«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սերը՝ ամպերից վեր, բայց օրենքից` ոչ. 443 մետր բարձրության վրա արված առաջարկն ավարտվեց ձերբակալությամբ

Միջազգային

Նյու Յորքի խորհրդանիշներից մեկի՝ Empire State Building գագաթին հնչած «այո»-ն ընդամենը մի քանի րոպե անց փոխվեց ոստիկանական հրահանգների եւ ձերբակալության։ Այն, ինչ սոցիալական ցանցերում ներկայացվեց որպես աշխարհի ամենահամարձակ սիրո առաջարկներից մեկը, իրավապահների գնահատմամբ դարձավ վտանգավոր ու ապօրինի ակցիա։ 

Հուլիսի 1-ին ռուս էքստրեմալ մագլցողներ 33-ամյա Անժելա Նիկոլաուն եւ 32-ամյա Իվան Կուզնեցովը կարողացել են հասնել երկնաքերի հանրության համար փակ աշտարակի ամենաբարձր հատված՝ շուրջ 443 մետր բարձրության վրա։ Առանց տեսանելի ապահովագրական պարանների նրանք բացել են սեւ պաստառ, որի վրա գրված էր. «Երբ սիրո ուժը հաղթի իշխանության սիրուն, աշխարհը խաղաղություն կճանաչի»։ Մի քանի ակնթարթ անց Կուզնեցովը ծնկի է իջել եւ ամուսնության առաջարկ արել Նիկոլաուին, որն ընդունել է այն։

Սակայն ռոմանտիկ տեսարանը երկար չի տեւել։ Դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո տեղում աշխատել են Նյու Յորքի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները։ Իրավապահները, օգտագործելով նաեւ անօդաչու սարք եւ ուղղաթիռ, վերահսկել են իրավիճակը, ապա զույգին անվտանգ ուղեկցել ներքեւ ու ձերբակալել։ 

Նրանց ներկայացվել են մի շարք մեղադրանքներ՝ ապօրինի մուտքի, վտանգավոր իրավիճակ ստեղծելու, գույքին վնաս պատճառելու եւ այլ իրավախախտումների համար։ Քննիչները փորձում են պարզել, թե ինչպես են նրանք շրջանցել շենքի խիստ անվտանգության համակարգը եւ հասել տեխնիկական գոտի, որը հասանելի չէ այցելուներին։

Empire State Realty Trust-ը հայտարարությամբ ընդգծել է, որ բարձրանալը եղել է ամբողջությամբ չարտոնված եւ վտանգել է թե՛ մասնակիցների, թե՛ շենքի անվտանգությունը։ Ընկերությունը նույնիսկ հումորով հիշեցրել է, որ շենքում գործում է պաշտոնական ամուսնության առաջարկի ծառայություն, որը թույլ է տալիս նման պահերը կազմակերպել օրինական եւ անվտանգ պայմաններում։

Նիկոլաուն եւ Կուզնեցովը վաղուց հայտնի են «ռուֆթերների» աշխարհում։ Նրանք տարիներ շարունակ բարձրանում են աշխարհի ամենաբարձր շենքերի գագաթներ՝ հաճախ առանց անվտանգության միջոցների, իսկ նրանց հարաբերությունների և վտանգավոր արկածների մասին 2024 թվականին նկարահանվել է Skywalkers: A Love Story վավերագրական ֆիլմը։ 

Դեպքը լայն արձագանք է ստացել համաշխարհային մամուլում եւ սոցիալական ցանցերում։ Մի մասը զույգին ներկայացնում է որպես համարձակ արկածախնդիրներ, մյուսները՝ որպես մարդկանց, որոնք սեփական կյանքի եւ հանրային անվտանգության հաշվին ուշադրություն գրավելու փորձ են արել։ Սակայն մեկ հանգամանք գրեթե բոլոր մեկնաբանություններում նույնն է՝ սիրո առաջարկը, որն արվել էր քաղաքի գլխապտույտ բարձունքներից, ավարտվեց ոչ թե միայն նշանադրությամբ, այլ նաեւ քրեական գործով։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան