«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ գործ ունի մինչեւ հիմա իր զբաղեցրած աթոռի վրա․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործընկեր «Միավորված հայեր» կուսակցության ցուցակով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ «Ընտրական ցուցակում ընդգրկված մեր բոլոր գործընկերները՝ մտավորականներ, գիտնականներ, բժիշկներ ու մանկավարժներ, հավատարիմ մնալով իրենց ուղուն եւ սկզբունքներին, այս միասնական քայլով եւս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր նպատակն ի սկզբանե եղել է ոչ թե լոկ մանդատ ստանալը, այլ պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության, արժանապատվության եւ բարեկեցության», - ընդգծել է Սարգսյանն ու հավելել, որ շարունակելու են իրենց ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեությունը՝ օգտագործելով պայքարի ողջ զինանոցը՝ ի նպաստ ՀՀ հզորացման եւ մեր երկրի բարօրությանը խոչընդոտող գործող իշխանությունների հեռացման։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում Սամվել Կարապետյանի հետ դաշինքավորված նորաթուխ քաղաքական ուժերն է՞լ են գտնում, որ «Ուժեղ Հայաստան»-ը շեղվել է ուղուց ու սկզբունքներից եւ լոկ մի քանի մանդատ ունենալու համար է «վիզ» դրել:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից տեւական ժամանակ հետո ծանրամարտի Աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ վերջապես խոսեց: «Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետեւ դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից», - նշել է նա եւ մի թեթեւ իր մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, տիկին Ռոզային եւ ընտանիքին: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Ծառուկյանի հետ կապված ոչ մի քաղաքականություն էլ չկա արդեն, այլ առկա է մանր էակի, ում թուրքերը ռեժիմով ստորացնում են ու պատասխանի չեն արժանանում, վրեժխնդրություն եւ ցածրակարգ վարքագիծ... Նազի՛կ, 70 տարեկան մարդուն մի քանի երիտասարդով գետնին տապալելն ի՞նչ կապ ունի քաղաքականությոան հետ... Ավելի լավ է` լռեիր... Ի դեպ, դավաճան քայլիստների հետ իրականացվող ծրագրերդ լավ ընթանում են...»:

Միջազգային սկանդալների պակաս այս շաբաթ նույնպես չկա։ Ռուսական «Առաջին ալիք»-ի հրապարակած ձայնագրության համաձայն՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար ՖԵՐԻԴՈՒՆ ՍԻՆԻՐԼԻՕՂԼՈՒՆ, կարծելով, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրականում խոսել է ռուս պրանկերներ Վովանի եւ Լեքսուսի հետ։ Եթե ձայնագրությունն իսկական է, խնդիրը պրանկը չէ, այլ` դրա բովանդակությունը։ Զրույցում քննարկվում են Հայ Առաքելական Եկեղեցուն, Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ Հայաստանի ներքին կյանքին առնչվող հարցեր, այդ թվում՝ կաթողիկոսի հնարավոր փոխելու թեման: Եթե այս խոսակցությունը համապատասխանում է իրականությանը, ապա լուրջ հարցեր են առաջանում. ինչո՞ւ է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկում Հայաստանի ներքին քաղաքական եւ եկեղեցական հարցեր, որոնք նրա մանդատի շրջանակում չեն։ Հայաստանի Սահմանադրությամբ պետությունն ու Եկեղեցին տարանջատված են, իսկ կաթողիկոսի ընտրությունն ու եկեղեցու կառավարումը բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործն են։ ԵԱՀԿ-ն պետք է հստակ պարզաբանի՝ իսկակա՞ն է հրապարակված ձայնագրությունը, գլխավոր քարտուղարն իսկապե՞ս մասնակցել է այդ խոսակցությանը, եւ եթե՝ այո, ապա ի՞նչ գործ ունի մինչեւ հիմա իր զբաղեցրած աթոռի վրա:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան