Ժեխը շահեց, բայց չհաղթեց

Վերլուծություն

Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները միայն հաստատեցին եվրոպական ժողովրդավարության անազնվությունը, որը հավաքական Արևմուտքի տարատեսակ կուրատորները փորձում են արմատավորել «գունավոր հեղափոխություններ» ապրած երկրներում։ Խոսքը հենց անազնվության մասին է, որն այս անգամ բացահայտ դրսևորվեց ժողովրդավարական նորմերի չպահպանմամբ՝ զուգորդված երկակի չափանիշներով։

Քաղաքական վերլուծաբանները նշում են խամաճիկավարների ոչ ժողովրդավարական պոպուլիզմը, որոնք հերթական անգամ մերկացրին իրենց իրական էությունը: Նրանց հսկողության ներքո ընտրական գործընթացն անցավ անհավասար պայմաններում, գործող իշխանության կողմից հզոր վարչական ռեսուրսի և ուժային կառույցների օգտագործմամբ, կենսաթոշակների և առողջության ապահովագրման միջոցով քաղաքացիներին կաշառելու, ընտրություններից առաջ, ընթացքում և հետո քաղաքական հակառակորդների ձերբակալություններով, արտասահմանից եկող հայրենակիցների հասցեին սպառնալիքով ու շանտաժով, ձայների հաշվարկի ժամանակ մանիպուլյացիաներ կատարելով և որոշ ընտրատեղամասերում արդյունքների ապօրինի «զրոյացմամբ»: Ընդ որում, հունիսի 7-ի երեկոյան լույսի անջատմամբ ամենահաջողված հնարքը  (коронный номер) դարձել է ընտրարշավի ծրագրի ավանդական մեխը, որին խելամիտ ընտրողները նախապես էին պատրաստվել: Շատերն իրենց ընտրատեղամասեր էին եկել լապտերներով, որպեսզի էլեկտրաէներգիայի խափանման դեպքում անմիջապես լույսի ճառագայթներ ուղղեին քվեատուփերի վրա՝ ավելորդ ձայների լցնելը կանխելու համար: Իշխանության կուսակցության ակնհայտ չափազանցությունները և ամենաթողությունը դժգոհություն առաջացրին ոչ միայն ընդդիմադիր ճամբարում, այլև նույնիսկ եվրոպացի դիտորդների շրջանում, որոնք մի համեստ «փո՛ւհ» ասացին իրենց սանձարձակ դրածոին:

«Ընտրարշավը խիստ բախումային բնույթ էր կրում, ուղեկցվում էր պառակտում հրահրող հռետորաբանությամբ, ընտրողների կաշառվելու մեղադրանքներով և ընտրական օրենսդրության այլ խախտումներով, ինչը հանգեցրեց բազմաթիվ քրեական գործերի ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների դեմ, որի հետևանքով ընդդիմության շատ կողմնակիցներ ձեռնպահ մնացին ընտրարարշավին ակտիվ մասնակցությունից։ Սա, զուգորդված պետական ծառայողների վրա ճնշման հետ, իշխող կուսակցության միջոցառումներին նրանց մասնակցել ստիպելու նպատակով, ինչպես նաև վերջերս ներդրված սոցիալական ու տնտեսական միջոցառումները մտահոգություններ առաջացրին նախընտրական արշավին մասնակցելու համար հնարավորությունների հավասարության վերաբերյալ,– նշվել է ընտրությունների արդյունքների հիման ԵԱՀԿ դիտորդների արած հայտարարության մեջ։– Սակայն միջազգային դիտորդները կարող են խոսել միայն տեսածի մասին՝ միջազգային չափանիշներին և պարտավորություններին համապատասխան, որոնք ստանձնել է երկիրը։ Միայն երկրի ժողովուրդը կարող է ասել, թե արդար էին արդյոք ընտրությունները։ Մենք ներկայացնում ենք տեղեկատվություն մեր տեսածին համապատասխան։ Վերջնական եզրակացությունը Հայաստանի ժողովրդինն է»։

Ցավոք սրտի, 2018 թվականից ի վեր մինչ օրս, Հայաստանի սահմաններից դուրս գոյություն ունի այն կարծիքը, թե «թավշյա» առաջնորդի ընտրությունը հենց ժողովրդի ընտրությունն է: Ընդ որում, միտումնավոր խեղաթյուրվում են տվյալներն այն մասին, որ 2018 թվականի բուռն իրադարձությունների գագաթնակետին Փաշինյանին աջակցում էր ընտրություններին մասնակցածների միայն 88 տոկոսը, իսկ դա երկրի բնակչության միայն մեկ երրորդն է: Հաջորդող 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում, որոնք նույնպես «հռչակվեցին» ձայների «նկարչությամբ» ու լույսի անջատումներով, նրա վարկանիշը նվազեց մինչև մեկ քառորդ: Գաղտնիք չէ, թե ով էր այն ժամանակ կանգնած և մինչև հիմա էլ կանգնած է կառավարող իշխանության թիկունքին: Ճիշտ այնպես, ինչպես դա ակնհայտ է Մոլդովայում կամ, ավելի վատ, Ուկրաինայում ծավալվող իրադարձություններից, որտեղ նույնպես ամեն բան միանշանակ չէ։ Դժվար թե պատմականորեն ոչ միատեսակ մտածելակերպ ունեցող երկիրը երազել է միանգամից ընկնել Եվրամիություն՝ «ժանյակավոր ներքնազգեստի» համար:

Սակայն մոնոէթնիկ հանրապետություններում, որոնց թվում է նաև Հայաստանը, այս գործընթացը չի կարող միաձայն լինել: Իսկ արևմտամետ շերտն իր արմատներով ձգվում է մինչև Հայաստանի համար ցուրտ ու քաղցած 1990-ականները, երբ արևմտյան «փափուկ ուժը» բազմաթիվ ոչ առևտրային կազմակերպությունների տեսքով մարդկանց ուղեղների ու ականջների մեջ «փափուկ կերպով» ներարկում էր հեքիաթներ արևմտյան ժողովրդավարության և գլոբալիստական ​​արժեքների մասին։ Իսկ հսկայական ամերիկյան դեսպանատունն այդ նույն ժամանակ տեղի բնակիչներին դրամաշնորհներ էր բաժանում նոր ստարտափներ բացելու, արևմտյան համալսարաններում կրթություն ստանալու, խմբագրությունների խնդրանքով  համակարգչային և այլ անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար՝ ընդ որում, առանց նրանց հետ համագործակցելու պարտավորության: Հենց այս մոտեցումը երիտասարդ սերնդի մեջ ձևավորեց ազգային շահերի նկատմամբ լիբերալ արևմտյան շահերի առավելության մասին հիմնական կարծրատիպը: Այս նույն փիլիսոփայության մեջ են ներկայացված նաև «գունավոր հեղափոխությունները». ոչ թե որպես ժողովրդի պատրանքների վրա մակաբուծող ստվերային բանսարկուների մեթոդներ, այլ որպես զանգվածների կրքոտ պոռթկում «գորշ» իրականության դեմ:

Հիշում ենք, թե ինչպես 44-օրյա պատերազմում կրած ամոթալի պարտությունից հետո Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից Շուշին անվանեց «դժգույն ու դժբախտ քաղաք»՝ փաստորեն ապամոնտաժելով հայ ժողովրդի հերոսական անցյալը։ Ժողովրդի գիտակցության մեջ գաղափարախոսական մոդելի ապամոնտաժումը շարունակվում է վերջին ութ տարիների ընթացքում։ Ճիշտ է, միամիտ, կրքոտ կողմնակիցների թիվը այժմ անհամեմատ ավելի քիչ է, ինչը ցույց տվեց ներկայիս ընտրությունների վիճակագրությունը։ Բոլոր ընտրակեղծիքներով հանդերձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ ձայների ընդամենը 49,74 տոկոսը և չկարողացավ հաղթահարել 50 տոկոսի շեմը։ Բայց, այնուամենայնիվ, այս թվերի մեջ կա նաև 10 տոկոս, որը, անկախ նախընտրական հարցումների համաձայն, անկեղծորեն հավատարիմ է «ամբողջ ժողովրդի վարչապետին»՝ իր անհաջող կարգախոսներով ու նույնքան անհաջող ճառեր գրողներով, որոնք անընդհատ իրենց ղեկավարի ձեռքը  ձախողված բղավոցներ են դնում։ Բայց նրանց համար գլխավորն այն է, որ «ժողովուրդը կուլ է տալիս», կամ, ինչպես սկսեցին ասել Հայաստանում 2018 թվականից հետո՝ «ժեխը լիքն է»։ Հայերենում այս բառն ունի նվաստացուցիչ երանգ, մոտ է «անասուն», «տգետ ամբոխ» և «կենսազանգված» հասկացություններին։ Հայերեն դասական բառարաններում էլ այն ​​թարգմանվում է որպես «կեղտ», «կենցաղային աղբ» կամ «մարդու կեղտ»։

Կծու հեգնանքով տրամադրված ցանցային հասարակայնությունը ընտրազանգվածի այս հատվածին ներկայացրել է Հիերոնիմոս Բոսխի նկարներով: Եթե մեծ գեղանկարիչը միջնադարից չլիներ, ապա կարելի էր մտածել, որ նրա գրոտեսկային կերպարները արտանկարվել են «թավշյա» կառավարիչների ժամանակակից կողմնակիցներից:

Թե ինչու երեք առաջատար ընդդիմադիր ուժերը խորհրդարանական ընտրություններում չկարողացան հաղթել «Քաղաքացիական պայմանագրին», հետագայում կքննեն պատմաբանները, իսկ այսօր իրավիճակը վերլուծում է փորձագիտական ​​հանրությունը։ Ինքը՝ Փաշինյանը, ամեն հարմար առիթով հայտարարում է, թե իր կուսակցությունը «ջախջախել է» «պատերազմի եռագլուխ կուսակցության» իր հիմնական հակառակորդներին և խոստացել է քրեական ​​հետապնդում իրականացնել նրանց առաջնորդների նկատմամբ։ Բայց որքան էլ «թավշյա» իշխանության կողմնակիցները աքլորանան, անվիճելի է մնում մի բան. թեև ժեխը շահեց, բայց նա չի հաղթել։

Որովհետև նրանց ուղեղներով չի հաշվվելու 13-միլիարդանոց պետական ​​պարտքը, որն ընկած է ապագա սերունդների ուսերին։ Սակայն փոխարենը մոտ հեռանկարում ռուսական գազի գնի լիովին հնարավոր բարձրացումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել մյուս գների վրա։ Եվ երբ «թավշյա» կողմնակիցների ստամոքսները դատարկվեն, դրամապանակները ծակվեն, նախընտրական վարդագույն խոստումները գոլորշիանան նրանց քթի տակ, նրանց հաղթական ճիչերը կփոխարինվեն քաղցած ոռնոցով, և սերն իրենց կուռքի նկատմամբ ակնթարթորեն կանհետանա։ Ու թեև ժեխը դեռևս անհոգ հրճվում է արևմտյան մեղրաբլիթներով, ժամանակը սկսում է նոր հաշվարկ։

Ալեքսանդր Մարկոսյան

Լուսանկարում՝

Կծու հեգնանքով տրամադրված ցանցային հասարակայնությունը ընտրազանգվածի այս հատվածին ներկայացրել է միջնադարյան նկարիչ  Հիերոնիմոս Բոսխի նկարներով

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում