«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բացահայտ միջամտություն՝ Հայաստանի ներքին գործերին

Միջազգային

Եվրամիությունը, որը տարիներ շարունակ խոսում է պետությունների ինքնիշխանության, ներքին գործերին չմիջամտելու եւ ժողովրդավարական սկզբունքների մասին, այժմ արդեն բաց տեքստով հայտարարում է Հայաստանում նոր առաքելություն ստեղծելու մասին՝ այսպես կոչված «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու» նպատակով։ Եվ այստեղ արդեն բնական հարց է առաջանում՝ սա ի՞նչ է, եթե ոչ Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին ուղղակի ներխուժում։

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար ԿԱՅԱ ԿԱԼԼԱՍԸ հայտարարել է, որ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարները կհաստատեն Հայաստանի հետ գործընկերության նոր առաքելության ստեղծումը, որը պետք է զբաղվի «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարով»։ Սակայն գաղտնիք չէ, որ Բրյուսելի բառապաշարում այդ ձեւակերպումն առաջին հերթին նշանակում է հակազդել Ռուսաստանի ազդեցությանը։ Նույնատիպ առաքելություններ արդեն գործում են Ուկրաինայում եւ Մոլդովայում։

Եթե ամեն ինչ կոչենք իր անունով, ապա ստացվում է, որ Եվրամիությունը ոչ միայն միջամտում է Հայաստանի ներքին գործընթացներին, այլեւ ինքն է նախաձեռնում եւ սանձազերծում այն, ինչ անվանում է «հիբրիդային պայքար»։ Ավելին՝ դժվար է չհիշել նախընտրական շրջանը, երբ եվրոպական տարբեր կառույցների եւ պաշտոնյաների ակտիվությունն ակնհայտորեն դուրս էր գալիս սովորական դիվանագիտական շփումների շրջանակներից՝ ազդակներ փոխանցելով ներքաղաքական օրակարգի վերաբերյալ։

Ստացվում է պարադոքսալ պատկեր. մի կողմից Բրյուսելը հայտարարում է, թե պայքարում է «հիբրիդային սպառնալիքների» դեմ, մյուս կողմից հենց ինքն է ստեղծում քաղաքական ազդեցության նոր մեխանիզմներ Հայաստանում։ Եվ եթե որեւէ այլ գերտերություն նման հայտարարություն աներ, նույն Եվրամիությունը դա որակելու էր որպես կոպիտ միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին։

Այս ամենի ֆոնին դժվար է չզարմանալ, թե ինչ տրամաբանությամբ է Հայաստանի տարածքում արտաքին դերակատարը պատրաստվում որոշել, թե որն է «վնասակար ազդեցությունը», իսկ որը՝ ոչ։ Արդյո՞ք սա հենց այն հիբրիդային միջամտությունը չէ, որի մասին Բրյուսելն այդքան հաճախ խոսում է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան