Ուկրաինական պատերազմը հասավ ծայրահեղ վտանգավոր կետի

Վերլուծություն

ԱՄՆ ան­կա­խութ­յան օ­րը կա­յա­ցած ­Պու­տի­նի եւ Թ­րամ­փի 1,5 ժա­մա­նոց հե­ռա­խո­սազ­րույ­ցից հետ Թ­րամ­փը, ինչ­պես եւ են­թադ­րե­լի էր, միան­գա­մից ակ­տի­վաց­րեց ուկ­րաի­նա­կան թե­ման: Իր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում նա հա­սավ այն մտքին, որ` իր գնա­հատ­մամբ՝ Ուկ­րաի­նա­յում հա­կա­մար­տութ­յու­նը շատ ա­վե­լի մոտ է ա­վար­տին, քան ըն­դուն­ված է կար­ծել։ ԱՄՆ նա­խա­գա­հը նաեւ հայ­տա­րա­րեց, որ հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման հար­ցը կլի­նի ՆԱՏՕ-ի ա­ռա­ջի­կա գա­գաթ­ա­ժո­ղո­վում քննարկ­ման թե­մա­նե­րից մե­կը: Ընդ ո­րում, այդ շրջա­նակ­նե­րում հան­դի­պում կու­նե­նա նաեւ ­Զե­լենս­կու հետ, ա­պա կզան­գա­հա­րի ­Պու­տի­նին:

Ակ­նար­կը սա է. ե­թե մինչ այդ եվ­րո­պա­կան երկր­նե­րը պատ­րաստ­վում էին Թ­րամ­փից վերջ­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ ստա­նալ ուկ­րաի­նա­մետ դիր­քեր վե­րա­դառ­նա­լու մա­սին, այդ թվում` պա­տե­րազ­մի ու­ղիղ ֆի­նան­սա­վոր­ման: Ա­վե­լին, պատ­րաս­տում էին նաեւ փա­թեթ, թե որ­քան նոր ֆի­նան­սա­վո­րում է ՆԱՏՕ–ն հատ­կաց­նե­լու Ուկ­րաի­նա­յին, ա­պա հի­մա «մի փոքր» ֆոնն այլ է: Ըստ The Telegraph–ի, բա­նը հա­սել է նրան, որ ոչ միայն հա­վել­յալ ֆի­նան­սա­վոր­ման հար­ցը կփոր­ձեն շրջան­ցել գա­գա­թա­ժո­ղո­վում, այլ նույ­նիսկ ­Զե­լենս­կուն թույլ չեն տա ե­լույթ ու­նե­նալ. «­Դա­շին­քը ո­րո­շել է ու­շադ­րութ­յուն չդարձ­նել ­Զե­լենս­կուն եւ­ ուկ­րաի­նա­կան հար­ցին՝ վա­խե­նա­լով վրդո­վեց­նել Թ­րամ­փին»: Չ­նա­յած դրան, ըստ լրատ­վա­մի­ջո­ցի. «­Դո­նալդ Թ­րամ­փը մտա­դիր է գա­գաթ­ա­ժո­ղո­վում ա­վար­տել պա­տե­րազ­մը եւ ­Զե­լենս­կու հետ կքննար­կի, թե ինչ­պես հաս­նել դրան»: Ընդ ո­րում, աղբ­յու­րը նաեւ մատ­նան­շում է շատ պարզ մի­ջոց­ներ, ո­րով Թ­րամ­փը կա­րող է ստի­պել ­Զե­լենս­կուն` իր գծած սցե­նա­րով շարժ­վել` «Ե­թե Ուկ­րաի­նան ան­ջատ­վի Starlink ար­բան­յակ­նե­րից, եւ դա­դա­րեց­վի ­Կի­եւին հե­տա­խու­զա­կան տվյալ­ներ մա­տա­կա­րա­րե­լը», ա­պա ­Զե­լենս­կին հա­զիվ թե կա­րո­ղա­նա դի­մադ­րել:

Ի­րա­կա­նո՞ւմ էլ Թ­րամփն այս ան­գամ այդ­քան վճռա­կան է տրա­մադր­վել, թե՞ սա հեր­թա­կան շրջա­դարձն է, ո­րին կա­րող է հա­ջոր­դել հեր­թա­կան շրջա­դար­ձը: Ի­հար­կե, Թ­րամփն ան­կան­խա­տե­սե­լի է, նրա­նից շրջա­դար­ձեր միշտ էլ կա­րե­լի է սպա­սել: ­Բայց նաեւ, ներ­կա փու­լում նկատ­վում են պա­տե­րազ­մա­կան սրա­ցում­ներ, ո­րոնք կա­րող են ան­կան­խա­տե­սե­լի հե­տե­ւանք­նե­րի տա­նել, ե­թե Թ­րամ­փը շա­րու­նա­կի ա­մեն ան­գամ մտա­փոխ­վել: ­Խոս­քը ­Կիե­ւի ար­վար­ձա­նա­յին ­Վիշ­նե­ւո բնա­կա­վայ­րում նա­խօ­րեին տե­ղի ու­նե­ցած հզոր պայթ­յու­նի մա­սին է, ո­րը ոչ միայն ՆԱՏՕ­–ի գա­գաթա­ժո­ղո­վի շե­մին հեր­թա­կան սկան­դա­լը դար­ձավ ­Զե­լենս­կու հա­մար, այլ նաեւ կա­րող է շատ վտան­գա­վոր հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ աշ­խար­հի մասշ­տա­բով:

­­Բայց նախ նկա­տենք, որ ­Զե­լենս­կին սկսել է վեր­ջին ժա­մա­նակ­ներս հա­ճա­խա­կի խո­շոր սկան­դալ­նե­րի մեջ հայտն­վել: Օ­րերս Եվ­րո­պա­յի «կա­յու­նութ­յան սիրտ» հա­մար­վող ­Մո­նա­կո­յում տե­ղի ու­նե­ցած ուկ­րաի­նա­ցի օ­լի­գարխ Եր­մո­լա­եւի դեմ մա­հա­փոր­ձը, ո­րի մեջ ան­մի­ջա­պես էլ մե­ղադ­րե­ցին ­Կիե­ւին: ­Մո­նա­կո­յի կա­յու­նութ­յան սկզբուն­քի շուրջ գոր­ծում են բա­զում ու բա­զում մի­լիարդ­նե­րի շա­հեր, եւ այն­տեղ ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում­նե­րի ա­լի­քը հասց­նե­լու հա­մար շատ «մեծ ա­տամ­ներ են սրված» կազ­մա­կեր­պող­նե­րի դեմ: Ե­րեկ էլ այդ պատ­մութ­յու­նը նոր զար­գա­ցում ստա­ցավ. մա­հա­փոր­ձի կազ­մա­կերպ­ման մեջ մե­ղադր­վող եւ հե­տա­խուզ­ման մեջ գտնվող կնոջ դին հայտ­նա­բեր­վեց ­Կիե­ւում: Ն­րան գնդա­կա­հա­րել են ատր­ճա­նա­կից, եւ շատ նման է «ա­վե­լորդ վկա­նե­րից ա­զատ­վե­լու» սխե­մա­յի: Ինչ­պես նա այդ­քան ա­րագ հա­սավ ­Կիեւ. այս հարցն ար­դեն իսկ մե­ղադ­րանք­նե­րի նոր հե­ղեղ է ուղ­ղում ­Զե­լենս­կուն:

Իսկ ա­հա ­Վիշ­նե­ւո­յում, պարզ­վեց, ռուս­նե­րը խո­ցել են ռազ­մա­կան օբ­յեկտ` հրթիռ­ներ ար­տադ­րող գոր­ծա­րան եւ մեծ պա­հեստ, ո­րը տե­ղա­կայ­ված էր հոծ բնա­կեց­ված թա­ղա­մա­սի մեջ: Սկս­վեց այն­տեղ գտնվող զի­նամ­թեր­քի երկ­րոր­դա­յին դո­տո­նա­ցիա, ո­րից ծանր հար­ված ստա­ցավ այդ ողջ թա­ղա­մա­սը` խա­ղաղ բնա­կիչ­նե­րով հան­դերձ: Ու դա դեռ սկան­դա­լի մի մասն է: ­Պարզ­վեց, որ այդ պա­հես­տում, բա­ցի տար­բեր հրթիռ­նե­րից, պահ­վում էին նաեւ աղ­քա­տաց­ված ու­րան պա­րու­նա­կող ար­գել­ված ար­կեր, ար­գել­ված զի­նամ­թերք, ո­րը ժա­մա­նա­կին ստա­ցել էին ԱՄՆ­–ից եւ Բ­րի­տա­նիա­յից: Այս ժա­մեր շա­րու­նակ­ված պայթ­յու­նից հե­տո կան միան­գա­մայն լուրջ խո­սակ­ցութ­յուն­ներ, որ ձե­ւա­վոր­վել է ռա­դիոակ­տիվ փո­շու ամպ, ո­րը կա­րող է ծած­կել ոչ միայն ար­վար­ձա­նա­յին ­Վիշն­եւոն, այլ նաեւ ­Կիե­ւի զգա­լի մա­սը:

­­Զե­լենս­կին հայ­տա­րա­րեց հե­տաքն­նութ­յան մա­սին` ակ­նար­կե­լով, թե ինքն այդ մա­սին ան­գամ տեղ­յակ չէր: ­Բայց նման բա­ցատ­րութ­յու­նը ծի­ծա­ղե­լի է: Ընդ ո­րում, այս­տեղ հարցն ար­դեն ան­գամ ինչ­–որ մե­կին մե­ղադ­րե­լը չէ, այլ վտան­գա­վոր փաս­տը: Ի­հար­կե, վե­րին տիկ­նի­կա­վար­նե­րին այն­քան էլ շատ չի ան­հանգս­տաց­նի, որ այդ պա­հես­տով շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րին դարձ­րել են «կեն­դա­նի վա­հան»: ­Շատ չի հե­տաքր­քիր նաեւ` ­Զե­լենս­կին գի­տեր այդ մա­սին, թե` ոչ: ­Սա­կայն փաս­տը, որ տե­ղի է ու­նե­ցել ու­րան պա­րու­նա­կող զի­նամ­թեր­քի հետ կապ­ված չկա­ռա­վար­վող նման դրվագ, դա ար­դեն չի կա­րող չհե­տաքրք­րել: Այ­սինքն, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը հա­սել է այն մա­կար­դա­կին, երբ մի­ջա­դե­պեր են լի­նում ու­րա­նի հետ կապ­ված: Իսկ դրա էս­կա­լա­ցիոն հա­ջորդ փուլն ար­դեն կա­րող է դառ­նալ ու­րա­նի հետ կապ­ված մի­ջա­դե­պե­րի այլ տե­սակ­ներ` ա­տո­մա­կա­յան­ների խո­ցում­նե­րի, տակ­տի­կա­կան մի­ջուկ­ա­յին զեն­քի տես­քով, որ­տե­ղից ան­ցու­մը ստրա­տե­գիա­կան մի­ջու­կա­յին զեն­քին դառ­նում է շատ հա­վա­նա­կան: Կարճ ա­սած, ու­րա­նի հետ «խա­ղալ պետք չէ», դա կա­յուն սկզբունք է: Ու այդ սկզբունքն ար­դեն խախտ­ված է:

­­Սա լուրջ սկան­դալ է, ո­րը պայ­թեց ա­մե­նաան­հար­մար պա­հին` ՆԱՏՕ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին: Եվ այն, որ գա­գա­թա­ժո­ղո­վում ու­րա­նա­յին այդ խնդի­րը դառ­նա­լու է կու­լի­սա­յին հիմ­նա­կան քննար­կում­նե­րի թե­մա­նե­րից, դա էլ է են­թադ­րե­լի: ­Թե­րեւս այն սոու­սով, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը հա­սել է հենց այդ վտան­գա­վոր կե­տին, ու պետք է կոնկ­րետ ելք գտնել: Եվ Թ­րամփն էլ, որ շատ է սի­րում ինքն ի­րեն, ե­րե­ւի չի ցան­կա­նա են­թարկ­վել «ու­րա­նա­յին խա­ղե­րից» բխող հնա­րա­վոր ռիս­կե­րին:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69431 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում