լիս Հա­յաս­տա­նին, կա­րե­լի է պատ­կե­րա­ցում կազ­մել մո­տա­վո­րա­պես նման ար­դեն ան­գամ չթաքց­վող հե­ռան­կա­րով: Ե­թե այդ ծրա­գի­րը հա­ջող­վի, Հա­յաս­տա­նի ա­ռաջ լիո­վին փակ­վե­լու է ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը: Մեզ հա­մար հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն է դառ­նա­լու Ադր­բեջ­ան–­Թուր­քիա ա­ռանց­քը, ո­րը տա­նե­լու է Ան­կա­րա­յի լիա­կա­տար հե­գե­մո­նիա­յի: Ընդ ո­րում, ան­կախ այն բա­նից, թե Հա­յաս­տա­նի ա­ռաջ եվ­րո­պա­կան շու­կան կբաց­վի, թե` ոչ: Այն ի­մաս­տով, որ այդ շու­կա­յի բա­նա­լին միշտ մնում է Ան­կա­րա­յի ձեռ­քին, այ­սինքն, ցան­կա­ցած պա­հի այն կա­րող է փակ­վել` քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րութ­յու­նից ել­նե­լով:

Մ­նում է նաեւ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը: Բայց ե­թե Թուր­քիան մեր հատ­վա­ծում կա­րո­ղա­նա վերց­նել հե­գե­մո­նիկ դիրք, ա­պա ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը եւս մեզ ա­ռանձ­նա­պես բան չի տա­լու:

­Կարճ ա­սած, այն մե­խա­նիզ­մը, որն Ար­ցախն Ադր­բե­ջա­նին տա­լուց ի վեր կա­մաց–­կա­մաց պտույ­տի մեջ էր դրվում, հի­մա, երբ Նի­կո­լը նո­րից վերց­րեց վար­չա­պե­տի ա­թո­ռը, ողջ թա­փով են փոր­ձում աշ­խա­տեց­նել: Ու, նման է, հնա­րա­վո­րինս ա­րագ, քա­նի դեռ ի­րա­վի­ճա­կա­յին նոր փո­փո­խութ­յուն­ներ չեն ա­ռա­ջա­ցել:

ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԻ ԹՐԱՄՓԸ

­Սա­կայն, չնա­յած տի­կին Ուր­սու­լա­յի այդ ո­գե­ւոր­ված հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին եւ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» Հա­յաս­տա­նին նման չքնաղ «փա­թե­թա­վոր­մամբ» մա­տու­ցե­լու փոր­ձե­րին, հար­ցե­րի պա­կաս, մեկ է, չկա:

Ա­ռա­ջի­նը. այն «մի­ջանց­քը», որի ի­մա­սին խո­սում է եվ­րո­պա­ցի տի­կի­նը, տես­նես ինչ­քա­նո՞վ է հա­մա­հունչ այդ նույն ու­ղու մյուս տար­բե­րա­կին` «Թ­րամ­փի մի­ջանց­քին»: Նույն կո­մու­նի­կա­ցիոն գծերն են, սա­կայն ան­վան­ման նման տար­բե­րութ­յու­նը նաեւ էութ­յան տար­բե­րութ­յուն է են­թադ­րում: Այ­սինքն, այդ գծե­րը Փա­շին­յանն ար­դեն ստո­րագ­րութ­յամբ խոս­տա­ցել է ԱՄՆ­–ին: Եվ այդ մո­դե­լը են­թադ­րում է, որ այդ գծի վրա լի­նե­լու է ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յուն: Ըստ այդմ, ա­մե­րիկ­յան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն նաեւ, խո­շոր ի­մաս­տով, Հա­յաս­տան–ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ. ոչ մի թուր­քա­կան հե­գե­մո­նիա: Իսկ Թուր­քիա­յին մնում է ըն­դա­մե­նը տեխ­նի­կա­կան ֆուկ­ցիա­ներ, այ­սինքն, ԱՄՆ­–ի վե­րահս­կող գծերն ըն­դա­մե­նը Թուր­քիա­յի տա­րած­քով պետք է գնան Ա­րեւ­մուտք: Ու­րեմն, ԱՄՆ–ն կհա­մա­ձայն­վի իր վե­րահս­կո­ղութ­յու­նը հանձ­նել ԵՄ­–ին, այն է` Թուր­քիա­յին: Մի­գու­ցե, ե­թե այն­տեղ գլո­բա­լիստ­նե­րը նո­րից վերց­նեն իշ­խա­նութ­յու­նը: Բայց հի­մա Թ­րամփն է, եւ պա­տա­հա­կան չէ, որ նա դեռ մին­չեւ ընտ­րութ­յուն­նե­րը շտա­պեց Նի­կո­լից գրա­վոր փաս­տա­թուղթ վերց­նել: Ու հի­մա թե ինչ­պես է տի­կին Ուր­սու­լան պատ­րաստ­վում այդ խա­ղի մեջ խառն­վել, ինչ հիմ­քով է ու­զում ներդ­րում­ներ ա­նել կո­մու­նի­կա­ցիա­նե­րի ուղ­ղութ­յամբ, մեծ հար­ցա­կան­ներ կան:

Ս­րան զու­գա­հեռ, կա նաեւ Ի­րա­նի հետ կապ­ված խնդի­րը: Թեհ­րա­նը քա­նիցս հստակ հայ­տա­րա­րել է` ոչ մի ա­րեւմտ­յան կո­մու­նի­կա­ցիա այս­տե­ղով չպետք է անց­նի: Եվ այն, որ սրան զու­գա­հեռ ակ­տի­վաց­նում է նաեւ Հա­յաս­տա­նով «Հ­յու­սիս–­Հա­րավ» տրա­մա­բա­նութ­յան շրջա­նակ­նե­րում կա­ռուցվող մայ­րու­ղու շի­նա­րա­րութ­յու­նը, դրա հեր­թա­կան ազ­դակն է:

­Բայց, ի­հար­կե, ա­մե­նա­մեծ խնդի­րը, ո­րը կա Հա­յաս­տա­նով անց­նե­լիք «Ա­րե­ւելք–Ա­րեւ­մուտք» ա­ռանց­քի հետ կապ­ված, ան­կախ այն բա­նից, թե ով է այն վե­րահս­կե­լու, ԱՄՆ–ն, թե` Թուր­քիա–ԵՄ ուղ­ղութ­յու­նը, մնում է հին հար­ցը` իսկ ո՞ւր է այդ գի­ծը գնա­լու Ադր­բե­ջա­նից հե­տո:

­Բաք­վում ինչ­պես Ա­լիե­ւը, այն­պես էլ տի­կին Ուր­սու­լան թեեւ մեծ դրվա­տան­քով խո­սե­ցին ԵՄ ադր­բե­ջա­նա­կան գազ հասց­նե­լու ծրագ­րե­րի մա­սին, սա­կայն մեկ բան, որ­պես կա­նոն, չեն ընդգ­ծում. խոս­քը հա­մե­մա­տա­բար շատ փոքր ծա­վալ­նե­րի մա­սին է: Ադր­բե­ջա­նի ար­տա­հան­ման պո­տենց­իա­լը մնում է տա­րե­կան 10 մի­լիարդ խմ–ի կար­գի, եւ դրա միայն կեսն է հաս­նում Եվ­րո­պա. ԵՄ­–ի հա­մար չնչին ծա­վալ: Ե­թե ան­գամ Ա­լիեւն ինչ­–որ հրաշ­քով կրկնա­պատ­կի այդ ծա­վա­լը, ա­սենք նաեւ Հա­յաս­տա­նով նոր գա­զա­տար կա­ռու­ցե­լով, է­լի ինչ­–որ ցնցող ծա­վալ­ներ չեն ստաց­վում: Շատ մեծ քա­նակ­նե­րով գազ Ադր­բե­ջա­նը պար­զա­պես չու­նի: Այ­սինքն, հայտ­նի բան է, որ հիմ­նա­կան նպա­տա­կը Կենտ­րո­նա­կան Ա­սիա դուրս գալն է, ո­րի հա­մար պետք է հա­տեն Կաս­պից ծո­վը: Ու հենց դա է, որ ինչ­պես է­ներ­գա­կիր­նե­րի, այն­պես էլ, առ­հա­սա­րակ, բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի մա­սով ա­նե­լը գո­նե ներ­կա ի­րա­վի­ճա­կում հնա­րա­վոր չէ. Կաս­պից ծո­վի ի­րա­վա­կան մե­խա­նիզմ­նե­րը թույլ չեն տա­լիս, եւ Ռու­սաս­տանն ու Ի­րանն էլ ու­նեն այդ մե­խա­նիզմ­նե­րի գոր­ծու­նեութ­յունն ա­պա­հո­վե­լու լիար­ժեք ռազ­մա­կան պո­տենց­իա­լը: Վերջ, հար­ցը փակ է. Ադր­բե­ջա­նից այն կողմ ո­րե­ւէ կո­մու­նի­կա­ցիա անց­նել չի կա­րող: Ե­թե ռազ­մա­կան ի­րո­ղութ­յու­ններ փոխ­վեն, այ­սինքն, Ռու­սաս­տա­նը կամ Ի­րա­նը ոչն­չա­նան, հնա­րա­վոր կլի­նի: Ներ­կա ի­րո­ղութ­յու­նն­երի պա­րա­գա­յում Ադր­բե­ջա­նը վեր­ջին կան­գառն է:

ՄՈՍԿՎԱՅԻՑ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՍՊԱՍԵԼ

Մ­յուս կող­մից էլ, դեռ վերջ­նա­կա­նա­պես հստակ չէ, թե Հա­յաս­տա­նում ինչ­պես են եվ­րո­պա­կան այդ բո­լոր ծրագ­րե­րը կյան­քի կո­չե­լու, սա­կայն ռու­սա­կան ար­գելք­նե­րից վնաս­նե­րը գա­լիս են հենց հի­մա:

­Ռու­սաս­տանն այս ըն­թաց­քում, ի­հար­կե, մի շարք կո­պիտ քա­ղա­քա­կան սխալ­ներ թույլ տվել է, սկսած այն պա­հից, երբ չկանգ­նեց­րեց Ար­ցա­խում Ա­լիե­ւի հար­ձա­կու­մը, վեր­ջաց­րած այս վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րով: Բայց այդ ա­մե­նով հան­դերձ` այն պատ­ժա­մի­ջոց­նե­րը, ո­րոնք հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ կի­րառ­վում են եւ դեռ կա­րող են կի­րառ­վել, քա­ղա­քա­կան եւս մեկ սխալ լի­նե­լով հան­դերձ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ծանր քայ­լեր են, ո­րոնք Նի­կո­լը, ան­կախ տի­կին Ուր­սու­լա­յի խոս­տում­նե­րից, չի կա­րող շրջան­ցել:

Ա­մեն դեպ­քում, պա­տա­հա­կան չէր, որ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի այս այ­ցի շե­մին Փա­շին­յա­նը կա­րո­ղա­ցավ կա­պի դուրս գալ ՌԴ վար­չա­պետ Մի­շուս­տի­նի հետ: «Չար լե­զու­նե­րը» շշնջում են, որ այդ զրույ­ցում փոր­ձել է ա­ռաջ տա­նել այն միտ­քը, թե, տե­սեք, Ուր­սու­լան կգա եւ Ռու­սաս­տա­նի ար­գե­լա­փա­կման այդ բո­լոր ապ­րանք­նե­րը ԵՄ ար­տա­հա­նե­լու «դաբ­րո» կտա: Բայց նաեւ, որ Մոսկ­վա­յում եւս լավ հաս­կա­նում են, թե նման խոս­տում­ներն ի­րա­կա­նում ինչ ար­ժեք ու­նեն, եւ Հա­յաս­տա­նին ինչ կար­գի մի­ջոց­ներ եւ ժա­մա­նակ է պետք` ԵՄ­–ում սպառ­ման են­թա­կա ապ­րանք ար­տադ­րե­լու հա­մար, ինչ էլ որ Ուր­սու­լան իր ա­նու­նից խոս­տա­նա` Ռու­սաս­տա­նին հար­ված հասց­նե­լու հա­մար: Ու արդ­յուն­քում ստաց­վում է, որ ե­թե Նի­կո­լը դեռ նման խա­ղե­րի մի­ջո­ցով փոր­ձում է Մոսկ­վա­յին ան­հանգս­տաց­նող մե­սիջ­ներ հղել, դրանք մի կող­մից խո­սում են հենց հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ան­հանգս­տութ­յուն­նե­րի մա­սին: Երկ­րոր­դը, այդ մե­սիջ­նե­րը պար­զա­պես Մոսկ­վա­յում ան­տես­վում են: Կարճ ա­սած, խա­ղը չստաց­վեց, եւ հի­մա մնում է սպա­սել, թե այդ ինչ­պե՞ս է տի­կին Ուր­սու­լան Հա­յաս­տա­նի ապ­րանք­նե­րի ա­ռաջ բա­ցե­լու եվ­րո­պա­կան շու­կա­նե­րը, ո­րի հետ կապ­ված, ընդգ­ծենք, չու­նի եվ­րո­պա­կան պե­տութ­յուն­նե­րի հա­մա­ձայ­նութ­յու­նը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում