Էս ո՞ւր ենք հասել. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է՝ Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐՄԻՆԵ ԿՈԼՅԱՆԸ նշանակվելուց անմիջապես հետո ամուսնուն աշխատանքի է ընդունել որպես իր վարորդ։ Ավելին, ըստ քոլեջի աշխատակիցների, ամուսինը աշխատանքի գրեթե չի ներկայացել, բայց Ամանորին ստացել է ոչ միայն աշխատավարձ, այլեւ` պարգեւավճար։ Սրանով պատմությունը չի ավարտվում. աշխատակիցների պնդմամբ՝ տնօրենի աշխատավարձը, առանց կառավարման խորհրդի որոշման, բարձրացվել է մինչեւ 570 հազար դրամ, իսկ 78-ամյա մայրը, որը տարիներ շարունակ աշխատել է քոլեջում, ստացել է նաեւ լրացուցիչ հաստիքի վարձատրություն։ Իսկ ամենազարմանալին այն է, որ տնօրենի խոսքով, ամուսինն իր վարորդն է դարձել, որպեսզի «փոքր քաղաքում ավելորդ խոսակցություններ չլինեն» եւ ինքն «ուրիշ տղամարդու կողքին չնստի»։ Միեւնույն ժամանակ, պատճառաբանել է, թե ծառայողական մեքենան անսարք է, ու ինքն օգտագործում է սեփական ավտոմեքենան։ Այսինքն՝ վարորդը կա, ծառայողական մեքենան՝ չկա, իսկ հիմնավորումը` ամուսնուն աշխատավարձ տալու, «փոքր քաղաքն է» եւ այն, որ տիկինն անպայման պիտի նստի վարորդի կողքը եւ ոչ թե հետեւում։ Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Գրիգոր Հարությունյանն այս առնչությամբ գրել է. «Էս ո՞ւր ենք հասել, որ քոլեջի տնօրենի ժ/պ-ն պետք է վարորդ ունենա, քիչ է, մի հատ էլ ամուսնուն տեղավորի այդ հաստիքին։ Իսկ կարո՞ղ է պահակն էլ անձնական մասաժիստ ունի, խաբար չենք»։

Քաղաքականության մեջ, ասում են, ամեն ինչ հնարավոր է։ Բայց կան տեսարաններ, որոնք նույնիսկ այդ «ամեն ինչի» սահմաններն են ընդարձակում։ Այդպիսի մի տեսարան էլ Ազգային ժողովում էր. Նիկոլ Փաշինյանին իր որդու մահվան գլխավոր մեղավոր հռչակած, վերջինիս ամենածանր քաղաքական ու բարոյական մեղադրանքները հնչեցրած պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ, որը խորհրդարան էր մտել «Հայաստան» դաշինքի ցուցակով եւ մանդատն էլ չվերադարձրեց, իր լիազորություններն ավարտող խորհրդարանում հերթ է կանգնել՝ Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հրաժեշտ տալու համար։ Իսկ չէ՞ որ դեռ երեկ հանրությանը համոզում էին, թե այս իշխանության հետ ոչ միայն ձեռք չեն սեղմի, այլ նույնիսկ նույն օդը չեն շնչի։

Մինչդեռ, օրինակ, Մոլդովայի վարչապետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՈՒՆՏՅԱՆՈՒՆ էլ հայտնել է, որ հրաժարական է տալիս, քանի որ չի կարող աշխատել իր սկզբունքներին եւ համոզմունքներին համապատասխան։ «Ես ավարտում եմ իմ պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում։ Այն պահին, երբ հասկացա, որ այլեւս չեմ կարող կատարել իմ մանդատը իմ սկզբունքներին եւ համոզմունքներին համապատասխան, որոշում ընդունեցի հեռանալ», - գրել է Մունտյանուն սոցիալական ցանցի իր էջում։ Այո՛, որքան էլ զարմանալի է հնչում, դեռ մնացել են պաշտոնյաներ, որոնք առաջնորդվում են սկզբունքներով եւ համոզմունքներով, այլ ոչ թե` սեփական նյութական առաջնահերթություններով։ Մոլդովական վերլուծաբանների գնահատմամբ՝ արտաքին ուժերի ազդեցության տակ գտնվող, նույն է թե ԵՄ դրածո Մայա Սանդուն լուրջ հակասություններ ուներ Մունտյանուի հետ։ Ավելին՝ այս մասին է փաստում Սանդուի մեկնաբանությունը վերջինիս հրաժարականի վերաբերյալ։ Նա բավական անսովոր ձեւակերպում է օգտագործել՝ ընդգծելով, որ կառավարությունից ակնկալում էր «ավելի մեծ ներգրավվածություն բարդ որոշումների կայացման մեջ եւ մարդկանց լսելու ավելի մեծ պատրաստակամություն»։ Հետաքրքիր է՝ իսկ Հայաստանում այսօր քանի՞ պաշտոնյա է պատրաստ հանուն սկզբունքների եւ համոզմունքների թողնել պաշտոնն ու հրաժարվել կլորիկ աշխատավարձից։ Լավ, գոնե հրաժարվել պատգամավորական մանդատներից։

 ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում