Շրջադարձային կետ մեծ պատերազմում

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, ներ­կա­յումս մտել ենք մի այն­պի­սի գլո­բալ զար­գա­ցում­նե­րի փուլ, որ հե­տա­գա լու­ծում­նե­րը եւս կա­րող են ո­րո­շիչ դառ­նալ ոչ միայն մեր տա­րա­ծաշր­ջա­նի, այդ թվում` հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի հա­մար, այլ` ամ­բողջ աշ­խար­հի: Խոս­քը նախ Թուր­քիա­յում մեկ­նար­կող ՆԱՏՕ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վի մա­սին է, որ­տեղ, սպաս­վում է, որ կա­րող են մի շարք ա­ռանց­քա­յին լու­ծում­ներ լի­նել: Այդ թվում` Ա­րեւ­մուտ­քի ներ­քին, ԱՄՆ–ՌԴ եւ Եվ­րո­պա–ՌԴ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Կարճ ա­սած, ո՞ր կողմ է գնա­լու Թ­րամ­փը. այս հա­րցի շուրջ տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ շատ բարդ խաղ է ծա­վալ­վում, եւ ՆԱՏՕ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վը կա­րող է շատ հար­ցե­րի պա­տաս­խա­նը տալ:

­Նա­խօ­րեին կա­յա­ցած Պու­տի­նի եւ Թ­րամ­փի հե­ռա­խո­սազ­րույ­ցի հետ կապ­ված պաշ­տո­նա­կան մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րում եր­կու ա­ռանց­քա­յին դե­տալ էր նշված, ո­րոնք, սա­կայն, մի տե­սակ անն­կատ մնա­ցին: Ա­ռա­ջի­նը. զրույ­ցը կա­յա­ցել է ա­մե­րիկ­յան կող­մի նա­խա­ձեռ­նութ­յամբ: Այ­սինքն Թ­րամ­փը, որը այդ օ­րը նշում է ԱՄՆ-ի հո­բել­յա­նա­կան տա­րե­դար­ձը, ո­րի հետ կապ­ված «քիթ սրբե­լու ժա­մա­նակ չու­ներ», հարկ հա­մա­րեց այդ կա­րե­ւոր օր­վա 1.5 ժա­մը հատ­կաց­նել Պու­տի­նին: Սա նշա­նա­կում է, որ այդ զրույ­ցը Թ­րամ­փի հա­մար չա­փա­զանց կա­րե­ւոր էր:

Ի՞նչ ու­ներ Թ­րամփն այդ­պես շտա­պե­լու հա­մար: Ան­կա­րա­յում հու­լի­սի 7-8-ին կա­յա­նում է ՆԱՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վը, ո­րին Թ­րամ­փը պետք է ներ­կա­յա­նա իր մի շարք լու­ծու­մա­յին փա­թեթ­նե­րով: Այդ թվում` ԱՄՆ-ի եւ Դա­շին­քի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին: Այ­սինքն, դրա նա­խորդող օ­րե­րին Թ­րամփն ար­դեն պետք է եր­կար-բա­րակ քննար­կում­ներ ու­նե­նար թի­մի հետ, ու նման է, որ նա շատ է կա­րե­ւո­րել այդ ո­րո­շում­նե­րի հա­մար նաեւ Պու­տի­նի հետ զրու­ցե­լը:

­Բայց ին­չո՞ւ վեր­ջին պա­հին, ա­վե­լի շուտ չէ՞ր կա­րող խո­սել` ԱՄՆ-ի Ան­կա­խութ­յան օր­վան չթող­նե­լով: Թե­րեւս այն ի­րա­դար­ձութ­յու­նը, ո­րը տե­ղի ու­նե­ցավ դրա նա­խորդ օ­րը, Թ­րամ­փի հա­մար այլ ժամ­կետ չէր թող­նում:

Ա­հա այս­տեղ գանք հե­ռա­խո­սազ­րույ­ցի երկ­րորդ կա­րե­ւոր մտքին: Ու­շա­կո­վի խոս­քով` «Պու­տի­նը ներ­կա­յաց­րել է ի­րա­կան ի­րա­վի­ճա­կը մար­տա­դաշ­տում, որ­տեղ ռու­սա­կան ու­ժե­րը ա­ռաջ են շարժ­վում ամ­բողջ ա­ռաջ­նագ­ծի եր­կայն­քով»։ Ա­պա հա­ջոր­դել է ուկ­րաի­նա­կան թե­մա­յով քննար­կում­նե­րը եւ Թ­րամ­փի մի շարք ա­ռանց­քա­յին մտքե­րը:

­Հի­շեց­նենք, հե­ռա­խո­սազ­րույ­ցից մեկ օր ա­ռաջ Պու­տի­նը հայ­տա­րա­րեց Կոնս­տան­տի­նով­կա­յի գրավ­ման մա­սին, ին­չը հաս­տա­տում են նաեւ օբ­յեկ­տիվ հսկո­ղութ­յան աղբ­յուր­նե­րը: Իսկ Կոնս­տան­տի­նով­կան, ընդգ­ծենք, մե­ծութ­յանբ երկ­րորդ քա­ղաքն է Մա­րիու­պո­լից հե­տո, ո­րը ռու­սա­կան ու­ժե­րը գրա­վե­ցին մար­տե­րով, ընդ ո­րում, հա­մե­մա­տա­բար կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Եվ այն, որ հենց այդ փաս­տը կա­րող էր Թ­րամ­փի հա­մար պատ­ճառ դառ­նալ` մինչ Ան­կա­րա մեկ­նելը շատ ա­րագ Պու­տի­նի հետ խո­սե­լու եւ, մի­գու­ցե, շատ ծրագ­րեր վե­րա­նա­յե­լու հա­մար, են­թադ­րե­լի է:

Ի՞նչ պատ­կեր էր մինչ այս:

ՆԱՏՕ-ի գա­գաթ­ա­ժո­ղո­վի նա­խօ­րեին արեւմտ­յան եւ­ ուկ­րաի­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը լցված էին «ճա­կա­տում գրե­թե ար­մա­տա­կան բեկ­ման» մա­սին նույ­նա­կան պատ­մութ­յուն­նե­րով: Այս  քա­րոզ­չա­կան ար­շա­վը, ո­րի հիմ­քում դրված էին ռու­սա­կան տա­րածք­նե­րին ուղղ­ված ուկ­րաի­նա­կան մե­կը` տաս ներ­կա­յաց­վող հար­ված­նե­րը, ակն­հայ­տո­րեն ուղղ­ված են ո­րո­շա­կի թի­րա­խի՝ ԱՄՆ նա­խա­գա­հին: Ընդ­հա­նուր տե­ղե­կատ­վա­կան ար­շա­վը կա­ռուց­ված է դա­սա­կան քա­ղա­քա­կան լոբ­բին­գի օ­րենք­նե­րի հա­մա­ձայն: Թ­րամ­փը, ո­րը հայտ­նի է իր գործ­նա­կան մո­տեց­մամբ, չի սի­րում ներդ­րում­ներ կա­տա­րել այն­պի­սի նա­խագ­ծե­րում, ո­րոնք շա­հա­բա­ժին­ներ չեն բե­րում: Եվ որ­պես­զի Վա­շինգ­տո­նը բա­ցի նոր զեն­քի փա­թեթ­ներ, Կի­եւը եւ ն­րա եվ­րո­պա­կան գոր­ծըն­կեր­նե­րը պետք է ցու­ցադ­րեն ի­րենց «ապ­րանք­նե­րը»: Այ­սինքն՝ հա­մո­զեն Ս­պի­տակ տա­նը, որ Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րը բա­ռա­ցիո­րեն մեկ քայլ հե­ռու են ռազ­մա­վա­րա­կան ա­ռա­ջըն­թա­ցից, եւ­ որ վերջ­նա­կան հար­ձակ­ման հա­մար անհ­րա­ժեշտ է միայն ա­վե­լի շատ ա­մե­րիկ­յան սար­քա­վո­րում­ներ:

Ն­մա­նա­տիպ սցե­նար ար­դեն դի­տարկ­վել է, օ­րի­նակ, վեր­ջերս Եվ­րո­պա­յում կա­յա­ցած G7 գա­գաթ­ա­ժո­ղո­վից ա­ռաջ: Այ­նու­հետեւ, գա­գաթ­ա­ժո­ղո­վի նա­խօ­րեին, Մոսկ­վա­յի վրա ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի հար­ձա­կում ի­րա­կա­նաց­վեց: Ո­րո­շա­կի թի­րախ­ներ, ի­հար­կե, խոց­վե­ցին. այլ բան չէր կա­րող լի­նել: Բայց այդ ա­մենն այն­պի­սի ճո­խութ­յամբ հրամց­վեց, որ դրա տակ մեկ միտք էր ընդգծ­ված դառ­նում. Թ­րամ­փը պետք է հա­վա­տար, որ Ռու­սաս­տա­նը խո­ցե­լի է, իսկ Կի­եւը «ու­նակ է հա­կա­մար­տութ­յու­նը տե­ղա­փո­խել օ­տար տա­րածք»: Արեւմտ­յան մա­մու­լի վեր­նագ­րե­րը, ինչ­պես նաեւ Ռու­սաս­տա­նում սրվող վա­ռե­լի­քաէ­ներ­գե­տիկ ճգնա­ժամն ի­րենց գործն ա­րե­ցին։ Վեր­ջին շա­բաթ­նե­րին եվ­րո­պա­կան մայ­րա­քա­ղաք­նե­րում գրե­թե տո­նա­կան տրա­մադ­րութ­յուն է տի­րել։ G7 գա­գաթ­ա­ժո­ղո­վից հե­տո քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը մե­կը մյու­սի հետ­եւից սկսե­ցին խո­սել Թ­րամ­փի «դիր­քո­րոշ­ման փո­փո­խութ­յան» մա­սին։ Ա­ռա­վել եւս, երբ հա­ջոր­դեց պետ­քար­տու­ղա­րի խոս­քը, թե Ալ­յաս­կա­յում ոչ մի բան էլ չեն պայ­մա­նա­վոր­վել:

­Վեր­ջին մե­խը պետք է խփվեր ՆԱՏՕ-ի գա­գաթա­ժո­ղո­վին։ Այ­սինքն, պետք էր Թ­րամ­փին վերջ­նա­կա­նա­պես հա­մո­զել, որ ա­ռանց ի­րեն էլ Եվ­րո­պան ի զո­րու է Ուկ­րաի­նա­յին հասց­նել պա­տե­րազ­մում հաղ­թա­կան ա­վար­տին, եւ ե­թե Թ­րամփն ուկ­րաի­նա­մետ, այն է` եվ­րո­պա­յա­մետ եւ ՆԱՏՕ-ա­մետ դիր­քե­րում չմնա, ա­պա կա­րող է զրկվել «ար­ջի մոր­թու» հետ­պա­տե­րազ­մա­կան բա­ժա­նու­մից:

­Միայն թե մի «փոքր» խնդիր կա` «ար­ջը դեռ սպան­ված չէ»: Ա­վե­լին, հաշ­վի առ­նե­լով ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րը, ի­րա­կա­նում լավ էլ մռնչում է: Ա­հա հենց այդ մռնչյունն էլ Պու­տի­նը Թ­րամ­փի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցի նա­խօ­րեին մա­տու­ցեց ԱՄՆ­–ին` Կոնս­տան­տի­նով­կա­յի գրավ­ման տես­քով, ո­րին զու­գա­հեռ ռուս­նե­րը գրա­վե­ցին տասն­յակ կա­րե­ւոր այլ բնա­կա­վայ­րեր եւս: Այ­սինքն, Եվ­րո­պա­յի հրամց­րած պատ­մութ­յուն­նե­րի փո­խա­րեն, թե Թ­րամփ ջան, հի­մա տես, թե ուկ­րաի­նա­կան բա­նակն ին­չեր է ԱՆԵԼՈՒ, Մոսկ­վան հրամց­րեց այլ տար­բե­րակ` տե­սա՞ր, թե ինչ ԱՐԵՑԻՆՔ: Ա­ռա­վել եւս, որ այս օ­րե­րին նաեւ Կիե­ւին մի շարք միան­գա­մայն ծանր հար­ված­ներ եւս հասց­վե­ցին: Կիեւն էլ իր հեր­թին շա­րու­նա­կեց իր հար­վա­ծա­շա­րե­րը, բայց գո­նե ա­մե­րիկ­յան փոր­ձա­գետ­նե­րը կա­րող են գնա­հա­տել, թե ի­րա­վի­ճակն ում օգ­տին է զար­գա­նում:

Այս­պի­սով, տե­ղե­կատ­վա­կան ար­շա­վի կազ­մա­կեր­պիչ­նե­րի հա­մար գլխա­վո­րը «ա­րագ հաղ­թա­նա­կի» պատ­րան­քը պահ­պա­նելն էր մինչեւ Ան­կա­րա­յում վերջ­նա­կան հռչա­կագ­րի ստո­րագ­րու­մը եւ Թ­րամ­փի կող­մից նոր ռազ­մա­կան պայ­մա­նագ­րե­րի հաս­տա­տու­մը։ Սա­կայն Կոնս­տան­տի­նով­կա­յի գրա­վու­մը հենց դա փո­խեց: Արդ­յուն­քում, Թ­րամ­փը շատ լուրջ պատ­ճառ ստա­ցավ նո­րից իր հե­տա­գա ծրագ­րե­րի մա­սին մտա­ծե­լու հա­մար: Եվ դրա ա­ռա­ջին քայ­լը դար­ձավ Պու­տի­նի հետ կա­պի դուրս գալն ու ան­ձամբ նրա­նից լսե­լը, թե ի­րա­կա­նում ռազ­մա­ճա­կատ­նե­րում ինչ է կա­տար­վում: Ու, ե­րե­ւի այդ պատ­մութ­յունն այն­քան նրան հու­զեց, որ ա­կա­մա հի­շեց, թե ժա­մա­նա­կին ինչ հա­ճույ­քով էր Էր­մի­տաժ այ­ցե­լում:

­Հա­ջոր­դեց Մոսկ­վա­յի եւս մեկ քայ­լը. խոս­քը Պես­կո­վի հայ­տա­րա­րութ­յան մա­սին է, որ Ռու­սաս­տանն ար­դեն Ուկ­րաի­նա­յում տես­նում է ոչ թե հա­տուկ ռազ­մա­կան օ­պե­րա­ցիա, այլ` պա­տե­րազմ: Ս­րանք միան­գա­մայն այլ տեր­մին­ներ են: Ե­թե ՀՌՕ, այդ դեպ­քում Ուկ­րաի­նա­յին օգ­նող­ներն ըն­կալ­վում են այդ տրա­մա­բա­նութ­յան մեջ: Ե­թե պա­տե­րազմ, ու­րեմն ցան­կա­ցած օգ­նութ­յու­նը Մոսկ­վան կա­րող է հա­մա­րել օգ­նո­ղի կող­մից ՌԴ­–ի դեմ պա­տե­րազ­մա­կան քայլ:

­Գու­մա­րած, ե­թե պա­տե­րազմ, ա­պա դրա­նով Մոսկ­վան ա­ռա­ջին հեր­թին Թ­րամ­փին այն մե­սիջն­ է հղում, որ չի պատ­րաստ­վում կանգ­նել, եւ եր­կիրը կա­րող է տե­ղա­փո­խել ռազ­մա­կան օ­րենք­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջան` սկսած մո­բի­լի­զա­ցիա­յից եւ երկ­րի ներ­սում «դե­մոկ­րա­տա­կան ա­զա­տութ­յուն­նե­րը» ար­գե­լե­լուց, վեր­ջաց­րած ռազ­մա­կան դոկտ­րի­նի կի­րա­ռու­մով, ո­րի բաղ­կա­ցու­ցիչն է մի­ջու­կա­յին դոկտ­րի­նը:

­Պա­տե­րազմ ար­տա­հայ­տութ­յու­նը նաեւ ցու­ցադ­րա­կան մե­սիջ է Ա­րեւ­մուտ­քին եւ, ա­ռա­ջին հեր­թին` Թ­րամ­փին. ինք­ներդ ո­րո­շեք, թե դե­պի ուր ենք գնա­լու: Այս­պի­սով, տես­նենք, թե հի­մա ինչ ըն­թացք է ստա­նա­լու այ­սօր մեկ­նար­կող ՆԱՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վը: Ընդ ո­րում, երբ Թ­րամփը այս ա­մե­նից հե­տո ակ­նար­կեց, որ պատ­րաստ­վում է հան­դի­պել Զե­լենս­կուն եւ ան­մի­ջա­պես էլ զան­գա­հա­րել է Պու­տի­նին, ար­դեն հե­տաքր­քիր մե­սիջ էր:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69386 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում