Իրանական պատերազմը կվերսկսվի՞

Վերլուծություն

­Թուր­քիա­յում կա­յա­ցած ՆԱՏՕ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=344527&l=am) Թ­րամ­փը նաեւ Ի­րա­նի հետ կապ­ված սուր հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց, որն ար­դեն իսկ գոր­ծո­ղութ­յան մեջ է մտել: ԱՄՆ-ի և Ի­րա­նի միջև կնքված հրա­դա­դա­րը այլևս ու­ժի մեջ չէ, հայ­տա­րա­րեց ԱՄՆ նա­խա­գա­հը` ա­վե­լաց­նե­լով, որ այլևս ի­մաստ չի տես­նում Թեհ­րա­նի հետ բա­նակ­ցել:

Այդ հայ­տա­րա­րութ­յա­նը նա­խոր­դել էր Ի­րա­նի եւ ԱՄՆ­–ի մի­ջեւ հար­ված­նե­րի հեր­թա­կան փո­խա­նա­կու­մը, որն էլ ա­վե­լի մեծ մասշ­տաբ­նե­րի հա­սավ դրա­նից հե­տո: Այ­սինքն, ա­մե­րիկ­յան ա­վիա­ցիան այս եր­կու օ­րե­րին հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն հար­վա­ծում է Ի­րա­նի տա­րած­քին` չսպա­սե­լով ան­գամ նա­հա­տակ­ված Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի հու­ղար­կա­վոր­ման ա­րա­րո­ղութ­յան ա­վար­տին: Ի­րանն էլ իր հեր­թին է նույն հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ հրթիռ­ներ եւ ա­նօ­դա­չու­ներ ար­ձա­կում տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան բա­զա­նե­րի ուղ­ղութ­յամբ, ընդ ո­րում, ե­րեկ­վա­նից լիո­վին փակ է նաեւ Հոր­մու­զի նե­ղու­ցը:

Ն­շա­նա­կո՞ւմ է սա, որ պա­տե­րազմն ար­դեն պետք է հա­մա­րել վերսկս­ված: Ա­մեն բան այս պա­հին այդ մա­սին է խո­սում: Չ­նա­յած, այս ըն­թաց­քում է­լի ե­ղել են հար­ված­նե­րի փո­խա­նա­կում, ո­րոնց, սա­կայն, հա­ջոր­դել են հեր­թա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը: Այ­սինքն, թե այս հեր­թա­կան բա­խու­մը կդառ­նա նոր պա­տե­րազմ, թե` ոչ, դեռ չշտա­պենք գնա­հա­տել, թեեւ հրա­դա­դա­րի ա­վար­տի մա­սին Թ­րամ­փի հայ­տար­ա­րութ­յու­նը նոր բան է, եւ այն խո­սում է նոր պա­տե­րազ­մի տար­բե­րա­կի օգ­տին:

Ընդ ո­րում, նաեւ հաշ­վի առ­նե­լով այն նա­խազ­գու­շա­ցում­նե­րը, սպա­սե­լիք­նե­րը, ո­րոնք գա­լիս էին ի­րա­նա­կան ազ­գայ­նա­կան շրջա­նակ­նե­րից: Այն­սինքն, որ ԱՄՆ-ի հետ ո­րե­ւէ հար­ցում չի կա­րե­լի բա­նակ­ցել եւ ինչ-որ բան պայ­մա­նա­վոր­վել: Այ­սինքն, որ ան­ցած պա­տե­րազ­մա­կան փու­լում, հայտն­վե­լով ճգնա­ժա­մա­յին վի­ճա­կում, ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցան կեղծ բա­նակ­ցա­յին օ­րա­կարգ սկսել: Այդ ըն­թաց­քում հա­մալ­րե­ցին ռազ­մա­կան պա­շար­նե­րը, կա­րո­ղա­ցան Հուր­մու­զի նե­ղու­ցով նավ­թի զգա­լի քա­նակ­ներ դուրս բե­րել: Ու հի­մա ար­դեն կա­րե­լի է պա­տե­րազ­մը վերսկս­վել:

­Բա­ցի այդ, այն թի­րախ­նե­րը, ո­րոնց հար­վա­ծում է ա­մե­րիկ­յան ա­վիա­ցիան, ի­րենց հեր­թին են խո­սում պա­տե­րազ­մի վար­կա­ծի օգ­տին: Այ­սինքն, հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցված են հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նութ­յան եւ լո­գիս­տի­կա­յի հա­մա­կար­գե­րի վրա: Ընդ­հուպ, ան­ցած գի­շե­րվա հար­վա­ծա­շա­րից խոց­վեցին նաեւ Ի­րա­նի և Թուրք­մենս­տա­նի սահ­մա­նին գտնվող եր­կա­թու­ղա­յին կա­մուրջ­նե­րը: Այդ թվում` Ակ-­Թե­քե Խան ան­վամբ կա­մուր­ջի ուղ­ղութ­յամբ ար­ձակ­վել է յոթ հրթիռ, ո­րոն­ցից առն­վազն եր­կու­սը հար­վա­ծել են ի­րենց նշա­նա­կե­տին՝ պայ­թե­լով ու­ղիղ եր­կա­թու­ղա­յին գծե­րի վրա: Խոս­քը այն ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղութ­յան մա­սին է, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս Իրա­նին եր­կա­թու­ղա­յին կապ ու­նե­նալ Չի­նաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ: Ն­ման է այն բա­նին, որ ԱՄՆ–ն փոր­ձում է ճնշել Ի­րա­նի եր­կա­թու­ղա­յին ել­քե­րը եւ ե­թե նո­րից փա­կի ծո­վա­յին ու­ղի­նե­րը, ա­պա դա, մաս­նա­վո­րա­պես ռազ­մա­կան ներկ­րում­նե­րի հար­ցով, Ի­րա­նի հա­մար միան­գա­մայն բարդ ի­րա­վի­ճակ է ա­ռա­ջաց­նե­լու:

Մ­յուս կող­մից, ինչ­պես տե­ղե­կաց­նում է ԻՀՊԿ ցա­մա­քա­յին ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րութ­յու­նը, ա­մե­րի­կա-իս­րա­յե­լա­կան կողմն այս ըն­թաց­քում կազ­մը պատ­րաստ վի­ճա­կի է բե­րել Ի­րա­նի հա­րավ-ար­ևել­քում` Պա­կիս­տա­նի հատ­վա­ծում եւ հյու­սիս-արև­մուտ­քում` Ի­րա­քի քրդա­կան գո­տում գոր­ծող մի շարք խմբա­վո­րում­նե­րի, թե­րեւս ցա­մա­քա­յին ներ­խուժ­ման ծրագ­րեր ու­նե­նա­լով: Մի բան, ո­րը չաշ­խա­տեց նա­խորդ պա­տե­րազ­մում, բայց նման է, որ այս ըն­թաց­քում այդ ուղ­ղութ­յամբ լուրջ աշ­խա­տանք տար­վել է:

Այս­քա­նից էլ զատ, Թ­րամ­փը, Թուր­քիա­յում հան­դի­պե­լով Ջու­լա­նիի հետ, ո­րո­շեց լիո­վին դա­դա­րեց­նել Սի­րիա­յի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­նե­րը: Դա ար­դեն ակ­նարկ է, որ կփոր­ձեն սի­րիա­կան ներ­կա ռե­ժի­մի տակ գտնվող ու­ժե­րին ուղ­ղոր­դել Լի­բա­նա­նում «Հեզ­բոլ­լահ»–ի դեմ, երբ Իս­րա­յե­լը վերսկ­սի լի­բա­նան­յան ուղ­ղութ­յամբ հար­ձա­կու­մը:

Այս եւ նման մի շարք այլ փաս­տեր գա­լիս են հիմ­նա­վո­րե­լու, որ այս պա­հին նա­խա­պատ­վե­լի է մնում Ի­րա­նի դեմ նոր պա­տե­րազ­մի տար­բե­րա­կը: Ա­մեն դեպ­քում, ա­մե­րի­կա­–իս­րա­յել­յան կոա­լի­ցիան, ինչ­պես քա­նիցս նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, այս հրա­դա­դա­րի ըն­թաց­քում ակն­հայ­տո­րեն հսկա­յա­կան նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­րել են: Էլ չա­սած, որ դա­տե­լով Թուր­քիա­յում տե­ղի ու­նե­ցած Թ­րամ­փի եւ Էր­դո­ղա­նի հան­դի­պու­մից, վեր­ջի­նիս տրված տա­րաբ­նույթ խոս­տում­նե­րից, են­թադ­րե­լի է, որ նաեւ Թուր­քիա­յի առն­վազն չե­զո­քութ­յունն է ա­պա­հով­վել, ե­թե Իս­րա­յե­լը սկսի Լի­բա­նանը ամ­բող­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու փոր­ձե­րը:

Ու մյուս կող­մից, ակն­հայ­տո­րեն նե­րի­րա­նա­կան հա­կա­սութ­յուն­նե­րը եւս այս ան­գամ կա­րող են աշ­խա­տել ա­մե­րի­կա­ցի­նե­րի օգ­տին: Հի­շեց­նենք, Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նորդն ԱՄՆ-ի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու էր ներ­կա­յաց­րել նա­խա­գահ Փե­զեշ­քիա­նին` ի­րա­նա­կան ռե­ֆոր­միստ­նե­րի լի­դեր­նե­րից մե­կին: Ռե­ֆոր­միս­տա­կան թեւն էլ ա­մե­նա­ճոխ խոս­տում­նե­րով հա­վաս­տիաց­նում էր, որ Թ­րամ­փի հետ վերջ­նա­կան պայ­մա­նա­գիր է ստո­րագ­րե­լու, որն Ի­րա­նին կա­զատ­ի ինչ­պես պա­տե­րազ­մից, այն­պես էլ` տաս­նամ­յակ­նե­րի պատ­ժա­մի­ջոց­նե­րից: Ու ե­թե ի­րոք պա­տե­րազ­մը վերսկս­վի, ա­պա դա դառ­նա­լու է ոչ միայն այդ քա­ղա­քա­կան կուր­սի բա­ցա­հայտ ձա­խո­ղու­մը, այլ նաեւ մաս­նա­վո­րա­պես Փե­զեշ­քիա­նին կնճռոտ հար­ցեր են ուղղ­վե­լու` այդ կուր­սը միամ­տութ­յան արդ­յո՞ւնք էր, թե` դա­վա­ճա­նութ­յան:

­Մի խոս­քով, ա­մեն բան այս պա­հին ակ­նար­կում է, որ բուռն ժա­մա­նակ­ներ են սպաս­վում: Բայց ե­թե Ի­րա­նին հա­ջող­վի այս ան­գամ էլ դի­մա­նալ, դա ար­դեն լիո­վին փո­խե­լու է ինչ­պես Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դեմ­քը, այլ նաեւ շատ մեծ է դառ­նա­լու Թ­րամ­փի լիա­կա­տար տա­պալ­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69501 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում