«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կենդանին քաղաքականության զոհ դարձավ

Հասարակություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը քնեցված եւ Կենդանաբանական այգի տեղափոխված 3 առյուծներից մեկը չի արթնացել, անկել է։ Մարդկային դաժանության սահմանը չափել անհնար է: Կենդանին քաղաքական զոհ դարձավ: Ինչ ճակատագրի կարժանան այն մնացած կենդանիները, «Իրավունք»-ը պարզել է բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԻ տեսակետը:

— Գագիկ Ծառուկյանի կենդանաբանական այգու կենդանիներին քնեցրեցին, տարան,  որը շատ զարհուրելի տեսարան էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը։

— Նախ պետք է հստակեցնել, թե պարոն Ծառուկյանն ինչպե՞ս է ձեռք բերել այդ կենդանիներին, ունի՞ արդյոք փաստաթղթեր: Հորդորում եմ փաստաբաններին անմիջապես ներկայացնել փաստաթղթերը, եթե առկա են դրանք։ Եթե կա լիցենզիա, սեփական փոքրիկ կենդանաբանական այգի ունենալու եւ պահելու պայմանները համապատասխանում են ստանդարտներին, ապա ոչ մեկն իրավունք չուներ կենդանիներին այդ տարածքից տեղափոխելու։ ՀՀ օրենքը դեռ չի արգելում մասնավոր կենդանաբանական այգիներ ունենալ՝ միայն մեկ պայմանով, որ բոլոր փաստաթղթերը լինեն տեղում:

— Ցավոք, տեղեկացանք, որ առյուծներից մեկը չի արթնացել...

— Կարծում եմ՝ սա դաժանության վերջին գագաթնակետն է, բարբարոս վերաբերմունքի հետեւանք, քաղաքական ամբիցիաները վեր դնելու ամեն տեսակի հումանիստական վերաբերմունքից։ Մարդիկ իրենց քաղաքական ամբիցիաների համար պատրաստ են ամեն տեսակի կեղտոտության եւ հանցագործության։ Սա հանցագործություն է եւ, հավատացեք, մենք այս հարցը այսպես չենք թողնելու։ Ես հիմա մեր իրավաբանների հետ կխոսեմ եւ կարծում եմ՝ պետք է ինչ-որ բան անպայման ձեռնարկել։ Սա դաժան եւ սեփական աթոռի ու քաղաքական ամբիցիաների համար քայլ էր։ Չեմ զարմանում, եթե մարդկանց հետ են նման կերպ վարվում, ապա կենդանիներ իրենց համար ոչինչ են։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան