«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Օրեր առաջ գրել էինք, որ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների փոփոխություններ են սպասվում․ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան բոլոր այն թաղապետերը, ովքեր իրենց ղեկավարած համայնքներում հունիսի 7-ի ընտրություններին ՔՊ-ի համար շռնդալից արդյունք չեն ապահովել: Անցած շաբաթվա վերջին առաջին ծիծեռնակը եղավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը, որը ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության անդամ է եւ Արամ Զավենիչի ղեկավարած կուսակցության քվոտայով է նշանակվել Մալաթիայի թաղապետ: Բնականաբար, նրանից առանձնապես ակնկալիքներ չկային, որ կարող էր ՔՊ-ի համար աշխատել, այլ ոչ թե ընտրություններին մասնակցող իր հարազատ կուսակցության։ Սակայն նրան փոխարինեցին նույն վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանով, որը, մեղմ ասած, այդ պաշտոնից հեռանալիս լավ հիշողություններ չի թողել։ Երեկ արդեն նշանակման հրամանը եղավ: Ավելին, տեղեկություններ կային, որ Կատվալյանը հեռահար կառավարել է նաեւ իր հաջորդին՝ Արման Բարխուդարյանին, որի դեմ գնումների գործով քրեական վարույթ կար։

Սաշա Կատվալյանը Տիգրան Ավինյանի շրջապատից է, եթե չասենք՝ նրա մտերիմը, եւ նրա թեկնածությունն էլ առաջ է «բրթել» Ավինյանը՝ կուսակցությունում բարձրացնելով Կատվալյանին խրախուսելու հարցը: Մեր աղբյուրներն ասում են, որ այս վարչական շրջանում ՔՊ-ի տարած բարձր տոկոսները հենց «Սաշի» աշխատանքի արդյունքն են համարել, իսկ իր հայրենի Չորրորդ գյուղում նա ուղղակի «բոմբել» է։ Նշենք, որ Մալաթիա վարչական շրջանն ընտրությունների արդյունքներով զիջել է միայն Շենգավիթին, որտեղ ՔՊ-ն 50,2 տոկոս է ստացել, իսկ Մալաթիայում 49,7 տոկոս ձայն էր տարել։ Սաշա Կատվալյանը թաղապետի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո՝ 2022թ. հոկտեմբերի 24-ին՝ իր համար ճակատագրական դարձած մի ֆեյսբուքյան գրառումից հետո, որով քննադատել էր Եռաբլուրում զոհվածների մայրերի նկատմամբ ոստիկանական գործողությունները․ «Եռաբլուրում որեւէ ակցիայի իրականացումը երբեւէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ եւ շատ վատ ձեւով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»։

Կատվալյանը, սակայն, լինելով Ավինյանի ընկերը, անգործ չմնաց եւ նշանակվեց իր քաղաքապետ ընկերոջ խորհրդական, իսկ արդեն 2024թ. հունվարին «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն նշանակվեց: Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում ահուսարսափով են սպասում նոր շեֆի գալուն, նախորդ պաշտոնավարման ժամանակ նա կադրային մսաղաց է արել՝ պաշտոնները համալրելով բացառապես յուրայիններով։

Նկատենք, որ Կատվալյանի նշանակումով Տիգրան Ավինյանի դիրքերը Երեւանում ուժեղանում են: Թիմում կարծում են, որ Ավինյանը հունիսի 7-ից հետո այլեւս չունի «ոչ լեգիտիմ» քաղաքապետի համբավ, եւ այլեւս չեն կարող նրա երեսով տալ, որ չունի ժողովրդի մեծամասնության քվեն` 9 տոկոսանոց քաղաքապետ է, ավելին` այդ պաշտոնին ընտրվել է միայն գործընկեր ուժերի եւ հատկապես Դոգի աջակցության շնորհիվ։ Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն էլ նրա ճակատագրին արժանացավ, եթե չասենք` ավելի վատ վիճակում հայտնվեց: Նա չունի մեծամասնության քվեն եւ վարչապետ է ընտրվելու «փոշիացած ձայների» եւ ԲՀԿ-ից գողացված քվեների շնորհիվ։ Մենք ժամանակին գրել էինք, որ Փաշինյանը մտադիր է ազատվել Ավինյանից, եթե ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանա, բայց քանի որ եղավ այն, ինչ եղավ, նա ստիպված է հրաժարվել այդ մտքից։ Այնպես որ, որքան էլ խորհրդարանական ընտրություններն իշխանության համար ոչ ցանկալի արդյունքներով ավարտվեցին, բայց, կարելի է ասել, Ավինյանի օգտին էին։

Ռոմիկ Մխիթարյանին կնշանակեն Շենգավիթի թաղապետ, ասում են՝ ի սկզբանե նա իր հարազատ Շենգավիթն էր ընտրել, սակայն նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն այդ ժամանակ ՔՊ-ի համար անփոխարինելի կադր էր, ուստի նրան տարան Մալաթիա: Սակայն Ռազմիկ Մկրտչյանը հայտնվեց սկանդալային ծեծկռտուքի մեջ, բանտ ընկավ ու կորցրեց պաշտոնը եւ այժմ ոչ միայն թաղապետ չէ, այլեւ անցնում է քրեական գործով եւ դուրս է եկել ՔՊ-ից։ Ռ. Մխիթարյանին Մալաթիայից հեռացնելու մի պատճառ էլ կա` գաղտնիք չէ, որ Մալաթիան օլիգարխ Սամվել Ալեքսանյանի վոտչինան է, Ավինյանն ուզում է կառավարել Լֆիկին, նրա գործարքներն ու գործունեությունը պահել իր հսկողության տակ եւ թույլ չտալ, որ քաղաքից` առանց իր իմացության փող աշխատի։

Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ավինյանը տուն է ճանապարհել նաեւ Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանին եւ այդ պաշտոնում պատրաստվում է նշանակել իր նախկին կադրերից Կարեն Հակոբյանին, որն իշխանափոխությունից հետո՝ մինչեւ 22 թվականը ղեկավարում էր Քանաքեռ-Զեյթունը։ Կարեն Հակոբյանն այժմ ԱԺ քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության պետն է։ Նա մինչ իշխանափոխությունն էլ առանձնապես հարուստ աշխատանքային փորձ չի ունեցել, պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք․ 1995-2012թթ. եղել է «Էլեն եւ ընկերներ» ՍՊԸ-ի տնօրենը, 1995-2005թթ.՝ «ՀԿԺ» ՍՊԸ-ի տնօրենը, 2004-2008թթ.` «Կիպթրեյդ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ 2013-2015թթ. աշխատել է «Կարեն Նավասարդյան» ԱՁ-ում՝ որպես մենեջեր: 2018-ին նշանակվել է վարչական շրջանի ղեկավար: Այսինքն՝ նրա կառավարչական հմտությունները սահմանափակվում են ԱՁ մենեջերի մակարդակով, սակայն դա չի խանգարել, որպեսզի շուրջ երեք տարի թաղապետ աշխատի»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69629 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան