«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց Վարդավառ. լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները. «Իշխանություն»

Թեմա
Տարիներ շարունակ Արարատյան հայրապետական թեմը Երևանի կենտրոնում մեծ շուքով տոնում էր Վարդավառը՝ ազգային երգով, պարով, խաղերով ու մրցույթներով։ Հազարավոր երիտասարդներ էին մասնակցում միջոցառմանը, իսկ օրվա ավարտին կազմակերպվում էր հյուրասիրություն: Սակայն այս տարի այդ ավանդական միջոցառումը չկայացավ։ Պատճառը Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների լուծարումն էր, ինչի հետևանքով տարիներ շարունակ կազմակերպվող երիտասարդական տոնակատարությունը մնաց անցյալում։
 
«Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ քայքայված թեմում ոչինչ այլևս նույնը չէ այն բանից հետո, երբ թեմակալ առաջնորդ Նավասարդ Կճոյանը շեղվեց իր առաքելությունից և միացավ Վեհափառին հեռացնելու փաշինյանական արշավին:
 
Մեզ պատմեցին, որ թեմի երիտասարդաց միությունները պետք է վերստեղծվեին, իսկ դրանց հոգևոր հովիվը լինելու էր Տեր Արարատ քահանան։ Նրա անունը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վերջինս Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ չհիշատակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը:
 
Այսպիսով, տարիներ շարունակ ձևավորված եկեղեցական և ազգային ավանդույթի փոխարեն այս տարի Վարդավառի տոնակատարությունը չկայացավ իր նախկին տեսքով։
 
Հիշեցնենք, որ «Վարդավառ 2026» տոնակատարության կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 199 մլն 500 հազար դրամ։
Ի դեպ, գիտակից մարդիկ ապշած, իսկ շատերը զայրացած էին այսօրվա միջոցառման բովանդակությունից։ Նրանց կարծիքով` Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը բովանդակային առումով որևէ կապ չուներ Վարդավառի տոնի հոգևոր խորհրդի հետ:
 
Սկզբնաղբյուրը՝ ishkhanutyun.am
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան