«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չինաստանը ներկայացրել է նոր սերնդի միկրոալիքային զենք՝ մինչև 100 ԳՎտ հզորությամբ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. Չինացի գիտնականներն առաջին անգամ բացահայտել են բարձր հզորության միկրոալիքային (High-Power Microwave, HPM) համակարգերի մանրամասները, որոնց առավելագույն հզորությունը հասնում է մինչև 100 գիգավատի։ 

 

Ռազմարդյունաբերության ներկայացուցիչների տվյալներով՝ ըստ South China Morning Post-ի հրապարակման,@ այս համակարգերն արդեն դուրս են եկել լաբորատոր փորձարկումների փուլից, և դրանց մի մասը փոխանցվել է շահագործող ռազմական ստորաբաժանումներին։ 

 

Ի տարբերություն ավանդական հակաարբանյակային զենքերի, որոնք հրթիռի միջոցով ֆիզիկապես ոչնչացնում են թիրախը, բարձր հզորության միկրոալիքային զենքը նախատեսված է էլեկտրոնային սարքավորումները խոցելու համար։ Կարճատև, սակայն չափազանց հզոր էլեկտրամագնիսական իմպուլսը կարող է շարքից հանել կամ լրջորեն խաթարել զգայուն էլեկտրոնային համակարգերի աշխատանքը՝ առանց օբյեկտի մեխանիկական ոչնչացման։

 

Չինական նոր համակարգերի հիմնական նշանակությունը համարվում է ժամանակակից ցածր ուղեծրային արբանյակների դեմ պայքարը, առաջին հերթին՝ կապի և հետախուզության համակարգերի, (ինչպիսիք են օրինակ՝ Starlink-ը), որոնք ժամանակակից զինված հակամարտություններում ավելի ու ավելի կարևոր դեր են ստանձնում։ 

 

Տեսականորեն նման համակարգերը կարող են կիրառվել նաև անօդաչու թռչող սարքերի, ինքնաթիռների, թևավոր հրթիռների, ինչպես նաև ցամաքային հրամանատարական կետերի և ռադիոլոկացիոն կայանների դեմ։

 

100 Գվտ հզորությամբ համալիրը բաղկացած է մի քանի իմպուլսային աղբյուրներից, որոնք միաժամանակ ձևավորում են միասնական գերհզոր միկրոալիքային իմպուլսներ։ Համալիրի սնուցման համար չինացի ինժեներները մշակել են նոր հիբրիդային լիթիում-իոնային համակարգ, որը կարող է գործարկվել նույնիսկ մինչև −40 °C ջերմաստիճանի պայմաններում, ինչը հնարավորություն է տալիս համակարգը կիրառել նաև կլիմայական խիստ պայմաններում։

 

Մշակողների խոսքով՝ հետագա աշխատանքները կենտրոնանալու են էներգետիկ ճառագայթի ուղղորդման ճշգրտության բարձրացման, սարքավորումների չափերի փոքրացման և արտադրության արժեքի նվազեցման վրա։

 

Հարկ է նշել, որ մինչ օրս չկան անկախ հաստատումներ նման համակարգերի՝ իրական արբանյակների դեմ հաջող կիրառման վերաբերյալ։ Հրապարակված տեղեկությունները հիմնականում արտացոլում են չինացի մշակողների հայտարարությունները և առաջին հերթին վկայում են այն մասին, որ Պեկինն ակտիվորեն զարգացնում է էլեկտրամագնիսական զենքի ուղղությունը՝ որպես թանկարժեք հակաարբանյակային հրթիռներին հնարավոր այլընտրանք։

 

 աղբյուրը՝ www.scmp.com

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան