«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում նաեւ ՀՀ իշխանությունների կողմից

Միջազգային

«Փաստ»-ը գրում է.

«Շուշիում կայացած գլոբալ մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ բացահայտում են այն խոր մտահոգությունները, որոնք թշնամի պետության ղեկավարն ունի հայկական գործոնի և միջազգային ազդեցության նկատմամբ։ Մասնավորապես, Ալիևն իր ելույթում դժգոհություն է հայտնել միջազգային տարբեր կառույցներից ու գործիչներից, այդ թվում՝ Եվրամիության արտաքին գործերի նախկին նախարար Ժոզեպ Բորելից և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյից, որոնք ժամանակին պահանջել էին բացել Լաչինի միջանցքը կամ Արցախի շրջափակումն ու հայերի բռնի տեղահանումը որակել որպես ցեղասպանություն։

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե իբր Օկամպոյին ֆինանսավորել է «ռուսահայ օլիգարխը», որն այժմ տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում։ Թեև Ալիևն անուններ չի տվել, սակայն Նարեկ Կարապետյանի արձագանքից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է հենց Սամվել Կարապետյանին։ Անշուշտ, այն ամենը, ինչ յուրաքանչյուր ազգի ու պետության համար պետք է հպարտանալու և սեփական շահերն առաջ մղելու բացառիկ առիթ լիներ, այսօր Հայաստանում վերածվել է քաղաքական հետապնդման թիրախի։ Ցանկացած նորմալ պետություն կհպարտանար նրանով, որ ունի այնպիսի կշիռ և հնարավորություններ ունեցող հայ գործարար, որն ի վիճակի է միջազգային ամենաբարձր մակարդակներում ստեղծել ու պահպանել այնպիսի կապեր, որոնցից անհանգստանում և երկյուղում են անձամբ թշնամի երկրի ղեկավարն ու Հայաստանի բազմաթիվ հակառակորդները։ Սակայն իրականությունն այլ է. այսօր հայկական պետական մեքենան, փոխանակ օգտագործելու այդ հսկայական ներուժը՝ հանուն համազգային շահերի, այդ նույն մարդուն պահում է տնային կալանքի տակ, սահմանափակում է նրա ազատությունները և պետական ողջ համակարգի գործադրմամբ ուղղակի տեռորի է ենթարկում նրան ու նրա բիզնեսները։ Սա ոչ միայն հարված է ազգային անվտանգությանն ու հանրային համերաշխությանը, այլև հերթական ապացույցն է այն բանի, թե ինչպես է ներկայիս իշխանությունը սեփական քաղաքական հաշվեհարդարները գերադասում պետական շահերից՝ փաստացի ջուր լցնելով թշնամու ջրաղացին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69697 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան