«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երկու լուսավորիչ Դոնի Ռոստովում

Մշակութային

Հունիսի 11-ին՝ Ռուսաստանի օրվա նախօրեին, Ռոստովի մարզի մայրաքաղաքում տեղի ունեցավ միանգամից երկու նշանակալի իրադարձություն։ Նշանակալի ոչ միայն հայկական օրակարգի առումով, այլև ամբողջ քաղաքի համար։

Լուսավորիչ և հրատարակիչ Տեր-Աբրամյան

1876 ​​թվականի փետրվարի 1-ին (14-ին) Դոնի Ռոստովում լույս տեսավ «Դոնսկայա պչելա» (“Донская пчела”) թերթի առաջին համարը։ Քաղաքի առաջին հասարակական հրատարակությունը՝ «Դոնսկայա պչելա»-ն, գոյություն ունեցավ ամբողջ տասնյոթ տարի՝ Ռուսաստանի հարավում ձևավորելով թերթի լիարժեք լսարան և հիմք դնելով տեղեկատվական դաշտի զարգացման համար։ Դե, ինչպես այն կոչվում է այսօր։ Տարածաշրջանում ԶԼՄ-ների ավանդույթները ծնվեցին հենց «Դոնսկայա պչելա»-ի շնորհիվ։

Եթե այս թերթի անունը ռոստովցի ընթերցողներից որևէ մեկը միգուցե աղոտ կերպով հիշի, ապա հրատարակչի անունը՝ դժվար թե։ Դրա համար հարկավոր է լրջորեն հետաքրքրվել գավառագիտությամբ։ Մարդիկ պետք է իմանան իրենց անցյալը, մանավանդ եթե խոսքը լուսավորության մասին է, նրանց մասին, որոնց շնորհիվ ձևավորվել է քաղաքի ժամանակակից պատկերը բոլոր ոլորտներում։

«Դոնսկայա պչելա»-ի հրատարակիչը Ռոստովի տոհմական պատվավոր քաղաքացի Իվան (Հովհաննես) Աբրամովիչ Տեր-Աբրամյանն էր՝ հիմնադիրը Ռոստովում առաջին խոշոր տպագրատան և վիմագրատան (լիտոգրաֆիա), որը գտնվում էր Նիկոլաևսկի նրբանցքի և Բոլշայա Սադովայա փողոցի հատման կետում (այժմ նրա հասցեն է՝ Բոլշայա Սադովայա 51)։

Հենց այստեղ՝ պահպանված շենքի վրա, հունիսի 11-ին բացվեց հուշատախտակ «Դոնսկայա պչելա»-ի պատվին: Նախագիծը կյանքի կոչվեց «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» Ռոստովի տարածաշրջանային հասարակական կազմակերպության (РРОО  – Ростовская региональная общественная организация “Нахичеванская­на­Дону армянская община”) և կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի անձնական նախաձեռնությամբ:

Բացմանը ներկա էին քաղաքի վարչության ղեկավար Ալեքսանդր Սկրյաբինը, քաղաքի վարչության ղեկավարի ներքին քաղաքականության հարցերի տեղակալ Անդրեյ Կոսենկոն, Դոնի Ռոստովի Լենինյան շրջանի վարչության ղեկավար Յուլիա Միշչուկը, պատգամավորական կորպուսի, գիտության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Տեր-Աբրամյանի ժառանգները։

Ընտանեկան արխիվից մի քանի հետաքրքիր փաստ ներկայացրեց հրատարակչի ծոռը՝ Վիկտոր Իվանովիչ Տեր-Աբրամյանը։

– Թերթում կար այն ժամանակների համար տպատառերի, գրքի գլխազարդերի (виньетка՝ դրվագազարդ, գրադրվագ) անհավանական ընտրանի, որոնք Ֆրանսիայից պատվիրվում էին հատուկ Ռոստովի տպարանի համար,– պատմեց նա։– Իսկ մի անգամ իմ նախապապը Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքներն էր կարդում շտկում ժողովածուի համար, և ամբողջ ընտանիքի հավաքի ժամանակ յոթ պատմվածք հանեցին ժողովածուից՝ դրանք թույլ համարելով։ Չգիտեմ, թե հատկապես ո՛ր տեքստերի մասին էր խոսքը։ Անտոն Պավլովիչը սաստիկ զայրացել էր։

– Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2026 թվականը հայտարարեց Ժողովրդի միասնության տարի,– նշեց Անդրեյ Կոսենկոն։– Եվ «Դոնսկայա պչելա» թերթը մեծ ներդրում ունեցավ հենց մշակույթների երկխոսության մեջ, քանի որ հրատարակության աշխարհագրությունը շոշափում էր Մերձազովյան մարզը, Կուբանը, Ստավրոպոլը: Շնորհակալություն Հարություն Արմենակովիչին, նրա թիմին: Դուք հսկայական աշխատանք եք կատարում հիշողությունը պահպանելու գործում՝ և՛ հուշատախտակներ, և՛ հուշարձաններ, և՛ գրքեր, և՛ ցուցահանդեսներ. ես ինքս հաճախ եմ մասնակից եղել այնպիսի միջոցառումների, ինչպիսին այսօրվանն է:

– Այսօր մենք ավարտեցինք Իվան Տեր-Աբրամյանի հիշատակը հավերժացնելու հրաշալի նախագիծը,– մեկնաբանեց Հարություն Սուրմալյանը։

Հարկ է նշել, որ հուշատախտակը պարզապես տախտակ չէ արձանագրությամբ ու նկարով, ինչպես հաճախ է լինում։ Սա քանդակագործ Ներսես Կիրակոսյանի լիարժեք գեղարվեստական ​​հեղինակային աշխատանքն է։ Կարելի է վստահորեն ասել այն մասին, որ Դոնի մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկում նոր դիտարժան բան է հայտնվել։

«Լուսավորիչը» էկրանին

Իսկ նույն օրվա երեկոյան տեղի ունեցավ «Լուսավորիչը» վավերագրական-խաղարկային ֆիլմի հատուկ ցուցադրությունը: Սա երկրի զարգացման վրա քրիստոնեության ազդեցության տեսանկյունից ներկայացվող Հայաստանի պատմության մասին «Առաջին քրիստոնեական պետությունը» շարքի մեկնարկային կինոնկարն է: Առաջին ֆիլմը նվիրված է այն ժամանակաշրջանին, երբ Հիսուս Քրիստոսը դեռևս ապրում էր իր երկրային կյանքով՝ մինչև մ. թ. 1-ին դարի 301 թվականը: Այստեղ ներկայացվում են և՛ Աբգար V-ի բուժման հրաշքը, և՛ Սուրբ Հռիփսիմեի պատմությունը, և՛ Բարդուղիմեոս առաքյալի գործերը, և՛ այն ողբերգական հանգամանքները, որոնք Տրդատ III թագավորին հավատքի բերեցին և դրդեցին նրան ոչ միայն ընդունելու քրիստոնեությունը, այլև այն դարձնելու ամբողջ տարածքի գլխավոր կրոնը: Իսկ ֆիլմի վերնագիրը հանդիսատեսի համար հղում է դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որի կյանքը նույնպես արտացոլված է էկրանին:

Ֆիլմի վրա աշխատել են ավելի քան 100 մարդ մոտ երկու տարի։ Պրոդյուսերը Տիգրան Մանասյանն է, ռեժիսորը՝ Վագա Վարդանյանը, սցենարի հեղինակը Գարիկ Մաշկարյանն է։ Ֆիլմաշարը ստեղծվում է բարերար Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ։ Սա նրա համար ֆիլմարտադրության առաջին փորձը չէ. նրա աջակցությամբ ստեղծվել են վավերագրական ժապավեններ հայկական ծագումով խորհրդային մարշալների, կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի, ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի և շատ ուրիշների մասին։

Խոշոր «Բոլշոյ» (“Большой”) կինոկենտրոնի մի քանի դահլիճներից մեկը գրեթե լեփ-լեցուն էր։ Սա բնորոշ չէ ոչ խաղարկային ֆիլմի համար։ Դոնի Ռոստովում ցուցադրությունն առաջինն էր Ռուսաստանում. մինչ այդ ֆիլմը ներկայացվել է Երևանում։ Այս ցուցադրությանը մասնակցելու համար Դոնի մայրաքաղաք էին եկել Արթուր Սողոմոնյանը և Տիգրան Մանասյանը։ Հյուրերի թվում էին մեր թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, ինչպես նաև Ստավրոպոլում «ՆԿ»-ի ներկայացուցիչ, ձեռնարկատեր Ռոման Եդիգարովը։

– Երբ մենք մտածում ենք այսօրվա աշխարհի մասին, հասկանում ենք, որ ժամանակակից կենսակերպի վրա հսկայական ազդեցություն է գործել քրիստոնեությունը,– ֆիլմից առաջ պատմեց Արթուր Սողոմոնյանը:– Մարդկության մեծ մասում նրա տարածումը ձևավորել է և՛ քաղաքակրթությունը, և՛ մշակույթը, և՛ նույնիսկ երկրների տնտեսությունը: Բոլորը գիտեն, որ Հայաստանը առաջին քրիստոնեական պետությունն է, բայց քչերն են խորհում այն մասին, թե որքան մեծ է հայերի ներդրումը այն բանում, որ աշխարհն ընթացել է հենց քրիստոնեության ճանապարհով: Սա այնքան ծավալուն թեմա է, որ մենք ծրագրում ենք նկարահանել յոթ կինոժապավեն և դարձյալ վստահ չենք, որ կկարողանանք ամեն ինչ պատմել: Ամբողջ աշխարհում զարգանում են ազգային ինստիտուտները, մեծանում է ազգային մշակույթների նշանակությունը: Եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ովքեր ենք մենք, և ինչ է մեզ սպասում ապագայում, հարկավոր է ուսումնասիրել սեփական մշակույթը: Պատմությունը գիտություն է ոչ թե անցյալի, այլ կյանքի մասին: Ես կարծում եմ, որ ֆիլմերի այս շարքը կարևոր է ոչ միայն հայերի, այլև բոլոր նրանց համար, ովքեր մտածում են իրենց պատմության մասին:

...«Լուսավորիչը» ֆիլմը, ինչպես արդեն ասվեց, վավերագրական-խաղարկային է։ Նրա մեջ չկան երկխոսություններ. պատմելը համադրվում է հնչյունավորված տեքստի հետ։ Այնուամենայնիվ, ֆիլմը գրավում է այնպես, ինչպես գեղարվեստական ժապավեններին միշտ չէ, որ հաջողվում է։ Այն հոյակապ է նկարահանված. լույսի հետ ապշեցուցիչ աշխատանք, օպերատորական արվեստ, իսկական հագուստներ (ի դեպ, Տիգրան Մանասյանը պատմեց, որ հագուստների հեղինակները օգտագործել են միայն բնական գործվածքներ, ինչպիսիք գոյություն են ունեցել այն ժամանակներում), դերասանական ուժեղ խաղ։ Պլաստիկան և միմիկան հանդիսատեսի վրա ազդելու նրանց միակ գործիքներն էին։ Չնայած դրան՝ խաղն իսկապես ուժեղ էր, ընդ որում՝ բոլորինը։ Ժապավենի ռիթմը դինամիկ է, առանց ընդհատումների ու դադարների։ Բնապատկերները շատ գեղեցիկ են, համոզիչ են ներքին հարդարանքները (ինտերիեր)։

«Լուսավորիչը» օրգանապես համատեղում է պատմական ու քրիստոնեական շերտերը, և սա հատկապես կարևոր է: Այն հավասարապես հետաքրքիր է թե՛ աթեիստների, թե՛ հավատացյալների համար, վերածված չէ ո՛չ պատմական իրադարձությունների սառը վերապատմումի, ո՛չ էլ զուտ ավետարանական մոտիվների էկրանավորում է: Զարմանալի հավասարակշռություն է: Ամենայն հարգանք պաշտոնական կինեմատոգրաֆի հանդեպ, սակայն այս ըստ էության մասնավոր նախագիծը նկարահանված է շատ ավելի որակով ու ավելի խորը, քան վերջին տարիների ռուսալեզու շատ հիթեր:

– Ամենաարժեքավորը, որ ունեն հայերը, մեր հավատքն ու մեր պատմությունն են,– նշեց Հարություն Սուրմալյանը։– Ես ուզում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել ֆիլմի ստեղծողներին։

Այս երախտագիտությունը ստացավ իր նյութական դրսևորումը. Արթուր Սողոմոնյանն արժանացավ «Դոնի Նախիջևան հայ համայնք» ՌՏՀԿ-ի բարձրագույն պարգևին՝ «Դոնի հայ համայնքի պատվավոր անդամ» հուշամեդալին։ Մեկ այլ պարգև՝ «Պատմական հիշողության պահպանման համար» մեդալը շնորհվեց Տիգրան Մանասյանին։ Բացի դրանից, «Նոև Կովչեգ»-ի խմբագիր Գրիգորի Անիսոնյանին նույնպես շնորհվեց Միքայել Նալբանդյանի անվան մեդալ՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հրապարակախոսական գործունեության համար։

Յանինա Չևելյա

 

 Լուսանկարում՝

Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Յուրևիչ Սկրյաբինը (աջից) և Դոնի Նախիջևան հայկական համայնքի կառավարման խորհրդի նախագահ Հարություն Արմենակի Սուրմալյանը

Արթուր Սողոմոնյանն արժանացավ «Դոնի Նախիջևան հայկական համայնք» ՌՏՀԿ-ի «Դոնի հայկական համայնքի պատվավոր անդամ» հուշամեդալին

«Լուսավորիչը» վավերագրական-խաղարկային ֆիլմի հատուկ ցուցադրությունը

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան