Ո՛չ եվրոպացիները, ո՛չ թուրքերը, չեն կարող ամբողջությամբ փոխարինել ռուսական շուկային

Հանդիպում

Հայտնի է, որ Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից ծագող և առաքվող ողջ կարանտինային ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ պետություններ։ Ռոսսելխոզնադզորի կողմից մտցված սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, բանջարեղենը, միրգը, կանաչեղենը և ծաղկային արտադրանքը։ Ավելի վաղ ռուսական կարգավորողները սահմանափակումներ էին մտցրել նաև Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի և ալկոհոլային արտադրանքի առանձին տեսակների մատակարարումների վրա։

Ռոսսելխոզնադզորում սահմանափակումների պատճառ են անվանել Հայաստանից բուսական ծագման արտադրանքի և ծաղիկների մեջ «կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումը»։ Նշվում է, որ արգելքը գործելու է մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման կոնկրետ ալգորիթմի մշակումը։

Իսկ ի՞նչ անել մինչ այդ, ինչպե՞ս հաղթահարել սահմանափակումների արգելքը, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը փաստում է.

-Դժվար է լինելու, ռուսական շուկան երկար տարիներ շարունակում է մնալ հայաստանյան արտադրողների համար առանցքային ուղղություններից մեկը, իսկ դեպի նոր շուկաներ կողմնորոշումը ժամանակ, ներդրումներ է պահանջում լոգիստիկայի և արտադրանքի առաջմղման գործում։ Ո՛չ եվրոպացիները, ո՛չ թուրքերը, որոնք սպառման շուկաներ էին խոստանում, չեն կարող ամբողջությամբ փոխարինել ռուսական շուկային։ Դրա համար ժամանակ է պահանջվում։ Սպառողները պետք է ծանոթանան նոր արտադրանքին, պետք է ստեղծվեն մատակարարման և լոգիստիկայի նոր ուղիներ: Նոր շուկաներ փնտրելն անհրաժեշտ է։ Բայց սկսել, իմ կարծիքով, պետք է տարածաշրջանից՝ արաբական երկրներից, առաջին հերթին Իրանից և այլ պետություններից։ Ես ավանդական գործընկերների հետ կապերը խզելու իմաստ չեմ տեսնում: 

Խոսելով տնտեսական աճի վրա սահմանափակումների ազդեցությանը մասնագետը նկատում է.

- Դեպի Ռուսաստան հայկական կարանտինային արտադրանքի արտահանման սահմանափակումների հնարավոր ազդեցության գնահատումը համալիր վերլուծություն է պահանջում, որը հաշվի կառնի ոչ միայն մատակարարումների ծավալները, այլև տնտեսական գործոնների ավելի լայն շրջանակ։ Տնտեսական աճի վրա արտահանման սահմանափակումների ազդեցության գնահատումը կախված է բազմաթիվ գործոններից և պահանջում է մանրամասն վերլուծություն՝ հաշվի առնելով իրավիճակի հետագա զարգացումը և առևտրի ու ներդրումների այլ ուղղությունների հաշվին հնարավոր կորուստները փոխհատուցելու տնտեսության կարողությունը։ 

Անդրադառնալով, այն հանգամանքին, որ 2026 թ-ի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքի գներն աճել են 8.8 տոկոսով, որից հացամթերքի և ձավարեղենի գները՝ 2.8 տոկոսով, տավարի մսի գինը՝ 23.4 տոկոսով, ձվի գինը՝ 29.9 տոկոսով։ Չնայած արտահանման խնդիրներին՝ հատկանշական է, որ մրգի ապրանքախմբում գների անկում ամենևին չի նկատվել։ Հակառակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ապրանքախմբում արձանագրվել է 16.8 տոկոս գնաճ, մասնագետը նկատում է.

- Վերջին տարիներին Վիճակագրության կոմիտեն առանձին ներկայացնում է այն 10-11 ապրանքատեսակների գները, որոնք պարենային զամբյուղի մաս են կազմում։ Այդ ապրանքների գները, որպես կանոն, խիստ տարբերվում են գնաճի միջին մակարդակից։ Այսինքն՝ գնաճը կարող է լինել 3, 4 կամ 5 տոկոս, բայց սննդամթերքի, պարենային ապրանքների գները կարող են երկնիշ թվով աճել։ Մեզ մոտ հենց այդպես էլ կա վերջին տարիներին։ Հայաստանում նկատում եք, թե ինչ թռիչքաձև աճ է տեղի ունենում գների: 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում